26 окт. 2017 г.

անհասկանալի

Կային շատ ժամանակներ:Կեղծ ու իրական, ցանկալի ու նախանձելի , ինչի չէ` նաև երազկոտ:Կային շատ ժամանակներ` ապրելու, ապրելու ձև ընտրելու, ապրելու փորձ անելու, և մեկ ուրիշ, ուրիշ` ունայնությունից ու այս բոլորից անդին` ապրելու վախի մասին, կամ վախի մեջ:
Ծառերը մի օր շատ կանաչ էին, քամին ներարկվում էր մեր քաղաքի նեղ փողոցների մեջ, գտնում էր ինձ մի ինչ-որ դալանում, որի պատին գրաֆիտով դեռ գրված չէր`
ես հոգնել եմ
ես հոգնել եմ
ես հոգնել եմ
գտնում էր ինձ ու խաղում մազերիս հետ, սահում դեմքիս վրայով, շփվում ու սողոսկրում սև ժակետիս կարերի մեջ առաջացած փոքր փոսիկների մեջ:Էտ օրերին քամին քամի էր, ինչպես ծառերն էին կանաչ տերևներով, ինչպես սրճարանները շատ տաք ու կոֆեն` անուշաբույր, ինչպես կոշիկներն էին շատ ամուր տակերով` փողոցով քայլելու ու մարդկանց աչքերից կախված պատմություններ պոկելու համար:Մի օր շատ դեղին էր, ինչպես գետնացումում իրար վրա դրված սովետական գրքերի էջերը` դեղին ու հոտով:Կային օրեր եղանակային հագնվելու ու հարդարվելու, նոր ձև լվացվելու, ունքեր սանրելու ու էտ օրերին փողոցից երաժշտության ձայնր էր լսվում:Ցուրտը հավես էր, շոգը` հաճելի:Էտ օրերին աղջիկները սիրուն էին, տատանվում էր հագած դերյաի փեշերը` խաղում ծնկների հետ, շրթներկը արտահայտվող էր, իսկ մազերը առկայծում էր արևի դեղին շողերի պես, էտ օրերին խորթ չէր առկայծել բառը, արևի շողը, ինչ-որ դեղնագույն մազերը, կամ ընդհանրապես սենտիմենտալ էս նկատելի զգացողությունը:
Ծառերը մի օր շատ սև էին , ինչպես մեր քաղաքի նեղ փողոցները գիշերվա հազարին:Առավոտները ստամոքսում ահավոր դատարկություն զգալու, ջուր խմելու կարիքի ժամանակներ էին, շշերը դատարկելու, Քամյու կարդալու ու գրադարակները դատարկելով` չապրելը արդարացնելու ժամանակներ:Ժամանակն էր աբսուրդի:Քամին ինձ էլ չէր գտնում էն դալանի տակ, որի պատին արդեն գրված էր
ես հոգնել եմ
ես հոգնել եմ
ես հոգնել եմ
ես այնտեղ էի, բայց քամին չկար ու չկար:Ես այնտեղ էի, էտ օրերին ես հենց էտ տողերն էի, վերևինը, մեջտեղինը, կամ տակինը:
Հետո եկան օրեր, որ թվում է էլ երբեք չեն լքի:Վախ երբեքի  մասին կամ երբեքի համար, ինչպես ձեռ կտա:Ծառեր էլ չկային, կամ կային, բայց դրանք արդեն այլ տեսք ունեին իմ աչքերի ներսում:Զարմանալի չէ, որովհետև հիմա իմ աչքերը հեռու ու անհայտ անապատներ են, որտեղ քարավաններ երբեք չեն գտնվի, աչքերս նեղուցներ են, որ ոչ նավ այնտեղով կմտնի ոչ էլ դուրս կգա:Ծառեր, իսկ ինչ են ծառերը:Ծառեր, ծառեր, իմ հիշողության մեջ արդեն չկա նման հասկացողություն:Ես մոռանւոմ եմ ամեն ինչ ու հիշում ու նկատում ցանկացած մանրուք:Էսօր նկատեցի կոժե բաճկոնիս վրա մի ինչ-որ կոճակ, որը եղել է ամենայն հավանականությամբ գնածս օրից ի վեր, իսկ ես չէի նկատել:Հիմա, երբ կանգնում եմ գետնին, թվում է թե էտ պահին արագ սոսնձում են կոշիկներս գետնին ու ես էլ երբեք չեմ կարողանա քայլել:Ես դժվարությամբ եմ բարձրանում ճանապարհից մայթ կապող քարերը, և դժվարությամբ իջնում, դրանք ինձ համար սար ու անդունդ են, ես մոռնաում եմ ամեն բան, անգամ թե ինչ գրեցի վերևում և զգացողություն ունեմ որ ոչ թե ես էի ինչ-ոչ բան պատմում, այլ դու` ինձ, ու ուզում եմ հարցնեմ ..ինչ էիր ասում..:Մարդկանց հիմա նայելուց կամ իրենց կանգնած տեղից հեռվանում են, կամ չափից դուրս մոտենում, ուրիշ ոչինչ:Ես շատ զգայուն եմ, անընդհատ փրկվում եմ անցումներից օգտվելուց, մեքենաների սիգնալները, հիմա փորձեմ հիշել ոնց էր այդ բառի հայերեն տարբերակը, փորձում եմ դեռ հիշել, լավ, արի սենց թողնենք, ընթացքում երբ հիշեմ` կասեմ, ինձ անընդհատ վախեցնում են ու ամեն տեսակ աղմուկ ինձ ստիպում է վեր թռնել:Ես մոռացել եմ շատ իրերի անուններ, կամ մեկին տալիս եմ մյուսի անունը, իմ մտքերը վազում են չինական սրընթաց գնացքների պես, մի վարկյանում պատուհանից բացվող այս տեսարանում եմ, մյուսին` արդեն շատ հեռու:Գիշերները ես չեմ քնում , չէ, քնում եմ ,բայց թվում է ամբողջ գիշեր բարձր ձայնով մտածում եմ ու ամբողջ գիշեր այդ ձայններն ու իրենցից ծնված տեսիլքները աչքերս փակ` խորը քնի մեջ, ինձ արթուն են թողում:
Մեքենաների ձայնային ազդանշաններ, երևի թե սենց էին անվանում սիգնալին:
Նախշազարդ պատերը կամ հատակը երբեմն հեռուստացույց է ինձ համար դառնում, որովհետև երբեմն այդտեղ արտասովոր բաներ եմ տեսնում:Հիանալի դրվագ ինչ-որ ֆիլմից, բայց միշտ չեմ կարում հիշել թե դա ինչ ֆիլմ էր:Ես սրճարաններում կոֆե եմ խմում մենակ, սրճարաններում հաց եմ ուտում մենակ` սենյակի կենտրոնում ու բոլորը ինձ են նայում, հաջորդ պահին կանգառում եմ , բայց չեմ հիշում ոնց հասա այստեղ, իսկ վաղը նույն տեղից կանգառ քայլելուց ես էնքան կձանձրանամ, որ ճանապարհի կեսից մառշուտկա կնստեմ, կգնամ դեպի կանգառ, մի րոպեից կիջնեմ, կնստեմ կանգառի նստարանին ու կհանգստանամ, մինչև կգա ավտոբուսը, կնստեմ ավտոբուս ու կհասկանամ, որ սխալ համար եմ նստել, կնստեմ ճիշտ համարի ավտոբուսը կգնամ տուն, բայց  իջնելուց կգիտակցեմ, որ չէի ուզում տուն գայի, բայց եկա, հետո նորից կվերադառնամ:
Սենյակումս առանց ականջակալի երգ եմ լսում, միանգամից եգը անջատում եմ ու լռությունը ընենց է հարվածում ականջներիս , բըմփ, այ սենց ձայն է գալիս , ականջներիս մեջ լռություն, էնքան բարձր , որ թվում է սենյակում կուտակված լռության ձայնը սոսկալի քանակով ավելի բարձր էր, քան հենց բուն երաժշտության ձայնը:Սիրտս արագ բաբախում է, հայացքս ու լսողությունս աջից ձախից որսում է ձայներ ու թարթող լույսեր:Մարդկանց հասարակ հարցերն ու պատասխանները ինձ խոր մտորելու տեղի են տալիս, օրինակ երբ ասում եմ խանութում աշխատող վաճառողուհուն,որ հաց տա, իսկ ինքը հարցնում է` որից, մեծից թե փոքրից, ես սկսում եմ խորանալ ու հետին միտք փնտրել:Ես հետին միտք եմ փնտրում ամենուր:Ես մտածում եմ հեռավորության մասին ու հեռավոր բառից առաջացած բոլոր բառերի ու դրա հետ կապված բոլոր զգացողությունների մասին ու ես սենց եմ վարվում գրեթե բոլոր բառերի հետ:Ես Sigur Rós եմ լսում, գրում ու մտածում եմ քնելու մասին, ես պարկած եմ հիմա, բայց մոռացել եմ քնելու մասին:Ես պարկում եմ ու  մտածում, որ հիմա ինչ-որ բան է կատարվում իմ հետ, ասում եմ հիշեմ վաղը ասեմ սրա մասին Աննային, հետո մտածում եմ որ վաղը իրան ասեմ սրա մասին կհիշեմ էն պահը, երբ մտածում եմ էի կարելի է իրան ասել դրա մասին, ես մտածում եմ, որ էսքան բանը մտածում եմ ու մտածում եմ, որ վաղը անմայման ասելուց հիշեմ, որ էսքանը բանը էս պահին մտածում եմ, հետո մտածում եմ թե էս ինչքան երկար ու իրար մեջ մտած բաների մասին եմ մտածում ու էտ վիճակը կտրում է ինձ անդորրից:
Ես անբանուկ փողոցներում շատ բարձր լսում եմ մարդկանց կոշիկների ձայնները, իսկ ճանապարհները, որտեղից քիչ մեքենաներ են անցնում ես շատ զգույշ եմ անցնում, որովհետև հեռվում թվացող երկու սպիտակ լուսյերը ինձ շատ մոտ են թվում:Մարդկանց նայում եմ ու ոչինչ չի կատարվում:Ես անընդհատ աչքերս փակում եմ մի քանի երկար վարկյան պահում ու նորից բացում, ես անընդհատ Ա կետից Բ կետ եմ քայլում:Մի քիչ առաջ 23:59 էր, իսկ նոր նայեցի կոմպի ժամին արդեն 1:29 էր, իսկ էս ընթացքը էնքան կարճ տևաց:Ինձ հրում են կամ էլ ուսերիս ծանր բեռ են դրել:Ես նստած տեղս անգիտակցաբար ձգում եմ մկաններս մի քանի րոպե անցնելուց հետո ցավից զգում եմ, որ մի բան էն չի, հանգիստ թողնում եմ ու տենց ընենց հանգստություն է հաղորդվում մարմնիս:
Էսօր 200 դրամ չայեվոյ թողեցի մինչև հիմա մտածում եմ կարող է քիչ էր:Կանաչ լույս է պետք է քայլեմ, բոլորը քայլում են փոխում է կարմիր, հետո եմ հասկանում, որ ես էլ պիտի իրանց հետ քայլեի:Ընկերս բան է պատմում, ես էլ երեկ եմ նայել
Interstellar- ը ու իր պատմութայն ժամանակ իրեն պատկերացնում եմ ֆիլմի մի դրվագներից մեկի մեջ, երբ ինքը հերոսի նման կանգնած է հիշողության ու իրականության խաչմերոկում ու աջից ձախից պատկերներ են գնում, իր պատմածները տեսնում եմ այդ մեծ պատկերների մեջ, իսկ իրեն` հերոսի պես տարածության մեջ տեղաշարժվելիս:Տաս րոպե սենյակումս կանգնած եմ ընթացքում նստում եմ աթոռին, հեռախոսս վերցնում եմ բլոկը բացում փակում ու տենց մի քանի անգամ, հետո փորձում եմ հիշել ինչի համար եմ եկել սենյակ, չեմ հիշում, մի քանի րոպեից հայտնվում է , հիշում եմ, որ եկել էի սենյակ քնելու:Գիշերվա 4-ա ձեն տվեց տանեցիներից մեկը ու հետո դուռը ծեծեցին, գնացի ստուգեցի փաստորեն ոչինչ էլ իրական չէր:
Ես անընդհատ գալարվում եմ, նայում եմ քեզ, բայց չեմ տեսնում, լսում եմ քեզ, բայց որ հարցնես չեմ կարող պատասխանել թե ինչ ես ասել:Ես սենյակից գնում եմ բաղնիք` ատամեներս լվացելու, մտնում եմ բաղնիք ու ապշում, սկսում եմ հիշել ճանապարհը, որ հենց նոր անցա, մի պահ թվում է թե դա չկա,որվհետև նոր ես այդտեղով չանցա: Վերադառնում եմ սենյակ հանում վերնաշապիկս, բայց հասկանում եմ, որ գիշերանոցս է, որ նոր էի հագել նախքան բաղնիք գնալը:
Բարձին գլուխս դրած մեկը հարցնում է` ինչի համար է էս ամեն ինչը, գիտես ինչ է ինձ պատասխանում.
մի օր ձանձրույթից խեղդվում էինք, կյանքը ուզեց մեզ զբաղմունք տալ:

6 сент. 2017 г.

էտ

Ուր է իմ զբաղմունքը , իմ սիրած զբաղմունքը, մոտս եկող ու չգնացող զբաղմունքը, ուր է, ու խի ստեղ չի, որ չթողի քեզ մոտ գալ, իսկ դու եկել ու տեղավորվել ես երակներիս արանքում ու խեղդում ես ինձ քո թոքերում, ես երևի չկամ …չկամ, ուրեմն դու էլ չկաս, եթե չկաս ուրեմն արժի և ոչինչ չգրել, թողնեմ համակարգչի տառերն ու գնամ մի կողմ, որովհետև ես գրում էի քո մասին  …. չէ ես քո թևերի ծանրություն եմ զգում իմ մարմնի վրա, ուղղակի ես քո թեևերի մեջ եմ ու դու օրորում ես ինձ, որ ինչ: Խի ես կանչեցի քեզ, ես` երբևէ մենակս. որ գաս ծանրացնես կոպերս , ու որ ուժ տամ կոպերս բարձրացնելու համար ու նորից չզգամ` ոչ մոտեցող աշունը, ոչ էլ վաղվա գործս:
Ոչինչ, անսահման ոչինչ, դու զգացե՞լ ես  դա, ես կանչել եմ քեզ ուղղակի դա զգալու համար:Լսեք ինձ ուրիշներ, եկեք իմ մոտ ու ինձ հանեք նրա սենյակից, տվեք իմ ուզածն ինձ ու փակենք մի սենյակում, պաստառի վրա գրեք նրա անունը ու խաչ քաշեք: Դու ես արվեստը թե արվեսնտն է հնարել քեզ, որ ապահովի իր շարունակությունը, ես մոլորյալ եմ, իսկ դու իլուզիա, ով իր լույսով բռնեց ինձ, դու վերցրիր ինձնից սերը, կարոտը, ուրախությունը, կարիքը, նպատակը ու տեղավորեցիր ինձ  թմրության զրոյի մեջ` անվերջ պտտվելու ու մարմինս խփելու զրոյի պատերին:       Ես իջնում ես զրոյի փոսի միջով, անվերջ, անվերջ, մշուշ է, ամպ ու տևողություն: Ես դանդաղ սկսում եմ ընկալել դա:
խզբզող`նարէկ

24 апр. 2017 г.

