16 сент. 2016 г.

առօրյա

Գրախանութի պահակը 21:05 մտավ գրախանութ ու ամբողջ գիշեր քնելու տրամադրվածությամբ դիմեց աշխատողներիս.
-
Ջահելներ, կարաք արդեն գնաք, ես եկա:
Յուգզագիս մեջ տեղավորեցի նոր ստացած տեսականիից գնած գրքերն ու դուրս եկա:Բավական հոգնած էի ու ձանձրացած` փողոցներում ման գալու կամ հեռախոսազանգերի պատասխանելու համար:Քայլեցի կանգառ, ու ի ուրախություն ինձ, ավտոբուսում ազատ տեղ կար:Տեղավորվեցի ամենավերջին շարքում` ապակու մոտ, ու հայացքով սկսեցի անցնել բորբոքված քաղաքի վրայով:Մինչև տան դռան մոտ հասնելը ուտելու ցանկություն ունեի, բայց երբ հայտնվեցի խոհանոցում ու լույսը վառելուց հետո հասկացա, որ պատրաստի բան չկա, ուտելուս ցանկությունը վերացավ:Գլխիս մեջի կանաչը իրենց ոտքերի տակ ճզմում էին օրվա իրադարձությունները ու ողջ անցուդարձը վերցրած:Տան բոլոր լույսերը անջատեցի, սենյակումս միացրի Placebo-ի վերջին ալբոմը, պարկեցի անկողնուս վրա ու սկսեցի նայել սենյակիս պատերին փակցված նկարներին, տարբեր գրություններ պարունակող թղթերի ու թերթերի էջերին:Քամյուն ա նայում ինձ,Կաֆկան,Սարտրը, Պոն, Տարկովսկին ու Լարսը` իրանց ֆիլմերի հատված-լուսանկարներով:Մյուս պատին` ծանոթներիս կողմից հետաքրքիր սյուժեներ պարունակող նկարներնեն իրենց նկատել տալիս:Վստահ կարող եմ ասել`պատերս դատարկություն չեն զգում:Գնացի խոհանոց, սև կոֆե պատրաստեցի ու սենյակ բերելով` սկսեցի տաք-տաք խմել:Հետո հիշեցի, որ վատ համով ու հոտով տանը էժանանոց վիսկի ունեմ ու սառնարանում երեկվանից մնացած կոլա կար,ճիշտ ա, մի քիչ գազն անցած էր, բայց խառնեցի իրար ու սկսեցի մեկ էլ իրան կում-կում տեղավորել օրգանիզմումս:Եղած իրադարձությունները խմելու ընթացքում բթացնելու հաամար սկսեցի նորից նայել նկարներին. ուրիշ զբաղմունք չունեի:Մի քանի օր առաջ, Էլլան, երբ նվիրեց առջևս փակցված նկարը, տենց էլ չասեց` ով ա նկարում պատկերված, բայց առաջին օրվանից` պատկերի բնական ու շարժուն լինելու պատճառով, իրեն անընդհատ նայելու ցանկություն էր առաջացնում:Նորից սկսեց հետաքրքրել թե ով ա նկարում:Միանգամից մտքումս անցավ հետևյալ միտքը` սկսեցի հիշել, թե ովքեր էին Էլլայի սիրելի արվեստագետնները:Մի քանի գրողի անուն համացանցում փնտրեցի, որոնց արտաքինը չգիտեի, բայց գիտեի, որ Էլլան խենթանում ա:Փորձեցի կենտրոնանալ էտ օրվան, հիշեցի ինչի մասին ենք խոսել էտ օրը:Էլլան ասում էր` Սելին շատ կարդամ, նորից նստեցի համակարգչի դեմը` չէ, Սելինն էլ չէր:Ոգևորությունս փոխակերպվեց նեարդայնության:Զանգեցի Էլլային:Չվերցրեց:Մի տաս րոպե անընդհատ հայացքս փախցնում էի, նայում ամեն տեղ, մտքերս զբաղեցնում ինչ-ինչ թեմաներով, ամեն-ինչ անում, որ նկարին չնայեմ: Հետո թեքվեցի իր կողմ ու սկսեցի բարձրաձայն խոսալ.
-
Ա, ինչ ես ուզում ինձնից, հա, օքեյ, պարտվեցի, չկարացա բացահայտեմ ով ես:Գրողի ծոցը գնա ու ինձ հանգիստ թող:
Լավ էր չպատասխանեց, թե չէ
Անցա հետս բերած գրքերին թերթելուն` երբ Էլլան զանգեց
-
Ալո:
-
Զանգել էիր:
-
Չվերցրիր` մտածեցի քնած ես:
-
Չէ, նոռմալա, ինչ կա:
-
Լսի, սենց վիճակա ստեղծվել մոտս, մենակ դու կարաս լուծում տաս:
-
Ինչ ա եղել:
-
