18 окт. 2015 г.

անսեռ էակը

մութ սենյակ:ես ստեղ եմ, բայց ներկաս՝ արդեն մի քանի ժամով անցյալ դարձած օրս, սենյակի դռան մոտ:ներս չի մտել:չի մտնի:գիշերները, իսկ ավելի ճիշտ հիմնականում հենց այն պահին:երբ հերթականությամբ պակասում են շենքերի վրա երևացող դեղին լույսերը:ճանապարհների ու մայթերի վրա էս ու էն կողմ վազող շնչավոր ու անշունչ երևույթները:երբ ընդհանրապես սկսումա լռության ժամը:լռություն մայթերի շրձադարձերի:կիսաքուն փողոցների:բակերի:քաղաքների վրա:սկսում են ակտիվանալ լռության տիրակալները:դրանցից մեկնել միշտ իմ հյուրնա:հյուր քամու տեսքով:ու ամեն օր:հենց այս ժամերին, նստում եմ սենյակում:կամ պառկում սենյակի հատակին:լռում եմ:մեկումեջ բացում փակում աչքերս մինչև փոքր պատուհանից կհայնտվի ինքը:ու հա ինքը գալիսաա:երևի թե միշտ:իմ անսեռ էակը:իմ նմանը չունեցող ընկերը:ամեն օր նոր տեսքով:նոր շունչ:նոր գույն ձեռք բերված գալիսա:ներարկվում երակներիս մեջ ու դառնում իմ մասը:մասը որ դառնումա սրտին մտքին:ներսին փոխարինող:ունես չպատասխանված:չբավարարված հարց:խնդրեմ:ունես զգացած:որ չի գտել իր արտահայտելու օբյեկտը:խնդրեմ պատրաստա:պատասխանը իրա մոտա:կիսիր օրդ:մտքերդ:երազներդ:երազանքներդ:զգացածդ:թաքուն մտքերդ:կիսիր պատռիր:հատիկ հատիկ շարիր իր առաջ:թող խաղա զբաղվի ներսիդ թելերով:ու հանկարծ ամեն ինչ չքանումա:իմացությունը սեփական անձիդ ու կյանքիդ մասին:դառնում ես մեկը չբացահայտվածներից:ու ապրելու նոր լիցք ստացած սկսում ես հետաքրքրվել քո նորությմաբ:ինքը գնումա:միշտ:բայց քեզ թողնումա ինչ-որ հույսի:հանգստացնող հույսի մեջ:հույս ոչ թե վաղվա:կամ կյանքի համար:այլ հույս նոր լիցքի:ապրելու նոր ցանկության:գտնելու:ստեղծելու քո նորաստեղծ անձին:կերտելու այնպես:ինչպես որ կմտածես հենց այդ պահին:առանց հետագայի մասին մտածելու:միևնույն է կգա վաղը:կքա ինքը:կթմրեցնի քեզ:կմոռանաս այս պահին գտածդ կերպարը:կջնջես ամեն ինչ:կստեղծես նորը:ու կզբաղվես դրանով:մինչև կգա հաջորդ օրը:

խզբզող՝ նարէկ

Комментариев нет:

Отправить комментарий