մեջ ու դուրս

Երկուշաբթի – արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Երեքշաբթի - արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Չորեքշաբթի - արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Հինգշաբթի - արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Ուրբաթ - արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Շաբաթ – արթնանալ, մնալ տանը այնքան մինչև կգա 20:00-ն, գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Կիրակի - արթնանալ, մնալ տանը այնքան մինչև կգա 20:00-ն, գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Իմ միակ սփոփանքը գրականությունն է:Փրկիչը` գրողները: Եղել է, որ ոչ մի բանի հավես չունենաս` տան, դրսի, համալսարանի, աշխատանքի, սրճարանի աղմուկից ու իրենց մեջ պարփակված թեմաներից գլուխդ ազատելու, տզրուկի պես մարմնիդ մեջ խրված հայացքներից, ու հարցերից պոկվելու համար բացես գրասեղանիդ վրա դրված գիրքը ու սկսես կարդալ ու մեկ էլ տեսնում ես ամեն բան կողքից զրոյացվում է:Իմ հետ եղել է ու հիմա էլ շարունակվում է:Միայն այդպես:
-Ռոբ, արի հաց ուտելու:
-Եկա, մամ:
Սեղանին ժարիտ արած կարտոֆիլ էր, հաց, պանիր, թթու վարունգ, հենց նոր ջրի տակով անցած կանաչի, որի վրայի ջրի կաթիլները թվում էր մեկը մանրակտորեն դասավորել էր հատիկ առ հատիկ կանաչու վրա, հյութ`չիմացա թե ինչի բաղադրությամբ:
-Երբ ես դասի:
-11-ին:
-Շուտ կգա՞ս:
-Կուզեմ:
-Նորից սկսեցիր:
-Ախր տանջանքա է:
-Չընդունվեիր:
-Չէի հասկանում ինձ:
-Հիմա հասկանո՞ւմ ես:
-Էտքան էլ չէ:
-Ինչ վատ է, կավարտես մի տեղ կընդունվես, նոռմալ կաշխատես:
-Հա, մամ:

Վերջացրի ուտելս:Ափսես դրեցի խոհանոցում, հագնվեցի ու դուրս եկա:
12:30 համալսարանում պետք է լինեի:12:00 էր:Մուտքից դուրս գալուց ամեն ինչ սկսվեց նորից խառնվել:Միտքը, որ պիտի նորից անցնեի փողոցներով`հանդուրժելով շատերի ձայններն ու հայացքները, հետո պայքարեի համալսարանում անցկացրած մի քանի ժամվա համար, այդ մտքերը մանր ավազահատիկի վերածված մտնում էին ողջ մարմնիս մեջ, տարածվում, այնուհետև լցվում կոշիկներիս մեջ ու անհարմարություն առաջացնում ամեն մի քայլ դնելուց:Քայլելիս աջ ու ձախ կողմում նույն պատկերներն էին, ավտոբուսի պատուհանի կողքով շարժվող ու անհետացող արդեն հազարերրորդ անգամ տեսած խանութները, ծառերը, շենքերը, անցումները, արձանները, դպրոցներն ու նույն աղմուկը:
Թվում է մարդու ու բնության միջև կա մեծ համաձայնություն, որի արդյունքը մեր համակերպումն է:Անգամ ինքն իր անձը սեփական կամքով կյանքից դուրս թողնելը դեմ դուրս գալ չէ այդ մեծ համաձայնության դեմ:
Համակերպված առօրեա, որից լսվում է առանց դուռ ու պատուհան ունեցող սենյակում լսվող ձայնը, որտեղ դուռ չկա ու դու մնացել ես մեջը:Բայց մեզ էտ լռությունը դուր չի գալիս, մեքն այլ, ավելի խոստումնալից, ավելի բովանդակալից լռություն ենք ուզում:Լռություն, որի մասին ստեղծվում են են երգեր, նկարվում ֆիլմեր, գրվում բանաստեղծություններ:Բայց միթե չի լինելու մի օր երբ այդ լռությունը դուրս կգա այդ գրված, հորինված, ստեղծագործած տիրույթից ու կլցվի մեր շուրջը, չի լինի այն օրը, երբ մենք կփաստենք, որ ապրում ենք լռության մասին պատմող քաղաքում:Լռություն աղմուկից, այլ ոչ մահացողի լռությունը, Հիսուսի լռությունը, դատարկության լռությունը:Մենք համըդնհանուր լռություն ենք ուզում, որպեսզի հասկանանք:
Լսարանում աղմուկ է:Օդում շպրտված բառեր, որոնց լսելը անարդար եմ համարում:Խոսում են Աբխազիայի մասին:Իսկ ես բացարձակապես տարված եմ երեկ տեսածս ֆիլմում ցուցադրած Յուպպերի խաղով:Նստած եմ լսարանի վերջին լուսամուտի սեղանի մոտ:Դրսում մառախուղ էր:Կուրսեցիս` Անին, մոտենում է ինձ:
-Ռոբ, պրիվետ, ոնց ես:
-Նոռմալ, դու:
Դու-ն հարցականով  տալիս եմ, որ չնեղանա, ուղղակի խոսալու հավես չունեմ:
-Լավ եմ, էս ինչ կա դասի ես եկել:
-Դե ասեցի գամ, մեկ-մեկ կարելի է:
Կարճ եմ պատասխանում, որ գոնե հասկանա, որ ուզում եմ մենակ թողնի:
-Մեկ-մեկ արի, էնքան չես գալիս, մոռնանում ենք, որ Ռոբ անունով կուրսեցի ունենք:
Ժպտում է:
-Դե հա:
-Գոնե երեկ գայիր, լսարանում հարսանիք էր:
Նորից ժպտում է, ես`չէ:
-Այսինքն:
-Դե Գուգոն ու Սառան երկու օր առաջ նշանվեցին, երեկ էլ կուրսում էինք նշում:Երեխեքը խմելու բան էին բերել:
-Մե՞ր կուրսի Գուգոն:
-Հա Սառայի հետ, Մնացականյան:
-Սառան ով ա:
-Է, Ռոբ, մեր կուրսի Սառան:
-Ա հա, ոնց որ թե հիշեցի:
Բայց իրականում չհիշեցի, որ աղջիկն էր:
Դասախոսը եկավ, կանգնեց գրատախտակի մոտ, 90 րոպե ինչ-որ լեկցիա թելադրեց ոչինչ չպատահեց, զանգը տվեց, լսվեց գրիչնեը սեղանին դնելու ձայնը ու նորից աղմուկ:Չկարողացա ինձ տրամադրեմ ու հաջորդ ժամն էլ նստեմ:Ավագը մոտեցավ:
-Ռոբ, լիկվիդներիդ համար ասել են, որ գնաս դեկանատ:
Իջա 2-րդ հարկ:
Դեկանատում աշխատող աղջիկն ասում է.
-Ինչի չես գալիս դասի:
-Չի ստացվում:
-Դե տես, մի օր չգաս իմանաս, որ էլ էս համալսարանի ուսանող չես:
Ա, թե ինչի ընդունվեցի ստեղ:Ատում եմ էտ որոշումս:Ատում եմ էս մարդկանց, դեմքերն ու ասած բառերը:
-Ըհն, օրերը կասեք:
Ասում է, թղթի վրա գրում եմ:
-Կպարապես անպայման:
Չէ մի, էտքան հավես չկա:
-Հա, կփորձեմ:Հաջողություն Ձեզ
Գնում եմ տուն, պարկում քնելու:Երբ  արթնացա սենյակս լավ մթնել էր:Բաց թողած զանգ ունեի:Հետ զանգեցի, ընգերս էր, ասեց իջի գնանք Ֆիֆա 17 խաղալու:Լվացվեցի, իջա:
Ընդհանրապես Բարսայի երկրպագու եմ, բայց Ֆիֆայով միշտ Յունայթեդով եմ խաղում, ուժեղ են լավ սարքել, չորս խաղ խաղացինք, երեքը կրեցի, մեկը կրվա:
Ժամանակը լավ թռավ, 1200 դրամ վճարեցինք դուրս եկանք:
Ընկերոջս ճանապարհեցի ու քայլեցի դեպի տան կողմ:Մութ է:Օդից կարծես սև գույնի ներկ էր դանդաղ կաթում ծառերի ճյուղերի, կանաչ գլխարկիս, թարթիչներիս,չերևացող ասֆալտի ու շուրջս երևացող ձայն չհանող առարկաների վրա:Արագ-արագ քայլում եմ:Մութը սկսում է ճնշել, դանդաղ կուլ տալ, հասնում եմ տուն, մտնում սենյակ ու միանգամից պարկում քնելու:
Երբ արթնացա, տանը մենակ էի:Մենակ տանը լինելը դուր է գալիս, սկսվում է ամեն ինչ, ինչ շրջապատում է քեզ, միայն ու միայն քեզ է պատկանալ:Խոհանոցից նոր պատրաստած ուտելիքի հոտ էր գալիս:Սկսում եմ սուրճ պատրաստել ինձ:Վերցնում եմ սուրճով լցված բաժակը ու տեղավորվում լուսամուտի մոտ:Մեր հարևան Զոյա տատին երկու մեծ տոպրակներով մտնում էր մուտք, իսկ հայաթում բանջարեղեն ծախող տղեն ցրտից կծկված ծխում էր վերջին գլանակը:Դրսում նորից մառախուղ էր:
Տանից դուրս եմ գալիս:Թվում է ձյունը չի ուզում հալչի ու չի էլ հալչի, ծառերը չեն ծաղկի ու էն վերջին հույսը, որը թողել էինք եղանակի պայծառացման ու տաքացման վրա, տենց էլ չի արդարացվի ու մեր կյանքում ոչ մի փոփոխություն չի կատարվի:
Համալսարանի կողքով անցնում եմ ու չեմ մտնում ներս:Ուղղակի քայլում եմ:Ծանոթների նկատելով շրջվում եմ, քայլում լռիվ այլ ուղղությամբ:Միևնույն է ինչ-որ տեղ չեմ գնում, իսկ իրենք գնում են:Մոտս ուղղակի գիտակցության հոսք է:Ոչ մի ոտքի վրա ամուր կանգնած միտք:Նայում եմ ձեռքիս ժամացույցին էնքան շատ ժամանակ կա, իսկ ես չգիտեմ ոնց վատնեմ , մեկը լիներ ում ժամանակը իրոք պետք է, տայի իրեն:Ինչ-որ մեկին, ով պիտի կարևոր որոշում կայացներ, ինչ-որ մեկին, ով մահանում էր, ինչ-որ մեկին, ով խոստացված ժամից ուշանում էր, տաի իրենց, որովհետև իրենք իրոք դրա կարիքը կունենային:ՄԻ քանի օր է Արտակին չեմ տեսել:Իմ ֆինանսիստ ընկերոջը:Որոշեցի քայլեմ իրենց համալսարն:Զանգեցի, կարողացավ իջնի, նստեցինք իրենց բուֆետ` սուրճ խմելու:
-Ինչ կա Ռոբ, գործերդ ոնց են:
-Նոռմալ դու ասա:
-Դիպլոմայինիս վրա եմ աշխատում, բոմբ բանա ստցվելու, որ սենց շարունակեմ ու ախպերդ կարմիր դիպլոմով կավարտի:
-Հետո կմտնի բանկ մեր ֆինանսիստը, կտեղավորվի մի հատ փոքր տարածքում`համակարգչի դեմը ու կաշխատի, այ քեզ կատարյալ երջանկություն:
-Դե հա, ինչ վատ է, եթե չես հեգնում:
-Չի, ինչի պիտի հեգնեմ, լավ ա, որ արդեն սաղ պլանավորել ես:
-Բա դու:
-Ախպեր ինձ անցանք, ես հաստատ իմ մասնագիտությամբ աշխատող չեմ:Պատմաբան Սողոմոնյանը թանգարանում, կամ ընկեր Սողոմոնյանը դպրոցում:
Դե արի Սողոմոնյան ջան մարդկանց պատմի մի բան մասին, որին անգամ դու չես հավատում:
-Սկեցիր էլի վերամբարձ մտքերդ արտահայտել:
-Լավ վերջացրինք:
-Բա էտքան վարձը, որ տվեցիր:
-Գիտեմ, վատ ա, բայց հնարավոր է չէ, չորս տարի անիմաստ անցկացնես ու էտքան էլ վարձ տաս ու շարունակես ներսում երազանք պահել:Ախր էտքան էլ վախենալու բան չի:
_-Էն օրը պապայիդ հետ էի խոսում ասում էր հեսա Ռոբս վերջացնի մի տեղ տեղավորվի նոռմալ աշխատի:
-Հա, տենց են մտածում:
-Բա, դու:
-Չեմ կարա ախպերս կյանքս տենց պատկերացնեմ:
-Ուղղակի քիչ գիրք կարդա ու  կինո նայի Ռեմբո ջան, իրականությունը էն ա, որ դու Հայաստանում ես  ու ստեղ dreamers -ի համար տեղ չկա:
-Արտ, հաստատ գիտեմ, որ մենք մեր մտքերի վերարտադրված իրականության մեջ ենք ապրում, եթե անգամ տենց չի, ես չեմ կարա անեմ մի բան, որը չեմ սիրում: Ինձ թվում է մենք ամեն մեկս ինչ-որ բան ենք փնտրում էս աշխարհում համակերպված ապրելու հետ, էն ինչը ես եմ գտել նախկինում, չի համապատասխանում իմ նախասիրությունների, գաղափաներների, տեսլականների հետ, բայց հիմա գտել եմ ու ուզում եմ կպնեմ իրան, տես դու գտել ես քոնը ու քո գործողությունների քարտեզը ունես:Ախպեր ոչինչ չէ, որ ես սխալվել եմ:Ու հիմա լռիվ այլ բան եմ ուզում:Ինքնաճանաչումը քո մոտ շուտ ստացվեց, ես սխալվել եմ:
Գնաց դասի:Ես էլ `գրադարան:Մոտս Պալանիկ կար:Նստեցի ու մի քանի ժամ կարդացի:17:00-ին ընթերցասրահը փակվեց, դուրս եկա:Մառախուղը բաժակ-բաժակ թափվում էր մեր վրա:Կուլ էինք տալիս ու զգում թե ոնց է մարսվում մեր դեպրեսիան:Փողոցներում գրեթե շարժ չկար, միայն տաքսիստներն էին ինչ-որ բանով զբաղված:Փողոցում բոլորը սև ու մուգ գույների շորերով էին, դրա համար դրսից եկածները ամենառաջինը տարբերվում են մեր մոտ իրենց վառ գույների շորերով:Երևի հագուստի գույնից էլ է շատ բան գալիս:Ասեցի մտնեմ մի քիչ խմեմ:Գրպանիս պարունակությունը ստուգեցի:Հերիքում էր:Քայլեցի իրար կողք կողքի շարված փաբերի փողոց:Միշտ նույն տեղն եմ գնում, երբ խմելու հավես եմ ունենում:Մատուցողը ծանոթ է:Բարմենը եղբորս կուրսեցին էր եղել:Ճիշտ է, չնայած միշտ կողքի սեղաններում ծանոթ մարդիկ ու դեմքեր էին հանդիպում, բայց ստեղի երաժշտությունը, ատմասֆերան, պատերի կելտական մշակույթի նմուշները ստիպում էին միշտ ստեղ գալ:Նստեցի իմ սիրած մասում, փոքր բեմ կար, բեմի տակ:Սկզբնական մի հատ դու-դու, միանգամից վերջացրի: Դանդաղ, բայց մարմնիս վերևի մասում թմրություն զգացի, որը խթան էր հաջորդ բաժակը պատվիրելու համար:Սեղանները դեռևս կիսադատարկ էին:Ու էս անգամ էլ չստացվեց խուսափել:Հայտնվեց Մարիան` կապույտ մազերով աղջիկը:Մարին իսկապես ծնվել էր խմելու համար:Ինքն էլ էր էտ կարծիքին:Բոլոր փաբերի կողմից վաստակավոր խմողի կոչում էր ստացել:Մենակ էր:Ունքերը բարձրացրեց վեր իբր նկատելու ժեստ ու մոտեցավ:
-Բարև, կորած, արի մի հատ գրկեմ:
-Ինչ կորած, հենա չստացվեց մոտս, գտար:
-Էս ուր ես չկաս, էս խի ես սենց մելանխոլիկ դեմքով:
Սկսեց ծիծաղել:
-Ը, չէ ինչ մելանխոլիկ:Ես մեղավոր չեմ, երաժշտությունն ա տենց տպավորություն ստեղծել:
-Օքեյ, էս դու-դու ոտվել ես:
Նայում էր դատարկ բաժակին
-Տենց մի բան:
-Հա չէ մելանխոլիկ չես թե չէ հիմա սեղանիդ մի քանի արաղի շոթի հետքեր կլիներ, թե չէ դուդու-ով մելանխոլիան չեն մեղմում, այ տես հեսա ինչքան եմ խմում:
-Խի դու էսօր մելանխոլիկ ես
-Ես հավերժի մելանխոլիկն եմ ախպերիկ:
Ինչ-որ ալկոհոլային կոկտեյլ պատվիրեց:
-Ծխես Ռոբերտ:
-Լավա, կա մոտս:Թույլ եմ տալիս կարաս ավելի կարճ դիմես:
-Իմից ծխի մեջը լավ բան կա լցած ու մի քիչ թեթև ապրի:
Դեռ չէր խմել, բայց ամեն անգամվա պես  միշտ խմածի տպավորութուն էր թողնում:
-Ընդունելի լինի, ներս քաշի:
Լցվել էր փաբը մարդկանցով:Երաժշտությունը լավ բարձր էր, գրեթե բոլորը պարում էին:Մենք էլ սկսեցինք պարել, երբ մեր մարմինները թեթև հպվեցին իրար ինձ թվումա երկուսիս մեջ նույն միտքը հավասարապես տարածվեց. վերջին անգամ լավ չէինք բաժանվել:
Մարին իսկական պարող էր, մարմնի հետ նենց զգույշ էր վարվում, նենց էսթետիկ, որ թվում էր մարմինդ իր վրա նրա մարմնի բեմադրությունն էր գզում:Մարիի մարմինը սավառնում էր մարմնիս վրա :Մոտ էի:Երկու դու-դու-ից հետո մի շիշ գարեջուրը բավական լավացրել էր դրությունս:Չհասկացա թե ոնց պարելու ընթացքում անսպասելիիորեն շուրթերս հպվեցին վզին, չէի իզում:Հետո դանդաղ շոշափելով վիզը բարձրացավ այնքան, մինչև զգաց Մարիի շուրթերը:Պարելով սկսեցինք համբուրվել:Ձեռքերս կոնքերին էր, իսկ շուրթերերս հարմարվել էին իր շուրթերի արանքում:Կոնքերը ճոճվում էին գլխիս ներսում կատարվողի պես:Նստեցինք մի քիչ էլ խմեցինք, սիգարտներս վերջացավ, հաշիվը փակեցի ու դուրս եկանք:
Մարին բարձրացավ վերև ես իջա ներքև:
Տուն հասնելն ու քնելը հեշտ ստացվեց:Առավոտը ես ու Կարենը պապայից փող վերցրինք ու դուրս եկանք:Ինքը գործի, ես համալսարան:
Քաղաքը հաջորդ օրերին վերածվել էր դիակներ սառեցնող սառնարանի,իսկ մենք մեջի կիսամեռ դիակներն էինք:Ամեն ինչ չափազանց սառն էր:Միակ ջերմ զգացումը  տանը պառին կպած նստելն էր:Շաբաթ էր, դասի չէի, տանը էնքան նստած մնացի մինչև եկավ 20:00 գնացինք ֆիֆա խաղալու:Մի երկու ժամ անկացրինք:Եկա տուն ֆիլմ միացրի, նայեցի, քնեցի:Ամեն օր հույս կար, որ վաղը կտաքանա մի քիչ, բայց օր օրի դրսից տուն գալուց ներկա էի լինում մատերիս ինձնից օտարացմանը:Վաղը եկավ, բայց նորից ցուրտ:Էլի ցուրտ, մի քանի օր էլ ցուրտ ու նորից ցուրտ:Ամեն ինչ շարունակվում էր,բայց ոչինչ ոչ մի նոր բան չէր կատարվում, ոչ մեր տանը ոչ էլ երևի մյուսների:Բոլորս եղանակին էինք հետևում:Էտ օրերին դասի չէի գնում, պատճառ էր:
-Ռոբ էսօր էլ չես գնում
-Չէ, Կար:
Մաման կողքից.
-Հեսա խնդիր է լինելու:
-Չի լինի, առաջին անգամ չեմ բացակայում մամ:
-Բացակայի, որ հեռացրին էտ ժամանակ քո հետ կխոսամ:
-Ախխպեր բան արա գնա, էս քանի օրա տունն ես:
-Վաղը կգնամ Կար:
-Կոֆե խմում ես:
-Հա մամ:
Կարենը դուրս եկավ, մաման երկու կոֆե ձեռքին մտավ հյուրասենյակ:
-Բան չմնաց, տղես, ընդամենը մի քանի ամիս էլ նոռմալ նստի դասի մինչև կավարտես:Պատկերացնում ես հեռացնեն:
Հենց էտ էլ ուզում եմ, կազատվեմ վերջապես էս ամեն ինչից ու մտածելու ժամանակ կունենամ:Ձանձրալի է էս կիսամարդ վիճակը,ամեն օր ինքս իմ դեմ կոկորդ պատռելով կռվելը:
-Չէ հա մամ ինչ հեռացնել, 4-րդ կուրս ենք հասել, որ հեռացնեն:Եթե հեռացնեին հիմա արդեն արած կլինեին, համ էլ ես իրանց համար պոտենցյալ վարձ տվող եմ:
-Է, ափսոս էտ փողերը, որ գնում են իրանց, իսկ էտ քեզ չի հետաքրում:
-Հա, ըհն մամ:
Մտա սենյակ ֆիլմ միացրի:Էլի սովորականի պես եկավ գիշերը:Հաջորդ օրը թերևս արև չէր, բայց եղանակի տեսությունը հայտնել էր, որ տաքանալու է:Արև չկա, բայց կտուրներից չռում էր, սառույցները պոկվում էին կտուրներից ու իրենց բախտը փորձում կամ ասֆալտին հայտնվելու ու բեկորների բաժանվելու կամ մեր գլուխները շոշափելու միջև:Մայթերին ջրի լճակներ էին գոյացել:Ինքս իմ պատկերը` ծառերի ճյուղերի հետ որսալով, նրանց մեջ հետևելով ու երևակայական ֆոտոխցիկով պատկերներ ստանալով մտա համալսարան:Էսօր միջանկյալ էի պատմության առարկայից, արտագրելու տարբերակ կար, արտագրեցի դուրս եկա:Գնացի գրադարան, մի քիչ գրեցի:
Երեկոյան Կարենը մտավ սենյակ:Նստեց կոմպի դեմը եսիմ ինչ էր նայում:
-Կար, ծխելու կա մոտդ:
-Ան:
Պաչկից երկու հատ հանեց տվեց:
-Կոպեկ չկա՞ մոտդ:
-Չէ, սիգարետս էլ պրծավ:
Գրպանից կոպեկներ հանեց տվեց:
-Կար, լսի ձեր մոտ կարող ա գործ լինի:
-Խի ում համար:
-Դե իմ:
-Դու որ օրվա մատուցող աշխատողն ես:
-ախպեր դե կարամ, մի քիչ կաշխատեմ ձեռքի փողի համար:
-Այ Ռոբ, բա դասերդ:
-Դե մեկ ա չեմ նստում շատ:Շաբաթը մի անգամ հազիվ նստեմ:
-Լավ չես դու, բա խի ես ընդունվել, որ պիտի մի օր նստես:
-Դե հետաքրքիր չի է:
-Հետաքրքիր չի, չընդունվեիր:
-Էլի:
-Հա բա ճիշտ եմ ասում, ավարտեցիր ինչ պիտի աշխատես:
Ծիծաղելով.
Պատմաբան Կար, դասի չնստած պատմաբան: Չէ լավ Կար գործ կա
-Չէ, դասերով եղի:
-Հա, բայց մեկա չեմ գնում:
-Ու լավա էտ վիճակը վարձ ես տալիս, լավ, բա ինչ ես ուզում դու:
-Ահ Կար, գիտես ի՞նչ եմ ուզում, ուզում եմ գիրք գրեմ, սեցնար գրեմ ֆիլմի համար ու նկարեմ:Էտ:
-Թարգի, լավ, սոված արվեստագետ, թե էտ քեզ չի հետաքրքրում,դե  դու նյութականով չես հետաքրքրվում, դու իսկական արվեստագետ ես, կարևորը մարդկության համար մի բան անես` թքած, որ էտ մարդկությունը ոչ նայելու, ոչ կարդալու քեզ:
-Ես տենց չեմ մտածում:
-Հրեշտակ ենք տունը մեծացնում:
-Ոնց Փարաջանովին, Էգոյանին, Փլեշյանին:
-Կենտրոնացի դասերիդ, ավարտես մասնագիտությամբդ մի բանով զբաղվես:
Դուրս եկա սենյակից:
Գնացի դուրս, զագնեցի ընկերջս, գնացինք ֆիֆա ա խաղալու:
Հաջորդ օրը մի քանի հայտարարություն գտա ազատ աշխատանքի, գնացի իրանց հասցեներով, չորս էլ սրճարան էր` մատուցողի գործի համար:Երեքը հստակ մերժեցին, մյուսն էլ ասեց գնա կզանգենք, սրանք մեղմ մերժեցին:Փորձ չունեի:
Քաղաքում սկսվել էր դեղին օրերը:Ոչ մի բանի հավես չկա,ոչինչ չեմ ուզում, ոչինչ չի հետաքրքրում, ոչ մեկի չեմ զանգում, ոչ մեկի հետ չեմ տեսնվում, անգամ ֆիֆա խաղալու չեմ գնում:Ամեն օր իրար հետևից անում եմ հաջորդական գործողություններ, որը սովորաբար պետք է անի բանական էակը իր գոյությունը ապահովելու համար:Միակ փոփոխությունը եղանակն է, բայց խոստացված հույսի արդարացումը չկար:Ամեն ինչ հոդս է ցնդել:Փողոցում հայկական ելևեջներով երգ էր լսվում.մի 60 անց մարդ էր երգում:Ջիպի վարորդը գոռում էր մեկի վրա:Հարցնում եմ ինքս ինձ. տեսնես եթե հիմա ուրիշ տեղ լինեի,էսքան անհետաքրքիր կլիներ , ախր մեր քաղաքը մեկ-մեկ էնքան է նեղանում, կծկվում, որ մի մարդաչափ ու մարդաբոյ բան է դառնում, որտեղ արդեն մեկը հասցրել է կանգնել, իսկ քո համար էլ տեղ չկա:Մեկ-մեկ զարմանում եմ իմ էս չափ իդեալիստական մտքերի վրա` ուրիշ տեղ, էնքան առասպելական է հնչում:Եթե հիմա Գերմանիայի փողոցներով քայլեի, միթե էնքան գաղջ կլիներ, ինչքան հիմա եմ զգում:
Պարկած եմ սենյակումս:Սովորոություն է դարձել պարկած լինելը:Ամեն ինչից սենյակում առանձնանալը:Կոֆեն տանեցիներից առանձին սենյակում խմելը:Հացը սինիով սենյակ տանել ու ընդեղ ուտելը:Պարկած Ֆլոյդ եմ լսում, մաման սենյակ է մտնում, հետս ինչ-որ բաներ խսում, իսկ ես նայում եմ Բեռլինի ճարտարապետությանը, քարերի, օդի, մառախուղի, մթնշաղի մեջ:Քաղաքին նայում ֆոների տակ, տարբեր ժամերի, արևի շողերի դասավորության, ձյան ու անձրևի հայացքների տակ:Ասում եմ ինչ ասեցիր ու նորից շարունակում.կամեռան ձեռքս պտտվում եմ քաղաքի փողոցներով մեկ, հրահանգներ տալիս դերասաններին, նոր մտքեր հանձնում  փողոցի մի անկյունում դրված սեղանի վրա կոլոնված թղթերին:Անընդհատ խառը ու զբաղված:Երրորդ ինչ ասեցիրի ժամանակ մաման արդեն սենյակում չէր:
Մի ամբողջ օր դուրս չեկա սենյակիցս:Մտքերս անդասավորված էին, բառերես անարտասանվող, անկապակվցած:Հեռախոսս անջատեցի, փորձում էի հաջորդ օրերին մաքսիմալ քիչ բառ օգտագործել, այո ու ոչ-ից շատ չանցնել:Ավելի քիչ նեարդայնացնող էր դառնում ամեն ինչ:Որոշեցի մաքսիմալ լռել:Էտ լռելու օրերը բավական դյուրագրգիրռ էին անցնում:Դրական շարժը միանշանակ էն էր, որ քիչ էին խոսեցնում` երբ տենսում էին իրենց լռելով կամ հա ու չէ ով եմ պատասխանում:
Անձրև էր գալիս, կանգառում նստած էի, հայացքով ճանապարհում էի ավտոբուսների տարբեր համարներին, ոչ մի տեղ չէի շտապում, ոչ մի տեղ էլ չէի գնում, ուղղակի պաշտպանվում էի անձրևից:Գետնացման աստիճանների մոտ լիքը մարդիկ էին կանգնած, որոնք մեկ ու մեկ իրենց համարի ավտոբուսին տեսնեով վազում էին կանգառի մոտ, մեկը վազեց, որ նստի իր ուզած համարը, Լիլիթն էր, նկատեց ինձ, մոտեցավ:Ավտոբուսը գնաց:Ոչ վատ սիրային պատմություն էինք ունեցել միասին:Հրաժեշտից հետո երբեք չէինք հանդիպել:Զարմանալու էր:Հաստատ գիտեմ եղել են մի քանի օրեր, երբ նույն օրը նույն պահին նույն փողոցում կամ նույն հաստատության շենքում ենք եղել, բայց չեր եղել նենց, որ նկատեինք իրար:Այլապես անհնար կլիներ:Գրկախառնվեցինք:Խոսելու ժամանակ հիշեցի, որ ինչ-որ մի տաք օր տեսա իրեն`մտնում էր դեղատուն, բայց չնկատելու տվեցի,երևի մեկ կամ երկու անգամ տենց դեպք իր հետ էլ էր եղել, բայց երկուսս էլ այդ պատկերը հանել էինք մեր հիշողության մեջ, որ հիմա անկեղծորեն զարմանայինք ու ապշեինք:Տենց էլ ոչ ես խոստովանեցի ոչ ինքը:Փորձում էի կարճ ու հստակ խոսել, հա ու չէ-ից մի քիչ շեղվել էի,ասեց մի տեղ նստենք կոֆե խմենք:Անկեղծորեն մի պայմանի համար չէի ուզում,որ երկար  չխոսեի:Բացատրեցի` հասկացավ, խոսք տվեց, որ հարցեր չի տա, ուղղակի կնստենք , կնստենք ու ինքը մի քիչ կխոսի:
Ցածր ձայնով ասեցի, որ ամերիկանո պատվիրի իմ համար , ինք էլ ուզեց, պատվիրեց, խմում էինք:
-Ինչքան ժամանակ է անցնել Ռոբ, մի քիչ ավելի բոյովացել ես կամ աչքիս է թվում, բլին, հիմա նստած նայում եմ քեզ ու երկու տարի առաջվա էնքան պատկերներ են պտտվում առջևովս:
Գլխով եմ անում` իբր իմ մոտ էլ-ի նշան:
-Նայում եմ ու մտածում, որ մի քիչ մեծացել է, հասունացել, խոսքի, դիմագծերի արտահայտչականությունը ավելի ընգծվել, զգում եմ, բայց չեմ ուզում զգացնել տալ դրա մաին:
-Դե արդեն 4-րդ կուսր եմ, քո պես:Հիշում ես, չէ, ճարտարապետ եմ:
Ծիծաղում է, գիտի որ լավ գիտեմ:
-Աշխատում էլ եմ, էն էլ մի քանի տեղ,պատվերներով նախագծեր եմ անում:Եսիմ լավ է, էնքան բան կա պատմելու, ցանկություններս փոխվել են, հիշում ես էն ժամանակվա ցանկություններս ոնց էինք իրականացնում,օրինակ ծխելը, հիշում ես, կհիշես, որ խնդրում էիքեզ` ինձ քո ասած ծխելու ծեսին ծանոթացնես, սովորաացրիր, ու մինչև վերջերս փորձառու ծխող էի, օրը մի պաչկա, էս 3 ամիս է թարգել եմ, հիշում ես մի օր էլ նենց խմեցի, ոտքի վրա չէի կարում կագնեի:գ
Գլխով եմ անում ու ժպտում:
-Մի քիչ մեծացել ենք չէ, հիմա էլ տենց ցանկություններ չենք ունենում,աշխատանքը ու ապագան վանդակել են մեզ:Միշտ էն ինչ-որ մի բան առաջին անգամ անելը հաճելի էր, իսկ հիմա ցանկությունները էնքան մեծ են ու էնքան ուռճացված որ, թվում է ողջ ժամանակդ պիտի աշխատանքի վրա ծախես, որպեսզի մեկը իրականություն դարձնես ,իսկ մեզ տենց զգացողության հաամր հարկավոր էր ուղղակի մի գլանակ կպնել բաղնիքում ու հասցնել ծխել, երբ գիտես 10-15 րոպեից տանեցիները լինելու են տանը:
Կհիշես ռոք խումբ էի ուզում ունենայի, գիտառ էի ամբողջ օրը նվագում, երգում էի, երգեր գրում, պարկում էինք գետնին ու պատմում էի քեզ թե ինչ եմ երազում` մեծ բեմերի մասին, իմ ապագա ալբոմների անունների մասին,( դու ծիծաղում էի դրանց տրվող իմ առաջարկված անունների վրա), քեզնից էի օգնություն խնդրում անվան ճիշտ ընտրության համար ու էտ ժամանակ դու էնքան էիր լրջանում ու սկսում մտածել:Հետո ինչ-որ անուն կամ բառակապակցություն էիր ասում շատ լուրջ  ձայնով ու բացատրում թե խի հենց էտ, դա կապում իմ երգերի սուտի փիլիսոփայության ու դու էս ամեն ինչը անում էիր էնքան լուրջ ձևով:Դու ինձ լրջորեն հավատում էիր:Հիմա չեմ էլ հիշում երբ եմ վերջին անգամ գիտառս վերցրել ձեռքս, երգեր գրել, երգել, մենակ ինչ-որ ընկերների հետ կազմակերպված հավաքույթների ժամանակ:Որ գնացիր մի քիչ ժամանակ հետո հագուստս էլ փոխվեց, սև, սև , սև , ոտքից գլուխ սև էի հագնվում, սև շալվար, սև կոշիկներ, կոժից կուրտկա, գանգերով մատանիներ, ցեփեր, ամիսը մեկ մազերիս նոր գույն, իսկ հիմա տենսում ես ուրիշ գույն էլ կա վրաս, քո ասած էն ստանդարտ աղջիկներց եմ դառել:
Ժպտում ենք:
-Հիշում ես, ասում էիր` ատում եմ էն աղջիկներին, ում նպատակը արագ ամուսնանալն ու տնային տնտեսուհու վերածվելն է:Չէ էտ ձև չեմ, բայց աշխատանքը լռիվ կլանել է ինձ, պատվերներ, նախագծեր, հոգսեր, խնդիրներ:
Թվում է հավերժ կորցրել եմ մեր ստեղծած գույները, որոնք հյուսիսափայլում չկային, աստղերը ընկան երկնքից, որովհետև էլ գլուխս չեմ բարձրացնում վեր` իմ դարսած թղթերից:Թվում է, էնքան վաղուց էր գիշերները քնելու իմ ու քո նախապատրաստվելը, որ դու թուղթ  ու գրիչ էիր վերցնում, ես թուղթ ու մատիտ դնում կողքներս ու քնում ու երբ արթնանում էինք մեր երազները արագ տալիս էինք  թղթին, ու հետ իրար ցույց տալիս:Ես էնքան հիմայի համար անծանոթ երազներ էի տեսնում, ու հրճվում էինք գրկում ու արբում ահռելի քանակությամբ ,երբ  դու քո գրածը իմ համար կարդալուց ես իմ նկարը քեզ ցույց տալուց հետո պարզում էինք, որ իրարանման երազ էինք տեսել, մենք էտ ժամանակ անկեղծորեն հավատում էինք, որ նախկին կյանքում իրար հետ կապ ենք ունեցել:Իսկ հիմա չեմ էլ պատկերացնում թե ոնց եմ նկարել, քանոնով ուղիղ գծերը ինձ լռիվ շարքից հանել են:Փոխվել եմ, նկատում ես չէ:
Բայց դու չես փոխվել, գիտես, պայքարում ես, չփոխվես, չխոսաս էլ ,մեկ է, հասկանում եմ հայացքիցդ, երևի  ինձ ծանոթ նույն հայացքն է, դրա համար, իսկ իմը ամեն օր հայլու մեջ փոփոխվում է, էնքան շատ, որ հիշելու համար թե ինչ ձև ուներ մի քանի օր առաջ պետք է հայլու արխիվ  մտնեմ:Խի սենց եղավ Ռոբ:
Լիլիթը լրջացավ, հայացքը իջացրեց ներքև:Աչքերի ձևը փոխվեց:
-Երևի կորցրի հավատս ու էությունս էլ դրա հետ գոլորշացավ:Մեղադրում եմ ինձ, որ գլուխս պահելու համար, կոպիտ ասած, բայց վաճառվեցի, գիտեի որ փող չեն տա, էտ պահին 17 տարեկան էի` 1-ին կուրս, էս տարիքում նկարած աղջկա նկարները գնելու երգածը հիշելու դառնալու համար շատ անհեռատես էի թվում, որովհետև մեր քաղաքում մեր երաժշտությունը քիչ էին լսում, ես չհավատացի, որ կարանք շրջանցենք մեր քաղաքը, վաճառվեցի տիրապետածս ճարտարապետական  լավ ծրագրերին տիրապետելու կարողությամբ լավ գումարների վաստակելուն:Հիմա գումարներ կան, իսկ ծախսելու ժամանակը էնքան սահմանափակ է:Էնքան շատ եմ հեռվացել ու խրվել:
Դադար էր
-Այ տղա մի բան էլ դու պատմիր:
-Ահ, բան չկա, նույն անկապ վիճակները:
-Չէ, գիտեմ, որ անկապ չի, բայց դե չեմ շարունակում, խոսք եմ տվել, որ հարց չեմ տա:Կուզես մի բան գրի ուղարկի կարդամ, գրածներիդ կարոտել եմ, քեզ էսօր ֆեյսով ֆրենդ կտամ,
Գլխով արեցի, հաշիվը փակեցինք դուրս եկանք:Մի  քիչ քայլելուց հետո հրաժեշտ տվինք:
Հագուստս ճմրթված էր, տենց էի քնել, փոխեցի դուրս եկա:Դեկանատում մի տեսակ համոզում էին, բայց ինձ ծիծաղելու էր թվում էտ ամեն ինչը:Հա, անհանգստացնող էր ծախսածս ժամանակը, գումարները, օրերը,բայց  ուրիշ տեղ ու ուրիշ աշխարհ էի ուզում:Ստեղից դուրս ու հեռու:ՀԻմա, երբ դուրս եկա համալսարնից վերջնականպես թվում է շնչառությունս կարգավորվեց, ուզում էի վազել, անդադար վազել:Լվացվել գրականություն ստեղծող բառերով ու Տարկովսկու մտքին հասու ֆիլմի պատկերներով:Ուզում էի ապրել, ուզում էի փրկվել:Հորիզոնը լուսացել էր, տեսանելի դարձել:Դեղին արևը առաջին անգամ սկսեց ջերմացնել:Կյանքումս նոր պատմություն սկսվեց:Տանեցիները հասկացան ինձ:
Ես ` էլ:

խզբզող`նարէկ


31 янв. 2017 г.

կյանք, որը չի արդարացնում սպասելիքներդ

Համար Դ27 սրճարանը փակվեց, որովհետև անկյունի սեղանի մոտ նստող ու գիրք կարդացող աղջիկը սկսեց էլ չգալ ըտեղ, արևը վերջնականապես սկսեց խավարել, որովհետև մեկը, ով պիտի ծնվեր ու փրկեր աշխարհը տենց էլ չծնվեց:Բեմերը սկսեցին փոշոտվել, իսկ խոսափողերը անարձագանք մնացին, որովհետև այլևս ոչինչ չմնաց,որ խաղացվի կամ երգվի:Հիմա մենակ բաց սեռական օրգաններն են պահանջարկ ապրում, մենակ դրանց կարանք նստենք ու նայենք:Կարելի է արդեն (չնայած պետք է արվեր շատ վաղուց) ապամոնտաժել բոլոր փողոցներն , տներն ու հոգիները, տոնը վաղուց անցել է ու ամանորյա հրաշքը տենց էլ չկատարվեց:Հովը նորից կփչի ու ոչինչ չի կատարվի:Մեր անչափ տրագեդիկ վիճակում, երբ, ի զարմանս մեզ,ոտքի կանգնած, գլուխներս վերև բարձրացած ու ձեքերի շատ դրամատիկ շարժով գոչում ենք` Աստված եղիր, ու չենք էլ թողում մեզ ըմբոստանալ, անում ենք դա, որովհետև էտ պահին մեզ փրկվել է պետք` մահից կամ խելագարությունից:Բայց Աստված երբեք չերևաց մեզ, իսկ մենք բոլորս Թովմաս ծնվեցինք:
Սա հասարակ պատմություն ա:Պատմություն, որը կատարվում ա իմ ու քո քաղաքում ու էտ պատմության հերոսը կամ ես եմ, կամ դու, կամ էլ էն տղեն` ում դու գիտես:Ինքը ապրում ա ձեր շենքում ու եթե դու աղջիկ ես տեսած կլինես թե ոնց ա նայում ուղիղ աչքերիդ մեջ, երբ աստիճաների վրա հանդիպում եք իրար:Ինքը էտ պահին մենակ մի բան ա պատկերացնում` քեզ հանված` անկողնում սիրով զբաղվելիս, կամ էլ սրճարանում կրքոտ զրույցի բռնված, կամ ` տանիքում կանգնած աստղերին նայելուց ու ընթացքում քո հետ համբուրվելիս:Ու հետո ինքը կհանդիպի ուրիշին ու եթե դու հրաժարվես իրա տեսիլքից, ոչինչ, էտ նույնը ինքը կիրագործի մեկ այլի հետ, որովհետև ինքն ուզում ա փրկվի:Ամեն անգամ, երբ գրկած լինի ինչ-որ մեկին, ով իրա զգացմունքները ալիք առ ալիք կլցնի իր վրա, իրան կթվա, որ փրկվում ա:Հետո հնարավոր ա թվա, որ սիրում ա, իսկ մի քանի պահ հետո կուզի լքել, որովհետև մարմինը, որ հետքրքրում էր, այլևս չի հետաքրքրի, որովհետև ծածկված տեղ չմնաց ,որ վայելած չլինի:Բառերը, որ լսելի էին, սկսել էին ելևեջներից զրկվել:
Ցանկություն:
Ցանկություն:
Ցանկություն, ուրիշ ոչինչ:Հետաքրքիր զբաղմունք, որը քեզ ազատում ա մտքերից` աշխարհի, կյանքի, ապագայի, առօրյայի, մահվան:Իսկ մենք տրվում ենք ցանկացածի , մենք ուզում ենք Սոդոմ ստեղծել մեր շուրջը ու գոյատևել ըտեղ:
Ու ոչինչ չմնաց, միայն կեղտ, որը բուսնում է ամենուր` մեր հոգիների ու մտքերի արանքում:
Մենք կեղտի կտորներ ենք, ովքեր գունավոր շորերով սավառնում են երկրի վրա ու անամոթաբար մեր էժանագինից բացի մեկ – մեկ ձգտում գեղեցիկի:Իսկ աշխարհի վրա շատ մարդիկ դա ամուր պահել են իրենց գրկում, իրենց պատկերացումների մեջ ու չեն տալիս մեզ:Մենք նորից կանգնում ենք բարձրահարկի գլխին ու գլխիվայր ընկնում քաղաքի մարդաշատ փողոցների վրա` ֆիզիկական տենչանքը բավարարելու համար:Սենյակների ծխոտված պատերի տակ, գրեթե մերկ, առանց մտածված խոսքի, որովհետև էտ սենյակում նրանք են, ում մոտ կարելի ա ասել այն, ինչ մտածում ես` առանց ենթատեքստի, առանց կոմպլեքսի, առանց զգուշավորության, մենք դառնում ենք Ադամ ու Եվա` բացարձակ մերկ ու կեղտոտ,ու հրճվում մեր գտած ազատությանը ձեռքը:Հետո նայում գետնին ընկած մեզ հիշեցնող հագուստներին, սենյակի կարմիր լույսի տակ շարված գարեջրի ու արաղի շշերին, մեր թափթփված ուտելիքներով լցված սեղանին ու փորձում գոնե գոհ տեսք ունենալ ու համոզել մեզ, որ սա լավ միջոց է ապրելու համար:Մենք էտ սենյակում համ սիրում ենք մեզ համ ատում:Ասում ենք էտ սենյակի աղջիկներին, որ իրանց հետ թույն ա, որ մեկն էլ լինի քո հետ էտ պահին, ու գուցե էտ պահին իրոք դա տենցա, բայց մի քանի օր հետո դու ուզում ես ազատվել իրանից, որովհետև մոռացել ես իրա պատմությունը, խառնում ես ուրիշի պատմածը իրա պատմածի հետ, հարցեր ես տալիս բաներից, որոնցից ինքը տեղյակ չի, այլ իրանից նախորդն ա տեղյակ եղել ու մենակ իրա հարցական հայացքն ա հիշացնում քեզ դրա մասին:Դու շփոթում ես ամեն ինչ, խառնում ու չհիշում իրա տարիքը ,աշխատած տեղը, պատմած պատմություններն, ապրումներն ու սովորությունները:Մենակ մարմիններն ես հիշում, ուրիշ ոչինչ:Դրա համար ազատվում ես բոլորից ու սպասում նորին, որ գա ու նոր բան պատմի, նոր բան առաջարկի, որ փորձես հիշել ու էլ չխառնել:Հետո իրանից էլ գլուխդ կազատես ու կսպասես մյուսին, ով կգա ու ամեն ձև կմերկանա քո առջև:Չէ որ երկուսիս ցանկությունն էլ հենց դա է լինելու:Ու տենց ամեն օր, կարծես աշախարհում այլ ձև չի լինում: Ու երբ հայտնվում ա մեկը, ով իրա աշխարհով կուրացնում ա քո աչքերի պատկերները, ում հետ կարծես չես շտապում, ում հետ դանդաղությունը քեզ դուրեկան ա դառնում, ում հետ ցանկանում ես քայլել ու անում ես դա հաճույքով, ում հետ ձանձրալի չի նստել կայարանում ու հաշվել օրվա ընթացքում անցնող գնացքների թիվը, ու ում կարելի ա լսել, այլ ոչ թե ձևացնել, իսկ երբ կողքդ ա մենակ չես մտածում իրան գրկելու ու ձեռքերովդ իրան շոշափելու մասին, սկսում ես ամեն ինչին արտասովոր նայել, որովհետև չես հասկանում թե ինչ ու ոնց պիտի անես:Ամենագեղեցիկ ժամին, երբ ժամերը դադարում են գոյություն ունենալ ու ոտները կախ են գցում` նայելու ձեզ ու ձեր ասած բառերին, էտ պահին, երբ դու ուզում ես չվախենալ անկեղծանալուց, էտ ամենազգայուն պահին դու հիշում ես բոլոր նրանց, ովքեր եղել են քո հետ, հիշում ես բոլոր բոլորին: Նայելով իրան, զգում ես, թե ոնց են իրա տեղը հայտնվում բոլոր նրանք, ովքեր նմանատիպ սենց պահերին մոտեցել են քեզ, ամբողջ մարմնով հպվել, լուսավորված աչքերով նայել աչքերիդ ու շուրթերը մոտեցրել քեզ, իսկ երբ համբուրել ես ու թվացել ա պահը արժի դադար տալ ու հիշողության մեջ ամրագրել, արագ ձեռքները տարել են ներքև, ու շատ նուրբ ձայնով շշնջացել, որ արագ մի տեղ գնալ ա պետք:Ու ամենաանտանելին էն ա, որ սենց պահերին քեզ հանգիստ չի տալիս ոչ մի անցյալի կադր, էտ ամենսիրուն պահին դու հիշում ես ոնց էն մեկը նմանատիպ սենց պահին ձեռքը տարավ ,արձակեց գոտիդ ու ոնց առաջին անգամ զգացիր անդամդ իրա ձեռքերի մեջ ու ոնց որովայնիդ ամենախորը մասում զգացիր ոնց են ներսիդ բջիջները շարժվում ու ոնց առաջին անգամ թափեցիր իրա ձեռքերի վրա:Հա, ամենասիրուն պահերին մեզ հանգիստ չեն տալիս ամենաէժան ու ամենաոչգեղեցիկ պահերն ու տեսիլքները,երբ մեզ խանգարում են զգալու այլը, որը մենք դեռևս չենք զգացել:Էտ ամենը էնքան ենք զգացել, որ դառել ա ձանձրալի ու անհետաքրքիր մի բան, մենք նոր ենք ուզում:Ու սկսում ա քեզ հանգիստ չտալ էտ հայտնվածի հետ անցկացրած օերին կատարվողը, որովհետև մեր ողջ քաղաքի փողոցները մեր նախկինների փողոցներն են, որտեղ ամենուր իրենք են,ամենուր հանդիպում ես իրենց ու իրենք հիշացնում են քեզ իր հետ ունեցած օրերը`չթողնելով քեզ ապրել հիմայիդ նորությամբ, ում հետ մի քիչ իրերը այլ են, ու քաշում են քեզ դեպի քո` մարմնիդ ներս անցած առօրյայիդ ու սովորույթների մեջ:Ու հետո սկսում ես երազել մի բանի մասին, որը էնքան հեռու ա էս կեղտից, մի բան, որը դեռ չի եղել ու պատրաստ ա քեզ փրկել ամեն ինչից:Դու վախենում ես տանուլ տալուց, թուլանալուց,հանձնվելուց ու ամեն կերպ հետաձգում ես էն պահը, երբ մարմնականդ խաղից կհանի այլ զգացածդ:Բայց տանուլ ես տալիս ու ամեն ինչ փչացնում:Սովորել ես դրան ու թվում ա այլ կերպ էլ չես կարող:Գնում փակվում ես սենյակումդ, ականջներդ ու աչքերդ փակում, մինչև կանցնի ամեն ինչ, մինչև քեզնից բացի կարևոր այլ բան չես տեսնի, ու որ քո ներսը միակ տեղը կլինի, որտեղ դու փրկված կլինես ու կսովորացնես քեզ այն, որ աշխարհի վրա ոչինչ քեզ չի հետաքրքրում:Հետո մի օր դուրս կգաս քայլելու, մարդիկ քեզ կփորձեն վերադարձնել, բայց դու քո անտարբերությամբ կվանես իրանց, կգաս տուն, կանցնի օրեր ու կգա էն օրը, երբ դու հեռախոսիդ զանգին կպատասխանես ու կհամաձայնվես նախկիններիցդ մեկի հետ հանդիպելու:Դե ջրհոսները ոչ ասել չգիտեն:

խզբզող`նարէկ

6 янв. 2017 г.

որն է իմ պատճառը

Լսո՞ւմ ես իմ շնչառությունը:Մի քիչ խնդրում եմ համբերիր, հանդուրժիր, մի քիչ էլ ու էլ չես լսի:Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում:Խնդրում եմ, եթե իմ գլխուղեղի ձայնը մեկդ լսում է արձագանքեք, եկեք կանգնեք առջևս ու ասեք ոմն էսինչ էսինչյանը իր տախտկալի կյանքում ուզում է փոփոխություն մտցնել, խնդրում եմ եկեք ու մի թողեք դադարի շունչս:Ինչն է պատճառը, որ մենք ուզում ենք ապրել:Էս հարցի շողքը երևաց  Կիմ Կի Դուկի սենյակում,ինքը վերցրեց ու ֆիլմ նկարեց, շողքը երևաց Կառամազով եղբայրներին ու իրենք սկսեցին քայլերի դիմել, երևաց Բուկովսկուն, կանչեց զուգարանում միզող աղջկան, նստեցրեց կողքը,լցրեց առջևը դրած բաժակները ու խմեց, որ հետո գրի,երևաց ինձ, իսկ ես չգիտեմ թե ինչ ձև պատասխանեմ:Ամեն ինչ վերջանում է:Ես նոր եմ եկել ու դեռևս նոր ենք ձեռք սեղմել ու ի՞նչ, արդեն վե՞րջ:Գնամ, գնաս, գնանք:Ախր ինչի եթե կարելիա հավերժ շարունակել կամ էլ ընդհանրապես չսկսել:Ում են պետք էս խաղերը:Ես սարսափելի կուշտեմ:Իսկ ինչի ընտերցիք ինձ կամ էն մեկին, ով ինձնից 47, 470, 4700 կմ հեռավորության վրա է գտնվում: Ինչի հենց մենք:Համոզեք ինձ ու ապացուցեք, որ ես մնացել եմ գրքի կամ կինոյի տակ ու դրա համար է ինձ հետաքրքրում էս ամենը:Արի ձեռքով բռնիր գլխիս մազերը, հավաքիր բռիդ մեջ ու ճչա հենց երեսիս, ողջ ունակությամբդ, ճչա էն բառերը, որը ինձ պետք է,ասա, որ էս ուղղակի տակը մնալու խնդիր է:Ու ես չեմ եղել սենց,երբ դեռևս չէի կարդացել մի քանի գրողի ու չէի նայել մի քանի ռեժիսորի:Ես ուզում եմ հիշել իմ էտ ժամանակները, բայց ինձ կասեցնում եմ, վախենում եմ,իսկ եթե պարզվի, որ էն ժամանակ ես նույնպես սենց էի:Գոնե մոտավոր:Էտ կծակի:Պարկած տեղիցս վեր եմ կենում, մի կողմ եմ դնում ականջակալներս, որ լսեմ հարցիս պատասխանը` Որն Է Իմ Պատճառը:Մարդիկ` էն ուրիշները, կամ երջանիկ են կամ էլ ինձ են տենց թվում,բայց ես երբեք ինձ տենց չթվացի:Ես նախանձում եմ մարդկանց լիարժեք ծիծաղին, առանց հետին կսկիծի, առանց տագնապի ու առանց անշիտակության, ես դրանից չունեմ:Թվում է մյուսները արդարացված են ապրում, իսկ ես մի քիչ ուշացել եմ:Ես ու իմ բանակը:
Ինչ-որ մի բան ինձ հանգիստ չի տալիս:Ագռավը անքնությամբ է տառապում,
մեր շենքի անցումի պատին գրած է` կյանքը մի պահ է, որսա այն:
Իտալացի մի տղա սրճարանում սպիտակ չոր գինի է խմում:Էն մեկը մյուսին տալիս է, էն մյուսը` չի տալիս:Մեկը ինչ-որ  հիվանդանոցում աբորտ է անում:Մեկը սպանում է էն մեկը հավատափոխ լինում, իսկ էն մյուսը` քոմենթ գրում:Ստեղ ինչ-որ մի բան անդասավորված է:Հավատա:Ես ուզում եմ կանգնել հայլու առջև ու էնքան նայել իմ իսկ անձի աչքերի մեջ, որ ինձ օտար թվամ ու էտ օտարությունից խելագարվեմ:
Նորից ինչ-որ հեռվում լռիվ մի այլ ագռավ էր տառապում անքնությամբ: Սարդոստայնը պատել է սենյակը, արևը`ծածկվել մրոտված կտորով ,աստղերը փայլեցվում են շորով ու կապույտ հեղուկով, եղևնիները ուտում են ձնեմարդուն:Ինչ որ մի տեղ կինը նորոգում է երկինքը, իսկ տղա երեխան լցնում բաժակը սաղմոսով ու խմում:Ձյունը տպվում թերթերում իսկ բառերը թափվում երկնքից:Իսկ ինչ-որ մեկի դեմքին աչքերի փոխարեն երկու ընկույզ է, իսկ մյուսը եկել է դրանք ուտելու:Ու լինում է նենց, որ այլևս զարթուցիչը  առավոտվա համար չէ, այլ գիշերվա, մարդիկ մահանում են ու սպասում էն դժվախտ օրվան, որ պիտի ծնվեն, չարը հաղթում է բարուն ու մարդիկ սկսում են այլևս պատասխանատու չլինել իրենց արարքների համար,իրենց համար:

խզբզող՝ նարէկ

3 янв. 2017 г.

կրկին տարի

Ես չեմ հավատում Նոր տարվան:Եկեք բառերի փոփոխություն անենք ու հնչեցնենք այս կերպ` Կրկին տարի:Սպասելիքներիցդ ոչ մեկն էլ չի կատարվելու էտ նոր տարվան ինչը չկատարվեց էս տարի:Սա հոռետեսություն չի, ուղղկակի խաբեության դեմ ուղղված նախադասություն է:Կգա Հունվարի 1-ը ու կլինեն նորից 
նույն մարդիկ
նույն պատկերները
նույն խնդիրները
նույն անքնությունը
նույն հոգնատանջությունը
նույն դատարկությունները
նույն հայացքները
ու ոչինչ էլ չի փոխվի
քաղաքում նորից նույն մեքենաները կկանգնեն փողոցների անկյուններում, մարդիկ նույն ձև կգան ու կգնան,սրճարաններում մարդիկ կրկին նույն սուրճը կխմեն,մուրացկանները նույն տեղում էլի գումար կուզեն քեզնից, համալսարաններում նույն ձև քննություն կստանաս, աշխատանք կփնտրես կամ չես գտնի կամ էլ կգտնես ու ստիպված կաշխատես, որ նորից ոնց մնացած օրերին` օրվադ ծախսը կարանաս հոգաս:Ու միակ փոփոխությունը էն կլինի, որ փոքր կենտրոնում կավելանան նախկիններիդ թիվը ու ամեն ուր իրանցից որևէ մեկին տեսնելուց, ուղղակի քեզ կհիշացնեն նախորդ տարվա դրվագները, բայց դա էլ ուրիշ ու չկրկնվող բան չի լինի, չէ, էտ ամենը ուղղակի քեզ կհիշացնի մի բան, որը դու հիմա անում ես մի ուրիշի հետ, որը շուտով նորից կդառնա քո համար նախկին:

խզբզող՝ նարէկ

14 дек. 2016 г.