Էլլ, նկարը, որ տվեցիր, էտ մարդը ով ա:
-
Ահ, ախր ասեցի չէ, ինքը ոչ ոք ա, հնարած մեկը:
-
Բայց, ախր, անհնար ա, աչքերի ներսում, դեմքի կնճիռների, հայացքի պատմողականության մեջ արհեստական բան չկա, զուտ տարիների կուտակում ա:
-
Տենց ես կարծում:
-
Հա Էլլ:
-
Դե ուրեմն փորձի ճանաչել, բացահայտել իրեն:
-
Ինչ ես խոսում Էլլ, ոնց պիտի բացահայտեմ:
-
Սկսի պատմել իրան քո մասին, հնարավոր ա խոսա
-
Էհ, Էլլ, լավ, լուրջ ով ա:
-
Դու պիտի բացահայտես թե ով ա ինքը: Վերջ: Ուրիշ բան չկա ասելու:
-
Ըը, օքեյ, ոնց կուզես, մի ասա:Պակա:
Հեռախոսը ականջիս մոտից իջեցնելուց հետո, մի քանի վարկյան դադարից ու մեռելային լռություն լսելուց հետո (երաժշտությունը անջատվել էր) քմծիծաղը դեմքիս նայեցի նկարին ու անգամ զարմացնելով ինձ` սկսեցի խոսել.
-
Ահ, ախր քեզ ինչ պատմեմ, հասկանում ես, առանձնապես սիրուն ու գունավոր պատմություն չունեմ պատմելու, որ քո էտ սև ու սպիտակ շուրթերին ժպիտ առաջացնեմ, հետո էլ չեմ ուզում խոսակցության կեսից ձանձրույթից ու անհետաքրքրությունից հոգնես ու հայացքով լռեցնես ինձ:Չգիտեմ:Կուզես իջնեմ շենքի դեմի խանութից մի քանի նրբերշիկ առնեմ, երկու հատ էլ փոքր կոլա, սարքենք, նստենք ուտենք:Կամ չէ, արի թիվի միացնեմ, նստի նայի, չէ,չէ, ես առանձնապես չեմ նայում` մենակ ֆուտբոլ, բայց խնդիր չկա, դու հանգիստ կարաս նայես, ես էլ մի քիչ կքնեմ, հոգնած եմ:Հասկանում ես չէ, մի քիչ դժվար ա նրբերշիկով պահվող ստամոքսների ու մի շիշ պիվի համար շլվարի փոքր գրպանում հավաքած մանր կոպեկներ ունեցողների համար, ովքեր, տաս ժամ ոտի վրա աշխատանք կատարելու պատճառով, ծանրացած ոտքերով գիշերը մտնում են տուն:Ու մի զարմացի, որ ես արդեն վաղուց յան եմ տվել հավերժական թեմաների մասին մտածելուն:Դրա համար չեմ կարա հիմա խոսամ քո հետ դրանց մասին, որ հետաքրքրեմ:Հա, իրոք որ, ոչ տրամադրություն կա, ոչ էլ ժամանակ` խոսալու հավիտենականության, ռենկարնացիայի,սիրո,ազատության,աստվածների, վեհ արժեքների մասին:Ժամանակին հետաքրքրվում էի, մտածում, մեջս ենթադրություններ անում, խոսում, իսկ հիմա միակ մտածելիքս հույսս ժամանակի բարեհոգության վրա դնելն ա, որ գործից հետո կանգառում շատ չսպասեմ ավտոբուսին ու որ մի քիչ էլ կյանքը բարեհամբույր գտնվի իմ հանդեմ ու ավտոբուսում նստելու տեղ լինի:Նոռմալ ա, որ արժեքները փոխվել են:Ժամանակս գնահատում եմ ու փորձում գտնել մի քիչ քնելու ժամ:Թող քնեմ էլի, թե չէ վաղը գազի վրա չեփվող նրբերշիկների համար դու ես պատասխան տալու:Իսկ դուք, իսկ դուք, նման մանր ու էժան խնդիրների հետ կապված հետաքրքրություններ ու պատասխաններ չունեք, դե ձերը վեհն ա:Խոսեմ իշխանության, ժողովրդավարության, պատմության, գիտության, փիլիսոփայության մասին,առանց դադարի բառարանային բառերը կթափեք վրես ու կխեղեք, էնքան բան կասեք, դե դրանց վերաբերող համապատասխան գրքերով դուք վերապատրաստվել եք, իսկ իմ ավտոբուսի հարյուր դրամանոցի, տան վարձի, ծանրացած ոտքերի, հաճախորդների մունաթ հայացքների, ամսվա վերջ անջատվող կումունալների դեմ դուք ոչինչ չունեք:Կամ էլ կասեք աշխատեք ու հոգացեք ձեր հոգսերը:Ես աշխատում եմ ու հոգում, ուրեմն այլ հարցեր