2 нояб. 2015 г.

չգրելու մասին

Առաջարկում եմ սա պարզապես չկարդաս, հա, հա,համակարգչիդ մկնիկը շարժի ու թող տառերը բարձրանան վերև ու անհետանան, բայց դե եթե համառում ես ու շարունակում ես կարդալ, քեզ մի բան կասեմ:Լսի, ընկերս, եթե գոնե մեկ-երկու անգամ գրիչը չես վերցրել ձեռքդ ու կրծքավանդակիդ ներսում կատարվող,դե էն ալիքի պես առաջ եկող ու մի քանի վարկյան հետո ետ գնացող երևությները բառերի տեսքով դիմացդ տեսնելու փորձ չես արել, ուրեմն զգացած չես լինի էն, ինչ գրել եմ ստեղ. առաջին նախադասությանը լուրջ վերաբերվիր, սա ասում եմ միայն քո մասին մտածելուց ելնելով, որ կարդալուց հետո չասես, որ անիմաստ մի քանի րոպե ծախսեցիր: Իսկ եթե գրիչը ծանոթա ձեռքիդ,երակներդ հարմարվել են վերջինիս կոշտությանը, ուրեմն արի հասկանանք իրար:Չգիտեմ ինչքան ժամանակա անցել, բայց եթե գրիչին լավ տիրապետող մեկին տայիր այդ նույն ժամանակը, համոզված եմ, մի երկու ընենց բան կգրեր, որ տեղդ չէիր գտնի, բայց ես մենակ կարողացա էտ ժամանակի մեջ առատ վերջակետեր ու ստորակետեր շարել իրար կողքի, ուրիշ ոչ մի բան, ոչ մի՝ գոնե մի կարգին նախադասություն:Հիմա որոշեցի իբր թե գրել, գրում եմ, որ օրվա վերջում, երբ կարդամ էս բառերը, ասեմ. հա դե մի բան գրեցի:Երևի էս պարզ նախադասությունները գրելը ավելի լավ է, քան չգրելը:Որովհետև, երբ երկար ժամանակ չես գրում, զգում ես մի բառ գրելու անհնարինությունը, դրա համար էլ գնահատում ես գրածդ:Իսկ այդ անհնարինությունը զգացել եմ ամեն անգամ՝ սպասելով, որ դադարեն տան խոսակցությունները, սենյակի պատուհանից այն կողմ՝ փողոցում, տարածվող ձայնները, որոնց ականջ դնելով իմ մեջ մտածում եմ՝ թե եթե իրենք՝ իրենց կողքինների հետ բարձր զրուցողները, ծիծաղողները, խանութների դիմաց իրենց ապրանքները վաճառելու համար գովք անողները, մեքենաների վարորդները, ովքեր պատեհ անպատեհ սեղմում են  ուղեղի թշնամու՝ էտ գրողի տարած ազդանշանի արձակվող ձայնը, ու ընդհանրապես փողոցում առաջացող ձայնի հեղինակը, եթե իմանար, որ իր ձայնը խանգարում է իմպեսներին՝ իրենց սենյակում կուչեկած գրելուն, կլռեի՞ն, կարծում եմ՝ չէ:Այս ամենի մասին նստած մտածում եմ՝ ոչինչով զբաղվելուց առաջացած չաղ հոգնածության մեջ ու գնալով համոզվում,  որ նորից այլընտրանքային տարբերակ չգտնելով, փորձում եմ չգրելս արդարացնել, իսկ եթե մեկը մեր պես՝ յանի գրողներիս, չգրելու համար մղված արդարցումների այդ յուրահատուկ պայքարին օգտագործվող երևակայությանը կասկածանքով կմոտենա, ապա կսխալվի, քանի որ գրել փորձող, բայց չստացվող մարդու մթագնող երևակայությունը հապճեպորեն վերադառնում է երբեմնի տեսքին, եթե կուզեք իմանալ նաև գերազանցում երբեմնի այսպես կոչված երևակայական թռիչքի ամենաբարձր սանդղակը:
Մի քանի օր առաջ էր,երևի, նորից,գրասեղանի մոտ հալածված մարմնիս ու հոգուս հոգեվարքնեի փորագրում տետրի վրա, այնքան դանդաղաշարժ ու ծանրաքարշ շարժումներով, երբ մեջքիս հետևում ինչ-որ շողք՝ կարծես ոտքերը խրելով սենյակի օդի փափուկ ամպերի մեջ, մոտեցավ, կռացավ ուսիս վրա, շշնջաց մուսա բառը ու չքացավ:
Ըհն,նորից էտ հիմարությունը,- գոռում էր ողջ ներսս: Եթե անկեղծ լինեմ, ես լիովին համաձայնեմ ներսիս հետ, հա, գրողի ծոցը նրա մուսան:Տասնյակ օրեր եմ անցկացրել էտ անտեր մուսան ինչ-որ մի տեղ գտնելու համար, ման եմ եկել փողոցներում՝ մարդկանց երեսներին տեսնելու համար, փորձել եմ գտնել մայրուղիներում, փողոցի շրջադարձերին, գետնանցումներում, գրադարաններում, համալսարանի մեծ ու փոքր լսարաններում,ավտոբուսներում, համբույների, գինու ու գարեջրի շշերի, փաբերում ծխելու ու լավ երաժշտություն լսելու, ինչ-որ մեկին գրկելու, ինչ-որ սեր անելու, երկաթ գծերում մենակ ու երկար քայլելու, դատարկ ու կիսաքանդ շենքերում նստելու, կտուրներում լուսաբաց ու մայրամուտ դիմավորելու, փողոցներում շունչը կտրվելու չափ վազելու մեջ, երբ դադար եմ տվել միայն այն ժամանակ, երբ հաջորդ քայլս գետնին տապալվելը կլիներ, բայց փոխանակ այս ամենից հետո բառերը, պատկերները, ապրումները, հույզերը երակներում սլացող արյան պես թղթի վրա հորդելու զգացողություն ծնեին մեջս, ունենում էի՝ թոքերս բերանովս դուրս թափելու զգացողություն, ու էտ ամենից հետո մի կարճ ու թեթևացնող փխսումից հետո վերադառնում էի տուն:Ու ամենավատը էն էր,որ հետդարձին չեմ խնայել լինել աներս ու համարձակվել եմ պայքարից դաղված վիճակում գլուխս բարձրացնել ու հայացքս քսել կապույտ երկնքին, մոխրագույն կտուրներին: Որից հետո եկել եմ տուն, բացել սենյակի պատուհանը, միացրել երաժշտություն, փռվել գետնին,  ու շարունակ նայել դատարկ առաստաղին՝ ներսումս չշեղվելու հրաման տալով, որ հանկարծ չնայեմ անկյունում դրված տետր ու գրչին, որը այդպիսի պահերին փոխակերվում է ոճրագործիքների, ինչպես Ռասկոլնիկովը կացնին կնայեր այն ակնածանքով, որ դա գործի դնելուց հետո նա ստանալու է նոր կոչում՝ մարդասպանի կոչումը,ու դա կամ կերջանկացներ իր սպասելիքները կամ՝ հակառակը, և այդ միտքը վարկյանների մեջ պարբերաբար համարձակության ու անհամարձակության բջիջներ էր առաջացնում ուղեղում՝ նախքան գլխավոր գործողությանը անցնելը, այդպես էլ ես էի վախենում գործի դնել գրիչը, որպեսզի հանկարծ չդառնամ չգրող, չդառնամ մեկը, ում մոտ կրկին չստացվեց մի բան գրելը:
Իսկ հիմա որքանով եմ չգրող, որքանով չի ստացվել գրածս, արդեն էական չի, փաստը այն է, որ դեռ գրիչս ձեռքումս պինդ բռնած եմ, ու ցանկություն չունեմ, որպես չստացված գործողության գործիք, դեն նետել, կորցնել տեսադաշտից...որովհետև գործողությունը կրկին սկսում է ինձ դուր գալ:

խզբզող՝ նարէկ

2 комментария:

  1. վեսմա նեպլոխո

    ОтветитьУдалить
  2. "ոչինչով զբաղվելուց առաջացած չաղ հոգնածություն" .. ^_^

    ОтветитьУдалить