գիշերը չքնողների սենյակ

Արթնություն:Քուն:Արթնություն:Կուշանամ:Մի քիչ էլ, ու վերջ:Էսօր ամսի յոթն ա, ութին պիտի մտնեմ դեկանատ. կանչել են:Կորտասար էի վերցրել գրադարանից, վաղը պիտի հանձնեմ:Էսօր Սիային պիտի տենամ:Գործից հետո ի՞նչ կարելի ա անել:Վաղը անպայման դասի էլ նստեմ:Հա ճիշտ ա հիշեցի, էսօր ճարտարապետության պատմության վերաբերյալ հետաքրքիր իվենթ կար:Կգնամ:Ում հետ կարելիա գնալ:Երևի մենակ գնամ:Տենաս Սիան երեկ ամբողջ օրն ինչ ա արել:Հայկը ասել էր էսօր իբր պիտի տենանք իրար, խոսալու բան կար:Լավ, հավես չկա:Արդեն հլնեմ, տաս րոպե անցավ:Լավ, վերջ, աչքերդ բացի ու մի քանի վարկյան թող բաց մնա:Ա, մեկ ա չի օգնում:Հեռախոսս շոշափելով գտա, ընենց երգ միացրի, որ երաժշտությունը չթողի նորից քնեմ:Ուժ հավաքեցի:Կանգնեցի:Շորերս հագա:
Կանգառում սառն ա:Ուր ա շուտ գա, գնամ:Մարդիկ անծանոթավարի մեկ ու մեջ նայում են աչքերիս մեջ:Երևի ուռած կամ կարմրած ա:Ոչինչ:Կողքերս, դեմս, հետևս, ամենուր մարդիկ են, մարդիկ, շարժվող մարմիններ, ավտոբուսների ծուխ, սիգարետի ծուխ:Լիքը, լիքը, լիքը, աղմուկ:Ավտոբուսում առջևս նստած կինը բացել էր իր կողքի պատուհանը:Ստեղ էլ էր սառը:Հազում եմ:Երևի օրվա վերջ հարբուխ էլ կառաջանա:Երկու կանգառից կհասնեմ:Մեկը նստում ա կողքս, դեմքը ծանոթ ա, բայց չեմ էլ ուզում հիշեմ թե ով ա:Մի քանի պատկեր` մեջը ոչինչ չկա:Մտքերս խառնում եմ նորից, ստեղծում ազատ տարածք:Կարմիր լույս:Խանութի բացվող դուռ:Մրգի վաճառող, հեռախոսով խոսող  աղջիկ, ու լիքը ծուխ լիքը ծուխ, լիքը ծուխ:
Մենեջերը ասեց արագ փոխվի անցի գորրծի:Հանդերձարանից տհաճ հոտ էր գալիս:Դեռ չսկսած գործս, արդեն հոգնություն եմ զգում:Առաջին պատվերը` պիցա ու երկու կոլա:Դրսում երևի էլի ցուրտ ա:Ստեղ` չէ:Երկրորդ պատվերը երկու հատ տաք շոկոլադ:Հա փաստորեն մի քիչ առաջ ճիշտ էի:Դրսում շարունակում ա ցուրտը:Ծխում եմ, բերանիցս դուրս եկած սիգարետի ծխից բացի գոլորշի էլ ա դուրս գալիս:Երրորդ պատվերը`փանքեյք:Սիային պիտի զանգեմ:Անընդհատ Ռիլկեյի մտքերն ա գլխումս պտտվում:Ուզում եմ մոտենամ մի հատ սեղանի , նստեմ ազատ աթոռի վրա, նայեմ հաճախորդին, մտքերից մեկը բարձր ասեմ հաճախորդին ու սկսենք խոսել:Հետաքրքրվեմ տեսակետով:Մեկը հաշիվնա ուզում, իսկ ապակիներից էն կողմ կյանքը շարունակվում ա ոչ իմ կյանքի ձևով:Ժպտում են, անդադար շարժում բերանները:Պատի ժամի սլաքը հայացքիս տակ անըդնհատ շարժվումա:Մնաց 7 ժամ:4 ժամ 45 րոպե:20 րոպեից կվերջացնեմ:Նայում եմ դռանը ու սպասում,որ ոչ մի մարդ չմտնի:Ժամը 9-ին փոխարինողները եկան:Կանգառում եմ:Իվենթը փաստորեն բավական շուտ էր սկսել:Մտնում եմ տուն:Տանեցիները մի քանի հյուրերի հետ սեղանի շուրջ նստած են:Բարևում եմ:Սենյակում եմ:Հաջորդ օրը նորից վեր կաց:Էսօր գործի չեմ:Երեկ որոշել էի, որ էսօր անպայման դասի պիտի գնամ:Համ էլ դեկանատ պիտի մտնեմ:Մի պահ չեմ ուզում գնամ, բայց դե չէ, հետո հասկանում եմ, որ արդեն երկու շաբաթ ա դասի չեմ նստել:Դժվար ա մի տեսակ գնալ դասի մեր համալսարանում:Ամեն անգամ համալսարան մտնելը դիմադրողականության համար նոր փորձություն ա:Խամրած էս շենքը իրա վառ գույներով, շորիկավորների համար բավական լավ տեղ ա իրենց ինքնությունը հասկանալու, այնուհետև իրենց ցույց տալու, ինչպես նաև իրական գիտելիք ստանալու տեսլականը մատերի մեջ պտտեցնելու համար:Անկեղծ ասած, ստեղի մարդիկ ինձ չափազանց օտար են թվում:Իրենց օտարացած երեսները, օտարացած բառերը, ստիպում են ուղղակի մտնել լսարան, գտնել ամենավերջին նստարանը ու տեղավորվել` ականջ դնելով կամ դասախոսի անհասկանլի բառերին կամ ուսանողների բուֆետ գնալու տրամադրվածությանը:Ես ոչինչ չեմ հասկանում, ոչ դասախոսին, ոչ դասերը, ոչ ուսանողներին ոչ էլ իմ զբաղեցրած տեղը էս շենքում:Ուղղակի գալիս եմ:Բայց ինձ պետք չի:Ես ինչ-որ մի բանի կարիք ունեմ:Չգիտեմ ինչ եմ ուզում:Թվում ա ինչ ուզում եմ պատկերացովի ա, կամ էլ չհասկանալի:Ուզում եմ ուղղակի դուրս գամ` լսարանից, համալսարանից, քաղաքից, երկրից, մոլորակից:Լավ, շատ խորացա, իմ միակ հնարավորությունը հիմա ուղղակի լսարանից դուրս գալն ա:Դուրս եկա:Համալսարանի տղեքի զուգարանի մոտ ծխում են:Ես էլ կպա:Մի քանի հոգի բանակից  են խոսում:Մեկը ասում էր թե նոր ա պրծել:Պրծել:Կոֆեի ապառատի մոտ հերթ ա:Բուֆետում հերթ ա:Լսարանները` կիսադատարկ:Մինչև համալսարանից դուրս գալը զանգեցի Սիային:Գնացինք կրիշ:Սիան ասում ա, որ ոնց նկարածդ նկարը թղթի վրա կամ կտավի վրա ամբողջապես գնահատելու համար մի քանի քայլ հետ պիտի գնաս, որ հեռվից նայես,որպեսզի նկատես թերությունները ու գույնով ուղղես, տենց էլ քաղաքին ու մարդկանց պետք է բարձրից նայես, որ ավելի խորը ընկալես առաջարկված աշխարհի ինքնությունը փողոցներում, ու մարդաբոյերի արանքում եղած թերությունները:
Ինձ հարց եմ տալիս, թե արդյոք ինձ, քեզ, կամ էն մեկին, ով տառապում ա հազիվ փրկված 20-րդ դարից ու տեխնոլոգիական ցնորքներով կախարդված 21-րդ դարեցիներին հասու այսքան ժամանակ չեղած հիվանդությամբ, արդյոք մեզ, որոնց համար թվում է թե պետք է ոչ մի խնդիր չլիներ, որովհետև ավելի քան երբեև մեր շուրջը ստեղծվում են գործիքներ, որոնք թեթևացնում են մեր առօրյան, բայց մենք հիմա քարե դարի մի հասարակ մարդուց հավանաբար ավելի դժբախտ ենք` մեր շրջապատի ակնհայտ առավելություններով, առավել շատ պակասություն չենք զգում քան նախորդները:Միշտ կարծել եմ`մարդկությունը ծնված է երջանկության համար:Տարկովսկին չնայած ասում ա, թե ավելի մեծ բանի համար ենք ծնվել, քան երջանկությունը, ես չեմ հասկանա թե ինչ նկատի ուներ Անդրեյը, բայց որպես կենսաբանական արարած իմ զգայարանները ինձ հուշում են,որ վատ չէր լինի, եթե մենք մի տեսակ զգացում ունենայինք` կարծես մեզ ոչինչ չի պակասում:Հա ծնվեինք ու մեզ անծանոթ լիներ ներկայում մեր որովայնի մեջ լորձացած, քարացած լռությունը, որը ոչինչ չի արձագանքում:Ծնվեինք ու այդ լռությունը ձայնով լցնելու պարտականությունը մեր վրա դրված չլիներ:Երբ լինեինք գիտակից, երբեք չհասկանայինք էլ, որ այն կարա այնչափ լռի, ոնց մեր բոլորիս կյանքերում լռում ա հիմա:Հա մենք չհոգաինք դրա մասին, ինչպես հոգ չենք անում մեր շնչելու, աչք թարթելու,ծերանալու կամ մահանալու համար:Միթե չէր լինի:
-Ուղղակի Դավ, վատը էն ա, որ տարբերակ չկա  իրականությունը փոխելու, դու էտ գիտես, թե հիմա ովքեր են միայն հանգիստ ապրում:Իրենց համոզողները ու տառապագին ձևով իրենց խաղաղ համոզման հավաստիության վրա զոհաբերվողները,-ասում ա Սիան:
-Գիտես, ուղղակի ինչ եմ անում, ես գիտակցում եմ իմ պարտությունը:Գիտենալ, որ ոչինչ չես կարողանալու փոխել, սա գիտես թե ինչ է առաջացնում` ստեղծագործելու կարողություն:Եթե հնարածդ պիտանացու չի լինելու աշխարհի համար, մեր համընդհանուր եղելիության վրա, գոնե ինքդ քեզ համար  այլընտրանք կարող ես գտենել` փախուստի, կերպարանափոխության համար:
-Դավ, բայց դու միշտ ասում ես,որ պետք չի մարդիկ իրենց խաբեն:
-Չէ, չէ նայի, իմ էս ասածը իրա մեջ պարունակում ա էն դրույթը, որի մեջ ես հասկանում եմ, որ իմ արածը զուտ իմ համար ա, միայն ու միայն իմ, ես հասկանում եմ, որ զբաղված եմ մտախաբկանքով, որ այդտեղ չկա գոյություն, չկա իրականալու տարբերակ, որ սա միայն միջոց է` ապրելը փոխակերպելու, չտեսնելու, քանի որ տեսնելը թեև տալիս է ճշմարտություն, բայց չի ազատում մտատանջանքից:Իսկ այնտեղ չկա մտատանջանք, այնտեղ դու սկսում ես մի պահ դադարել քո մեջ լինել, որտեղ դու ժամանակ ու ազատություն ունես լինել համահեղինակ սեփական աշխարհի, որտեղ դու կտաս այն գույնը, որի կարիքն ունես, ստանաս այն պատկերը, որը քեզ կգոհացնի:
-Իսկ ինչ տեղ ա էտ Դավ:
-Մի օր կասեմ:
Քաղաքում փառահեղ անձրևի օրեր սկսվեց:Մարդիկ փակվեցին տաք ու գլխակավոր վերարկուների տակ:Անձրևը ու անսպասելի` աշնան ձմեռային ցուրտը, փոխեց մարդկանց տրամադրությունը, ցանկությունները, օրվա պլանը, հայացքները:Միայն քաղաքում քայլող հնդիկներն էին, ում ոչինչ չէր ասել:Նրանք շարունակում էին իրենց ամառային հագուկապով կյանքը:Փողոցում բոբիկ ոտքերին ամառային կոշիկ հագած հնդիկի հետ` ում ոտքերի միջով էին անցնում մայթի անձրևաջրի հոսքը, կանգնած սպասում էինք լուսացույցի կանաչ գույնին:Գաղափարները բացվում էին ներսս:Քայլեցի:Անձրևը չէր թողել, որպեսզի փողոցում շատ մարդ լիներ:Ուշադրություն շեղող գրեթե ոչինչ չէր կատարվում:Միայն մտածում էի` արդյոք Սիան հավանություն կտա, թե` ոչ:Երեկոյան սրճարանում հանդիպեցինք:
-Վերցու էս թուղթը: Պարեզեցի թուղթը Սիային, որի վրա մոտավոր գրված էր մտածածս:
-Էս ինչ ա Դավ,-ու սկսեց բարձրաձայն կարդալ գրվածը,- Ֆեյսբուքյան էջ:Գաղափար:Հրավեր:Մի քանի գաղափարակից:Մեր շենքի կրիշում փոքր սենյակ:Ամեն օր հանդիպում:Ու վերացում:
-Չես ուզում դու կռահես
-Չեմ հասկանում Դավ:
_Օքեյ, բացատրեմ:
Կես ժամվա ընթացքում կարողացա բացատրել ողջ մտադրությունս: Սիայի ոգևորությունը ու ծրագրին հավանություն տալը լավ տպավորություն գործեց ու հատկապես էն բառերը, որ երևի հենց այդպիսի մի բանի կարիք էլ ինքն է ունեցել:
Տանը մենակ եմ:Նստեցի համակարգչի առջև:Հավաքեցի գաղտնաբառս, մուտք գործեցի Ֆեյսբուք ու մի քանի րոպե անց պարաստ էր ֆեյսբուքյան էջը:
Էջի անունը.Գիշերը չքնողների սենյակ
Բովանդակությունը. Մենակ քո համար:Եթե դու էլ գիշերները չես քնում,եթե դու էլ չես հասկանում էսօրվա ու վաղվա տարբերությունը, եթե քո համար լավ երաժշտությունը ապրելու համար շարժառիթ ա, եթե Դանթեն, Ֆոլքները, Ջոյսը, Ռիլկեն, Կաֆկան, Քամյուն, Բուկովսկին, Կեռուակը, քեզ ծանոթ են, եթե արվեստի կտավները նայելուց ուզում ես իրանց անպայման կպնես, եթե այս ամենից այն կողմ կատարվողը քո համար միօրինակ ա ու միևնույն, ինչ-որ արվում է չբացատրվելու չափ տարօրինակ,քանի որ չափազանց շատ բան ա կատարվում, որոնց նայելով ցանկանում ես դառնալ գիտակցություն ու տեղավորվել  մարդկանց ներսում` հասկանալու իրենց մտադրության առաջանալու սկիզբը, ուրեմն արի մեր մոտ:Մենք չափազանց շատ բան ենք լսում` չհիասթափվելու համար, իսկ հիասթափությունը էս աշխարհում բուժելու տարբերակ չկա:Բայց մենք, ես, դու, էն մեկը` ով իր սենյակում նստած, նայում ա` թե ոնց չի շարժվում կակտուսը, ու ողջ միտքը կենտրոնացրել ա դրա վրա, ցանկություն ունի, նա ու մենք` ժամանակին հասկանալու համար:Մեզ տվել են ժամանակ, բայց մենք չգիտենք, թե ոնց զբաղվենք դրա հետ:Մենք գիտենք, որ պետք է ապրենք, բայց չգիտենք` թե ոնց:
Ամեն ինչ սկսվում է կախվել մեր երևակայության ու հասկացողության վրա, իսկ երևակայությունն էն վայրն է, որտեղ նա մեզ միշտ անծանոթ է թվում:Գուցեև միակ փրկությունը ընդեղ ա:Վերցրու երևակայությունդ ու արի լուծում գտնելու, արի ստեղծենք էն, ինչը երևակայության մեջ գեղեցիկ ա` չնայած իրա անիրական լինելուն:Ես ու Սիան կհավատանք դրան:
Ժամը 23:00
Ու մեր շենքի հասցեն:

Հաջորդ առավոտ արդեն վերապատրաստում էինք սենյակը, մաքրում ու պատերը լցնում` արդեն իմ կողմից մի քանի շաբաթ առաջ պատրաստած պլակատներով:
Հաջորդ օրը` առավոտը 8-ին, մի բաժակ սուրճ խմեցի ու դուրս եկա տանից:Նորից ցուրտ էր … մի քիչ էլ ու ձյուն կգար:Երկինքը սպիտակ ու մոխրագույնի խառնուրդ էր:Հեռվում` մառախուղ:Սիան կարմրած քթով եկավ:
-Շա՞տ ես մրսել:
-Մի քիչ:
-Արի կոֆե վերցնենք:
-Հա, հետ գալու լավ տարբերակ ա:
Ոչ հեռվում տաք կոֆեի պատրաստման տաղավար կար:Գնեցինք:
-Դավ, երեկ նայեցի մի քանի հոգի լայքել էին էջը, կարծում ես կհետաքրքրի՞:
-Անկեղծ ասած չեմ էլ ուզում շատ տարածվի:Մեզ մենակ էն մարդիկ էն պետք, ովքեր իրոք ուզում են, էն` ինչ մենք:
-Իսկ եթե մարդ չգա:
-Դե իմ համար դու կաս, քո համար` ես:Երկուսիս երևակայությունը կհերիքի ու կփոխլրացնի:
-Չվերջացրի՞ր, բարձրանանք:
Սիգարետս գցեցի:Բարձրացանք տանիք:Տանիքի սենյակը , որը մեր ընտանիքի համար որպես պահեստասենյակ էր ծառայում, ոչ մեծ սենյակ էր:Պատերը դատարկ էին ու սպիտակ:Մեջի հին իրերը նախորոք հավաքել էի սենյակի մեջ եղած դռով փոքր սենյակի մեջ:Սկսեցինք տնից բերած մի քանի մեծ բարձեր գցել գետնին:Սիան մարկերը վերցրեց ու պատերին մեր սիրած ֆիլմերից սկսեց տողեր գրելը: Օրվա վերջ միայն կոֆե ու սոկ պիտի առնեինք ու վերջ:Ամեն ինչ պատրաստ էր:Գետնին նստած անընդհատ թարմացնում էինք էջը, սակայն շարժ չկար:Էջը լայքել էինք ես, Սիան ու երկու հոգի:
-Դավ, իսկ եթե քո գրածներից մի բան գցես:Դե թող կարդան,հնարավորա տենց հետաքրքրվեն ու իմանան էջի ու մեր նպատակի մասին:
-Սպասի իջնեմ տանից բերեմ:Տանը` դարակում, լիքը գրոտած էջեր ունեի, վերցրի մի քանի հարմար բան ու բարձրացա վերև:Կարդալուց ու քննարկելուց հետո համատեղ խմբագրեցինք ու տպեցինք էջում:Մի քանի ժամ հետո հրապարակած նյութը մի քանի լայք հավաքեց:19:30-ի սահմաններում էվելինա անունով օգտատիրոջ կողմից նամակ ստացանք:Ստուգում էր էջի ու հայտարարության լրջությունն ու հավաստիությունը:Պատասխանեցինք:Ասաց երևի կգա:
Ժամը 21:30 իջանք խանութ մի քանի շիշ պիվա, սոկ, կոֆո առնելու:Երևի հավատում էինք,որ մարդ կգա:Նոթբուքը դինամիկին միացրել Բեթհովեն էինք լսում:
Ժամը 22:00-ի մոտակայքում նորից էջին նամակ ստացանք ու նորից նույն բովանդակությամբ:Երբ պարզվեց, որ չէ իրոք կատակ չենք անում, 20 րոպե անց ստացանք  երկրորդ նամակը, որտեղ գրել էին.Դե մենք ձեր տված հասցեի մուտքի մոտ ենք, եթե իրականում դուք կաք, դիմավորք:Իջանք:Կիսամթության մեջ ամեն կողմի վրա միայնակ կանգնած մարդիկ կային ու երկու զույգ:Երբ կանգնեցինք մուտքի մոտ, չգիտեի ոնց հասկանամ` ովքեր են մերոնք:Ոչ բարձր ձայնով ասեցի:
-Ովքեր են գիշերը չքնողները, բացի զույգերից մեկից, մնացածը հայացքները սևեռեցին մեր կողմ:Ծանոթացանք ու բարձրացանք վերև:Երբ հասանք դռան մոտ մյուսները մտան սենյակ, ես մինչև մտնելը  մարկերը վերցրի ու դրսի կողմից դռան աջ կողմի պատին գրեցի` գիշերը չքնողների սենյակ:Մտա ներս:
-Ժողովուրդ, կարաք արդեն նստեք, էս տոպարկների մեջ էլ խմելու բան կա:Վերցրի տոպրակները ու մոտեցրի իրենց:Մի քանի րոպե հետո բոլորս արդեն  գետնին նստած էինք: Մեր ականջները Մոցարտ էր լսում:Տեսնելու կադր էր:Չորսն էլ նրանք էին, ով ինձ պետք էր:Հայացքները գժվելու բան էր:Չնայած ոչ ես, ոչ էլ առավելևս իրենք այդքան էլ լավ չէինք հասկանում թե ինչ պետք ա լինի հետո, բայց մենակ էն,որ մենք  վեցով էս պատերի մեջտեղում, որտեղ Մոցարտի ձեռքի մի շարժը էս չափ տպավորություն էր թողում իրենց հայացքների վրա, որի ժամանակ չէին կարում զսպել իրենց մատերին, ովքեր երաժշտության ավարտից հետո առաջին անգամ կախված ոչ ծանր լռություն տակ դեռևս շարունակում էին օրերելով սեղմել իրենց մատերը, արդեն շատ բան էր հասկացնում:Չկային խստապահանջ հայացքներ:Կար թեթև ազատություն, հասկացվածություն:Հասկացա ,որ սենյակում գտնվողները իրար երկար փնտրել էին, իսկ հիմա `վերջապես գտել:Մեր մեջ գրեթե չէր եղել ոչինչ, ոչ մեծ խոսակցություն, ոչ մտերմություն, ոչ սեր, բայց մեր ունեցած նախորդ օրերի նմանությունն ու պահանջները շատ արագ մտերմացրել էր մեզ, օրերը, որոնք, համոզված եմ, բոլորիս մոտ ունեին մեկ նմանություն` դրանք պարզապես բաժանվում էին` գրադարան գնալու օր, կինո նայելու օր, անձրևի օր, ծանոթ էս մեկին հանդիպելու օր, գործի գնալու օր, էս ամեն ինչ-որ հասարակ երևույթներով պիտակավորված օրերի հետ մենք բոլորս քարշ էինք տվել մի զգացում, մի ինչ-որ անհասկանալի` գուցե դարերով եկած զգացումը` ինչ-որ մի բան պակասելու անհնարինությունը, որը փշի պես դուրս էր եկել մեր երեսին:Մենք էս հինգս, մեր սենյակում, կարծես կրում էինք էն մահացած բոլորին, ովքեր տառապել էին էն նույն զգացմամբ, ինչ մենք:Մենք կրում էին նրանց բոլորին ու տպավորություն կար, որ եթե մենք գտնեինք էտ լիության երևույթը` էս  12 հարկանի շենքի կտուրում, անպայմանորեն հանգստություն կպատճառեինք նրանց բոլորին:
Մեր սերունդի մոտ այն երևի ամենախորացվածն է, որովհետև երևի բացի մեզնից ոչ մեկ ավելի մոտիկ չի եղել էն զգացմանը, որ մենք վերջինն ենք` ում վերապահվածա զգալու իմաստը, զգալու ապրելու պատճառը, ապրելու` ապրել հասկացության նշանակությունը ըմբռնելու ու իր կատարած գործողության գիծը քաշելու և հայտարարում նշելու, առաջին ու վերջին անգամ փաստելու, որ ապրում ենք, քանի որ ապրելու տարբերակը մեզ դուր է գալիս, այլ ոչ թե, որովհետև ուղղակի այլ տարբերակ չունենք:Դուր գալը գրել խոշոր ու մգեցված տառերով, որպեսզի հասկացնենք, որ այն խորապես և ամբողջպես` ստեղծված իրավիճակում, մահանալու ու ուղղակի ապրելու միջակայքում լավագույն ալտերնտատիվն ա:Այն ինչ մենք պատրաստվում ենք այստեղ անել,մեզնից շատերին, ինչես նաև մեր նախորդ բոլոր թվացյալ վերջին սերունդներից և ոչ ոքի գուցե չհամոզի և դիտողին ուղղակի թվա` թե դա պարզապես մեր սեփական եսերին խափելու փորձ է:Մենք պայքարելու ենք ամեն օր արթնանալ, հեռու պահել մեզ էս կտուրից երևացող ներքևի կյանքից ու սպասլ ժամը 23:00-ին, որպեսզի հավաքվենք այստեղ` իրար կողքի, փակենք մեր աչքերը ու երազենք, երազենք ու մեր կոպերի ներսում տեսնենք էն ամեն սպասումն ու չեղածը, էն ամեն չբավարարվողի կատարումը, որը ունեցել են ներսներումս:Մենք ազատ ենք ամեն միտք տեսնելու ու այդ մտքի մեջ այնչափ ապրելու, որ իր գերադասությունը հաստատի այն ամենի վրա, ինչը ռեալ ա:Դուք հարց կտաք.Դուք համոզում եք Ձեզ, բայց դա արդեն էական չի, միևնույն է մենք գիտակցում ենք, որ այն կյանքում չենք կարող իրագործել, բայց մեկ ա այն մեզ դուր է գալիս:
 Հաջորդ մի քանի օրերը բավական իրար նման էին անցնում:Խնդիրը մեկն էր` ցանկանում էինք տեսնել,ովքեր են մերոնքական, իսկ ովքեր` ոչ: Բախ  էինք լսում, խոսում գրականության, փիլիսոփայության, քննարկում կարդացած գրքերը, վերլուծում, մեկնաբանում կարծիքները,ընթերցում պոտենրի գործեր ու մի ձև օրներս անցկացնում:Մոտ մեկ շաբաթ անցավ:Ամեն օր հավաքվում էինք:
Երկուշաբթի օրը ես ու Սիան հանդիպման ժամից մի ժամ շուտ էինք եկել:
-Դավ զանգել էի չէիր վերցնում
-Քնած էի,8 -ից քնած եմ եղել:
-Չէ իմ մոտ չստացվեց, 8-ին պարկեից մի 20 րոպե հետո նոր քնել եմ:Հա ու  աչքերիցդ երևում ա որ լավ քնել ես:
-Հա,չեմ բողոքում, սաղ գիշեր կպահի:Վաղն էլ գործի եմ:
-Ինչքան կմնանք:
-Դե ես երևի ստեղ կմնամ, կուզես դու էլ մնա:
-Լավ, վերջացնելուց հետո կզանգեմ տուն կհասկանամ` ինչ եմ անում:
Մի ժամից սենյակը լիքն էր:
Երբ բոլորը տեղավորվեցին սկսեցի.
-Ժողովուրդ, ժամանակն ա ինչ պատկերացրել եմ կիսվեմ ձեր հետ:Ստեղ յուրաքանչյուրդ ինչ-որ սպասումով կամ եթե կուզեք կասեմ երազանքով ա եկել:Իմ ու ձեր ցանկությունը կարծում եմ նույնն ա` կտրվել, մոռանալ, խամրացնել մեր առօրյա իրականությունը ու չգիտես ոնց` ստեղծել նորը ու մտնել դրա մեջ:Ես,որ համոզված չեմ թե սա լավագույն տարբերակնա, բայց ուզում եմ դրանով ձեր հետ կիսվել:Այն շատ ժամանակ` երբ դրսից փախել եմ ու մտել սենյակ, ինձ օգնել ա փրկվելու:
Ձանձրույթը ու գաղջը դրա առաջացման ամենամեծ աղբյուրն են եղել:Մտել եմ սենյակ,տեղավորվել մի տեղ, ու աչքերս փակել:Իսկ երբ փակել եմ աչքերս, ընդեղ ինչ-որ բան կատարվել ա,դա կամ երազի նման մի բան ա եղել կամ երևակայությանս պռոդուկտը:Ես  փակել եմ աչքերս ու ներսում պատկերներ եմ ստեղծել, առարկաներին նոր գույն տվել,վերացրել թվականներն ու հատուկ անունները, այրել շատ խանգարիչներ ու ծնունդ տվել այնպիսի մի բանի, որը այստեղ չկա, իսկ ընդեղ հնարավոր ա:
Ես մոլորակներ եմ առգրավվել, հայացքներ, տեսիլքներ, ցնորնքեր կուտակել այնտեղ  ու ժամերս անցկացրել նրանց հետ: Այսպիսով ես գտա մի բան, որը դարձավ իմ ալտերնատիվը:Գտնելով ու կանչելով ձեզ, ես ուզում եմ ծանոթանալ ձեր ազատության, ձեր համահեղինակային աշխարհների հետ, որպեսզի դուք ու ես զարմանանք մեր ստեղծագործ լինելու վրա, մեզ ինքներս մեր պատերից ազատելու վրա ու մենք հնարավորություն ունենանք տեղափոխվել ու ապրել այնտեղ:Ուզում եմ ստեղծագործենք մեր իսկ երազած աշխարհը:
Խորը շունչ քաշելու ու արտաշնչելու ժամանակն էր:Բոլորին թվում է գաղափարը դուր եկավ:Հաջորդ իսկ օրվանից մենք սկսեցինք անել այն, ինչ թվում էր միշտ ուզեցել էինք անել:Սա հիանալի տարբերակ էր ամեն մեկի տիեզերքում կատարվողի հետ ծանոթանալու ու ընդեղ րոպե անկացնելու համար:Ամեն օր սկսեցինք ուղևորվել մեկի աշխարհ:Մենք 5 էինք`ես, Սիան, Դեյվը, Սառան, Վիկան:
Օրերից մեկը Սիայի աշխարհ գնալու օրն էր:
Սիայի տիեզերքում ամեն ինչ գրեթե կանաչ էր, միայն մանուշակագույն էր հողն ու երկինքը:Մարդիկ գիշերում էին բաց երկնքի տակ:Ամեն ինչ ու ամեն ուր բնություն էր:Երկու լճերից մեկը, որին կոչել էր Նեպտուն, իր մոլորակի ամենասիրելի տեղերից մեկն էր, ջուրը Մոնեի կանաչ գույնն ուներ:Ջրի մեջից ելևեջներ էին պղպջակների պես դուրս ցայտում,երաժշտություններ, որոնք դեռևս մոլորակի վրա չէին ծնվել ու լսվել:Երբ բոլորս մեր մերկությունը ծածկում էինք չափազանց պարզ ջրով Սիան հրահանգ էր տալիս երաժշտությանը ու էտ պահին մեր ականջներին էր հասնում այն երաժշտությունը, որը յուրաքանչյուրիս համար երաժշտության ձևի ու չափի լավագույն տարբերակն էր:Մեր ծածկված մարմիններից դուրս էր գալիս մեր շունչը, բարձրանում վերև` մանուշակագույն մառախուղը կուլ տալու:Մենք թափանցիկ էինք դառնում լի մեղեդիներով ու մանուշակագույն ստվերով:Մեր շունչը պտտվում էր ողջ տարածությամբ ու վերադառնում ետ`նոր չտեսնված պատկերներին մեզ հաղորդակից դարձնելով:Կանաչ աշխարհում մեզնից թարմ կանաչի հոտ էր գալիս, իսկ բառերը, որ մենք դուրս էինք հանում մեր շուրթերից, կարծես տերևներով էր կապկպված:Ստեղ պետք է ոտք դնեինք, երբ լույս արձակող փոքր փաթիլները չեն դադարել թափվել կանաչ մոլորակի վրա, որպեսզի Սիայի ծանոթացրած կանաչը մենք լիարժեք նկատեինք:

Դեյվի աշխարհը մոխրագույն էր:Ամայի տարածություն:Վառված խոտեր, որոնցից խունկի հոտ էր գալիս, իսկ հորիզոնում մթնող տարածություն:Որտեղ մենք էինք հավաքվում, կար մեր թվով երկաթե անկողիններ, որոնց վրա պարկելուց մենք չէինք զգում մեր կշիռը, անլսելի էր սրտի աշխատանքն ու ձայնը, շնչառությունը, կարծես ոչինչ  չէր շարժվում,  միայն պատկերներն էին պտտվում մեր հայացքի շարժի տակ:Այստեղ չկար հոգնություն:Միայն անդորր, որտեղ ոչ ոք չէր խոսում, չէր մտածում:Այստեղ հավաքվել ու լռելը միակ լռությունն էր, որ ոչ թե թեմա չլինելու պատճառով առաջացած տհաճ անհարմարությունն էր,այլ ասելիքի օվկիանոս:Զգացողություն կար, որ ինչ-որ մի բան, որը երբեք չէինք կարողացել բացատրել մեկս մյուսին, այստեղ լռում էինք, իսկ դա մեր զարկերակների միջից դուրս էր գալիս, գնում հասկացվում կողքինի հետ:

Սառայի աշխարհը մի սենյակ էր, որի երկու պատուհանները նայում էին տիեզերքի կենտրոնին:Սենյակի կենտրոնում սեղան էր դրված` վրան քառակուսի մի տուփ:Նայելով սեղանի շուրջ, Սառան բացում էր տուփը, որից դեղին լույս էր դուրս գալիս:Դա ժամանակի ու տարածության ցանկալի մեքենան էր:Մենք դրանով հնարավորություն էինք ունենում ճանապարհորդելու ուր ասես:Մեր ճանապարահորդությունը չափազանց գրավիչ էր:Մեր երազած փողոցները, թանգարանները, կամուրջները ու շենքերն ամբողջությամբ մեզ էի պատկանում:Այդ տուփը հնարավորություն էլ տալիս գնալու անցյալ, նայելու ու մաս լինելու այնպիսի դրվագների ու իրադարձությունների, որոնց մասին ծանոթ ենք պատմության գրքերի ու ֆիլմերի միջոցով:Զիլ էր գնալ ու տեսնել պարտության մատնված Նապոլեոնի հայացքը,33թ. Լինել Երուսաղեմում,կանգնել Հիտլերի կողքին, երբ մինչև իքնասպան լինելը դուրս էր եկել ավերված քաղաքը նայելու,նայել Կոլումբոսի աչքերի մեջ, երբ նայեց  Ամերիկային, տեսնել Միքելանջելոյի հայացքը, երբ վերջացրեց Դավիթը,կամ լիել այն մարդու կողքին, ով սպանեց Լինքոլին:

Վիկայի աշխարհում տեղավորված էր աշխարհի վրա եղած բոլոր գրքերը պարունակող սենյակում:Մեծ տարածք էր` անվերջ երկարող  պատերի վրա տեղավորված լի գրքերով, որոնք շարված էին հատակից մինչև առաստաղ:Սենյակի առավելությունը այն էր, որ Վիկան հանում էր մի գիրք ու մենք մտնում էինք այդ գրքի թեմայի,իրադարձության մեջ ու դառնում գործող անձ:Մենք` խմբով: Մենք կարողանում էինք հանել հերոսներին գրքերից ու տանել այլ տիրույթներ, ինչպես նաև  փոխել գրքերի վերջաբանը մեր որոշակի իրադարձության մեջ լինելու շնորհիվ, սա էլ հետաքրքիր մարտահրավեր էր բոլորիս համար:Մենք քայլում էինք Դանթեի Աստվածային կատակերգության միջով:Անցնում նրա ճանապարհներով,քայլում անհարմար աստիճաններով, անտարբերության քավարանով, լինում կրակե լճերում:Զրուցեցինք Մեֆիստոֆելի հետ:Խմեցինք Բուկովսկու հետ:Օրեր անկացրինք բիտնիկների` Կերուակի, Բերոուզի, Գինսբերիգի հետ` Բիթլզ լսելով:Սրճեցինք Սարտրի հետ:Նույն սենյակում էր նաև Սելինը:Վերջապես խմեցինք կալվադոս:Սկսեցինք ներգրավվել մարտական ակումբի մեջ:Ես էլ առիթը բաց չթողեցի սիրահարվելու Մառլային:Ինքն էնքան վեհ էր, որ երանի էի տալիս այն հնարավորությանը, որ ինձ թույլ կտար իրեն գրքից հանել ու մտցնել իրականության մեջ:Տեսանք Պոյի հերոսների ապրումները, եղանք այն սենյակում, որտեղ Վիտկոպի Դիասերը սեքսով էր զբաղվում իր սիրո օբյեկտի հետ:Պայքարերցինք Բրդեբերիի հերոսի հետ գրքերը չայրելու և Օրուելի հերոսի հետ`մեծ մարդու դեմ:
Ու ամեն անգամ սա ֆանտաստիկ հաճույք էր, որովհետև էնքան շատ էին գրքերը և էնքան շատ զգացողությունները,որոնք երբեք չէինք զգացել:
Իմ աշխարհում մի քիչ անսովոր էր երկար մնալը:Այստեղ չգոյություն էր:Այստեղ չկային սեռեր, մարդկություն ու իրավիճակներ, այստեղ տեղի չէր ունենեում և չէր էլ ունեցել:Սա չտարածություն էր ,չեղելություն:Այստեղ չկար գիտակցություն ու տեսողություն , հիշողություն ու պահանջ:Սա ոչնչի տարածքն էր:Սակայն անգամ ընկալում չկար տարածության:Տարածությունը զուտ անհասկանալի բառ էր, ոնց մյուս բառերը:Այստեղ ոչինչ ստեղծված չէր, և չէր էլ ստեղծվելու:Այստեղ սկիզբն էր,զրոն էր, կետն էր:Այստեղ չկար աշխարհ և չէր էր լինելու:Այստեղ չկար պատկեր, միտք, մտադրություն:Սա չառաջացում էր:Մարդկային ոգուն անհասու վայր:Այստեղ անգամ անհնար էր լիարժեք զգալ այս ամենը:Միայն մինչև գնալն էր հասու, թե ինչ կա ընդեղ:Սա մի տարածք էր, որը դատապարտված էր անըդնհատ ոչնչի կատրմամբ:Կար ակնհայտորեն մի բան`մենք այստեղ չենք եղել, չենք լինելու և չկանք:
Դա մեզ կամ հաճույք էր պատճառում կամ սարսափ:Սա մոացում էր:
Ամեն անգամ այսպես հավաքվելով, ամեն օր ըստ պահանջի մի տեղ ուղևորվում էինք, քանի որ այլ ելք չունեինք:Եթե աշխարհում կա 7 միլիարդ մարդ, որոնցից նվազագույնը 5 միլիարդը ամենայն հավանականությամբ չի հանդուրժում իր ծնունդը և ցանկանում է մահանալ, բայց ինքասպան  չի լինում, ուրեմն այստեղ մի փոքր հանգամանք կա,որը պետք է հաշվի առնել, ուրեմն նա ուզում է մնալ և էտ մնալը ինչ-որ ձևով իր աչքի առջև արդարացնել, դրա համար ցանկանում է զբաղվել ինչ-որ բանով,չի ցանկանում հերոսանալ,այլ ինչ-որ իրեն դուր եկող մի բանով զբաղվել, չի ցանկանում հերոսանալ, որովհետև աշխարհում հերսանալու խնդիր չկա, հերոսությունը միայն մահիցդ հետո անուն ազգանունդդ ա թողելու դպրոցների, փողոցների, սրճարանների ու այլ հաստատությունների` քո անունով իրենց կոչելու համար և ուրիշ ոչինչ:Մենք չենք ուզում դա, մենք պարզապես ուզում ենք լիարժեք ապրել և դրա համար ապրելու ու մեր բառերը զազրախոսության չվերածելու համար  զբաղվում ենք սրանով:

խզբզող՝ նարէկ

16 сент. 2016 г.