մի տվեք, այլ պատասխաններ մի պահանջեք, ես անտեղյակ եմ մնացածին:Ամսվա մեջ մի քանի պարապ կիրակի ունեմ, էտ էլ կույս եմ թողնում. մենակ քնում եմ:Նախորոք ասեմ, որ ամեն ինչ չփորձես խցկես ու տեղավորես էտ կիրակիի մեջ:Ես ժամանակ չունեմ ոչնչի` միայն աշխատանք, աշխատանք, հոգնած եմ` թե չէ մինչև լույս կասեի էտ բառը:Մեկ-մեկ էլ աշխատանքից բերած նոր գրքերն եմ կարդում, որ հաճախորդներին ներկայացնեմ,շահագրգռեմ` գնեն, որ տնօրենը գոհ լինի, ես էլ չզրկվեմ իմ հազիվ գտած աշխատանքից:Հասկանում ես չէ,թե ինչով ա ուղեղս զբաղված:Չէ, մի մեղադրի, ապրելու ևս մեկ օր ունենալու համար ա էս ամեն ինչը` առանց ապագաների մասին մտածելու:Լսի, սառը ջուր ա պետք, շատ սառը, թե կարաս հասցրու, որ շաղ տամ ներսս, որովհետև ներսիս կրակի վրա շատ վաղուց իմ հույսերը, սպասելիքները, ապագաներն ու վաղերնեն խանձվում:Երևի արդեն ուշա, մնացել ա մենակ ծխացող մոխիրը:Նորից եմ կրկնում,ընկերս, նոռմալ ա, որ սպասելիքներս լռիվ փոխվեցին, չես վիրավորվում չէ, որ ընկերով եմ դիմում, դե էսքան բան վստահեցի, անգամ ամենամոտ ընկերոջս չէի հասցնի էսքան բան պատմել,ընենց որ բարոյական իրավունք ունեմ ինձ տենց բան թույլ տալու:Հա չշարժվող իմ ընկեր,Էն ժամանակ շատ բան էի սպասում, լիքը բան` դաժե սիրո:Դե ով չի սիրո սպասում, արի անկեղծ լինենք, ով էլ ասի չէ, չհավատաս, աշխարհի վրա էտ միլիարրդներից ` ամերիկացի լինի, ֆրասնիացի, թուրք, չինացի,անգոլացի, որ մեկի հետ էլ մտնես մի հատ փոքր ու մութ սենյակ նուրբ ու դողացող ձենով կասի, որ մի հատ լավ սեր ա ուզում,ու էտ կասի էնքան եթերային, որ երկնքում ամպերը կփշաքաղվեն:Իսկ հիմա սիրուն էլ եմ հեգնանքով մոտենում, երևի իրավունք ունեմ:Մի տեսակ գիտեմ, որ նրան, ում պիտի իսկապես սիրեի`վաղուց աբորտ են արել:Այսինքն էն լավ սեր ունենալու միտքն էլ ընթացքում փոշիացավ, որը մոտս առաջացել էր հանկարծակիորեն` իրանական պոեզիա կարդալու պահին:Էն, որ ուզում էի մեկին սիրեի ու հասկանայի` արդյոք հնարավոր ա ունենալ նենց սեր, սիրել մեկին էն ձև, որ տենց բառեր ստեղծես:Անկեղծ ասած հիմա դրան էլ չեմ հավատում,ախր սերն էլ ա ժամանակի հետ մաշվել:Հազարամյակներ շարունակ սիրուն էնքան սիրեցին, որ մաշվել ու դառել ա բարակ մի բան, որ երբ գցում ես վրեդ, մեկ ա մրսում ես, գիշերները` դողում:Սերը դառավ ֆլիրտ, կամ էլ սերը հենց ֆլիրտն էր:Մենակ էտ: Երևի հիմա արդեն կհամաձայնվես, որ իրոք մի կարգին բան չունեմ քեզ պատմելու,ու էն ինչ էլ պատմում եմ, դու ըտեղ մի դերակատարում ես ստանում` դառնում ես իմ քավության նոխազը, բայց Էլլան դժվար դրա համար քեզ իմ մոտ ուղարկեր ու քանի ես քեզ չեմ դարձրել էտ, արի քեզ շրջեմ երեսով դեպի պատը: Տենց ավելի ճիշտ կլինի` դու իմ կյանքի հետ գործ չես ուենա, ես էլ` քո: Կանգնեցի տեղիցս, նկարը շրջեցի երեսով դեպի պատը ու ամրացրի պատին:Զարթուցիչս դրեցի 8-ի վրա ու պարկեցի քնելու:Չորս ժամ մնաց զարթուցիչի ձայնին


խզբզող՝ նարէկ

2 комментария:

  1. Ու ուզում եմ հավատամ,որ իմ քաղաքի ինչ-որ անկյունում կա ետ սենյակը ու կան ետ մարդիկ..կարողա ուրիշ անուններով կամ առանց անունների..կարևոր չի..

    ОтветитьУдалить