առօրյա

Գրախանութի պահակը 21:05 մտավ գրախանութ ու ամբողջ գիշեր քնելու տրամադրվածությամբ դիմեց աշխատողներիս.
-
Ջահելներ, կարաք արդեն գնաք, ես եկա:
Յուգզագիս մեջ տեղավորեցի նոր ստացած տեսականիից գնած գրքերն ու դուրս եկա:Բավական հոգնած էի ու ձանձրացած` փողոցներում ման գալու կամ հեռախոսազանգերի պատասխանելու համար:Քայլեցի կանգառ, ու ի ուրախություն ինձ, ավտոբուսում ազատ տեղ կար:Տեղավորվեցի ամենավերջին շարքում` ապակու մոտ, ու հայացքով սկսեցի անցնել բորբոքված քաղաքի վրայով:Մինչև տան դռան մոտ հասնելը ուտելու ցանկություն ունեի, բայց երբ հայտնվեցի խոհանոցում ու լույսը վառելուց հետո հասկացա, որ պատրաստի բան չկա, ուտելուս ցանկությունը վերացավ:Գլխիս մեջի կանաչը իրենց ոտքերի տակ ճզմում էին օրվա իրադարձությունները ու ողջ անցուդարձը վերցրած:Տան բոլոր լույսերը անջատեցի, սենյակումս միացրի Placebo-ի վերջին ալբոմը, պարկեցի անկողնուս վրա ու սկսեցի նայել սենյակիս պատերին փակցված նկարներին, տարբեր գրություններ պարունակող թղթերի ու թերթերի էջերին:Քամյուն ա նայում ինձ,Կաֆկան,Սարտրը, Պոն, Տարկովսկին ու Լարսը` իրանց ֆիլմերի հատված-լուսանկարներով:Մյուս պատին` ծանոթներիս կողմից հետաքրքիր սյուժեներ պարունակող նկարներնեն իրենց նկատել տալիս:Վստահ կարող եմ ասել`պատերս դատարկություն չեն զգում:Գնացի խոհանոց, սև կոֆե պատրաստեցի ու սենյակ բերելով` սկսեցի տաք-տաք խմել:Հետո հիշեցի, որ վատ համով ու հոտով տանը էժանանոց վիսկի ունեմ ու սառնարանում երեկվանից մնացած կոլա կար,ճիշտ ա, մի քիչ գազն անցած էր, բայց խառնեցի իրար ու սկսեցի մեկ էլ իրան կում-կում տեղավորել օրգանիզմումս:Եղած իրադարձությունները խմելու ընթացքում բթացնելու հաամար սկսեցի նորից նայել նկարներին. ուրիշ զբաղմունք չունեի:Մի քանի օր առաջ, Էլլան, երբ նվիրեց առջևս փակցված նկարը, տենց էլ չասեց` ով ա նկարում պատկերված, բայց առաջին օրվանից` պատկերի բնական ու շարժուն լինելու պատճառով, իրեն անընդհատ նայելու ցանկություն էր առաջացնում:Նորից սկսեց հետաքրքրել թե ով ա նկարում:Միանգամից մտքումս անցավ հետևյալ միտքը` սկսեցի հիշել, թե ովքեր էին Էլլայի սիրելի արվեստագետնները:Մի քանի գրողի անուն համացանցում փնտրեցի, որոնց արտաքինը չգիտեի, բայց գիտեի, որ Էլլան խենթանում ա:Փորձեցի կենտրոնանալ էտ օրվան, հիշեցի ինչի մասին ենք խոսել էտ օրը:Էլլան ասում էր` Սելին շատ կարդամ, նորից նստեցի համակարգչի դեմը` չէ, Սելինն էլ չէր:Ոգևորությունս փոխակերպվեց նեարդայնության:Զանգեցի Էլլային:Չվերցրեց:Մի տաս րոպե անընդհատ հայացքս փախցնում էի, նայում ամեն տեղ, մտքերս զբաղեցնում ինչ-ինչ թեմաներով, ամեն-ինչ անում, որ նկարին չնայեմ: Հետո թեքվեցի իր կողմ ու սկսեցի բարձրաձայն խոսալ.
-
Ա, ինչ ես ուզում ինձնից, հա, օքեյ, պարտվեցի, չկարացա բացահայտեմ ով ես:Գրողի ծոցը գնա ու ինձ հանգիստ թող:
Լավ էր չպատասխանեց, թե չէ
Անցա հետս բերած գրքերին թերթելուն` երբ Էլլան զանգեց
-
Ալո:
-
Զանգել էիր:
-
Չվերցրիր` մտածեցի քնած ես:
-
Չէ, նոռմալա, ինչ կա:
-
Լսի, սենց վիճակա ստեղծվել մոտս, մենակ դու կարաս լուծում տաս:
-
Ինչ ա եղել:
-
Էլլ, նկարը, որ տվեցիր, էտ մարդը ով ա:
-
Ահ, ախր ասեցի չէ, ինքը ոչ ոք ա, հնարած մեկը:
-
Բայց, ախր, անհնար ա, աչքերի ներսում, դեմքի կնճիռների, հայացքի պատմողականության մեջ արհեստական բան չկա, զուտ տարիների կուտակում ա:
-
Տենց ես կարծում:
-
Հա Էլլ:
-
Դե ուրեմն փորձի ճանաչել, բացահայտել իրեն:
-
Ինչ ես խոսում Էլլ, ոնց պիտի բացահայտեմ:
-
Սկսի պատմել իրան քո մասին, հնարավոր ա խոսա
-
Էհ, Էլլ, լավ, լուրջ ով ա:
-
Դու պիտի բացահայտես թե ով ա ինքը: Վերջ: Ուրիշ բան չկա ասելու:
-
Ըը, օքեյ, ոնց կուզես, մի ասա:Պակա:
Հեռախոսը ականջիս մոտից իջեցնելուց հետո, մի քանի վարկյան դադարից ու մեռելային լռություն լսելուց հետո (երաժշտությունը անջատվել էր) քմծիծաղը դեմքիս նայեցի նկարին ու անգամ զարմացնելով ինձ` սկսեցի խոսել.
-
Ահ, ախր քեզ ինչ պատմեմ, հասկանում ես, առանձնապես սիրուն ու գունավոր պատմություն չունեմ պատմելու, որ քո էտ սև ու սպիտակ շուրթերին ժպիտ առաջացնեմ, հետո էլ չեմ ուզում խոսակցության կեսից ձանձրույթից ու անհետաքրքրությունից հոգնես ու հայացքով լռեցնես ինձ:Չգիտեմ:Կուզես իջնեմ շենքի դեմի խանութից մի քանի նրբերշիկ առնեմ, երկու հատ էլ փոքր կոլա, սարքենք, նստենք ուտենք:Կամ չէ, արի թիվի միացնեմ, նստի նայի, չէ,չէ, ես առանձնապես չեմ նայում` մենակ ֆուտբոլ, բայց խնդիր չկա, դու հանգիստ կարաս նայես, ես էլ մի քիչ կքնեմ, հոգնած եմ:Հասկանում ես չէ, մի քիչ դժվար ա նրբերշիկով պահվող ստամոքսների ու մի շիշ պիվի համար շլվարի փոքր գրպանում հավաքած մանր կոպեկներ ունեցողների համար, ովքեր, տաս ժամ ոտի վրա աշխատանք կատարելու պատճառով, ծանրացած ոտքերով գիշերը մտնում են տուն:Ու մի զարմացի, որ ես արդեն վաղուց յան եմ տվել հավերժական թեմաների մասին մտածելուն:Դրա համար չեմ կարա հիմա խոսամ քո հետ դրանց մասին, որ հետաքրքրեմ:Հա, իրոք որ, ոչ տրամադրություն կա, ոչ էլ ժամանակ` խոսալու հավիտենականության, ռենկարնացիայի,սիրո,ազատության,աստվածների, վեհ արժեքների մասին:Ժամանակին հետաքրքրվում էի, մտածում, մեջս ենթադրություններ անում, խոսում, իսկ հիմա միակ մտածելիքս հույսս ժամանակի բարեհոգության վրա դնելն ա, որ գործից հետո կանգառում շատ չսպասեմ ավտոբուսին ու որ մի քիչ էլ կյանքը բարեհամբույր գտնվի իմ հանդեմ ու ավտոբուսում նստելու տեղ լինի:Նոռմալ ա, որ արժեքները փոխվել են:Ժամանակս գնահատում եմ ու փորձում գտնել մի քիչ քնելու ժամ:Թող քնեմ էլի, թե չէ վաղը գազի վրա չեփվող նրբերշիկների համար դու ես պատասխան տալու:Իսկ դուք, իսկ դուք, նման մանր ու էժան խնդիրների հետ կապված հետաքրքրություններ ու պատասխաններ չունեք, դե ձերը վեհն ա:Խոսեմ իշխանության, ժողովրդավարության, պատմության, գիտության, փիլիսոփայության մասին,առանց դադարի բառարանային բառերը կթափեք վրես ու կխեղեք, էնքան բան կասեք, դե դրանց վերաբերող համապատասխան գրքերով դուք վերապատրաստվել եք, իսկ իմ ավտոբուսի հարյուր դրամանոցի, տան վարձի, ծանրացած ոտքերի, հաճախորդների մունաթ հայացքների, ամսվա վերջ անջատվող կումունալների դեմ դուք ոչինչ չունեք:Կամ էլ կասեք աշխատեք ու հոգացեք ձեր հոգսերը:Ես աշխատում եմ ու հոգում, ուրեմն այլ հարցեր մի տվեք, այլ պատասխաններ մի պահանջեք, ես անտեղյակ եմ մնացածին:Ամսվա մեջ մի քանի պարապ կիրակի ունեմ, էտ էլ կույս եմ թողնում. մենակ քնում եմ:Նախորոք ասեմ, որ ամեն ինչ չփորձես խցկես ու տեղավորես էտ կիրակիի մեջ:Ես ժամանակ չունեմ ոչնչի` միայն աշխատանք, աշխատանք, հոգնած եմ` թե չէ մինչև լույս կասեի էտ բառը:Մեկ-մեկ էլ աշխատանքից բերած նոր գրքերն եմ կարդում, որ հաճախորդներին ներկայացնեմ,շահագրգռեմ` գնեն, որ տնօրենը գոհ լինի, ես էլ չզրկվեմ իմ հազիվ գտած աշխատանքից:Հասկանում ես չէ,թե ինչով ա ուղեղս զբաղված:Չէ, մի մեղադրի, ապրելու ևս մեկ օր ունենալու համար ա էս ամեն ինչը` առանց ապագաների մասին մտածելու:Լսի, սառը ջուր ա պետք, շատ սառը, թե կարաս հասցրու, որ շաղ տամ ներսս, որովհետև ներսիս կրակի վրա շատ վաղուց իմ հույսերը, սպասելիքները, ապագաներն ու վաղերնեն խանձվում:Երևի արդեն ուշա, մնացել ա մենակ ծխացող մոխիրը:Նորից եմ կրկնում,ընկերս, նոռմալ ա, որ սպասելիքներս լռիվ փոխվեցին, չես վիրավորվում չէ, որ ընկերով եմ դիմում, դե էսքան բան վստահեցի, անգամ ամենամոտ ընկերոջս չէի հասցնի էսքան բան պատմել,ընենց որ բարոյական իրավունք ունեմ ինձ տենց բան թույլ տալու:Հա չշարժվող իմ ընկեր,Էն ժամանակ շատ բան էի սպասում, լիքը բան` դաժե սիրո:Դե ով չի սիրո սպասում, արի անկեղծ լինենք, ով էլ ասի չէ, չհավատաս, աշխարհի վրա էտ միլիարրդներից ` ամերիկացի լինի, ֆրասնիացի, թուրք, չինացի,անգոլացի, որ մեկի հետ էլ մտնես մի հատ փոքր ու մութ սենյակ նուրբ ու դողացող ձենով կասի, որ մի հատ լավ սեր ա ուզում,ու էտ կասի էնքան եթերային, որ երկնքում ամպերը կփշաքաղվեն:Իսկ հիմա սիրուն էլ եմ հեգնանքով մոտենում, երևի իրավունք ունեմ:Մի տեսակ գիտեմ, որ նրան, ում պիտի իսկապես սիրեի`վաղուց աբորտ են արել:Այսինքն էն լավ սեր ունենալու միտքն էլ ընթացքում փոշիացավ, որը մոտս առաջացել էր հանկարծակիորեն` իրանական պոեզիա կարդալու պահին:Էն, որ ուզում էի մեկին սիրեի ու հասկանայի` արդյոք հնարավոր ա ունենալ նենց սեր, սիրել մեկին էն ձև, որ տենց բառեր ստեղծես:Անկեղծ ասած հիմա դրան էլ չեմ հավատում,ախր սերն էլ ա ժամանակի հետ մաշվել:Հազարամյակներ շարունակ սիրուն էնքան սիրեցին, որ մաշվել ու դառել ա բարակ մի բան, որ երբ գցում ես վրեդ, մեկ ա մրսում ես, գիշերները` դողում:Սերը դառավ ֆլիրտ, կամ էլ սերը հենց ֆլիրտն էր:Մենակ էտ: Երևի հիմա արդեն կհամաձայնվես, որ իրոք մի կարգին բան չունեմ քեզ պատմելու,ու էն ինչ էլ պատմում եմ, դու ըտեղ մի դերակատարում ես ստանում` դառնում ես իմ քավության նոխազը, բայց Էլլան դժվար դրա համար քեզ իմ մոտ ուղարկեր ու քանի ես քեզ չեմ դարձրել էտ, արի քեզ շրջեմ երեսով դեպի պատը: Տենց ավելի ճիշտ կլինի` դու իմ կյանքի հետ գործ չես ուենա, ես էլ` քո: Կանգնեցի տեղիցս, նկարը շրջեցի երեսով դեպի պատը ու ամրացրի պատին:Զարթուցիչս դրեցի 8-ի վրա ու պարկեցի քնելու:Չորս ժամ մնաց զարթուցիչի ձայնին


խզբզող՝ նարէկ