14 июн. 2016 г.

Նիլի օրը

Կյանքիս 23-րդ ապրիլի 11-ին դուրս եկա սենյակիցս: Արդեն երկու շաբաթ էր ինչ փակվել էի այնտեղ:Սեփական նախաձեռնությամբ հրահրած այդ մենակյացության ընթացքում հասցրի լսել մի քանի ռոք խմբերի ալբոմներ, ու կարդալ գերմանացի երկու փիլիսոփայի:Նախապես տանը փակվելը զրուցել էի Նիլի հետ:Ես ու Նիլը սովորության համաձայն օրվա վերջում գարեջրի շշերը վերցնելով ձեռքներս սկսել էինք խոսալ նրա մասին, ինչ աշխարհում կա:Զրույցի ժամանակ ես եկա այն եզրակացության, որ կյանքի իմաստը որսալու ու հասկանալու համար մարդիկ մի տեսակ շատ են մեզ խանգարում, իսկ Նիլը կարծում էր` հակառակը:Որոշեցի փակվել տանը ու երկու շաբաթ անց ինչ-որ մոտավոր արդյունքով դուրս գալ տնից ու կազմակերպել մեր հաջորդ հանդիպումը:Հեռախոսս միացրի ինչ-որ երկնիշ թվով նամակներ էր եկել:Գտա Նիլի համարը,զանգեցի, երկուշաբթի էր, Նիլի աշխատանքային օրը:Տեղեկացրի, որ մի քանի ժամից կմոտենամ իրեն:
Դուրս եկա փողոց:Երբ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին եմ սպասում, միշտ քայլում եմ:Եթե դա իրոք ճիշտ է, ուրեմն ես ապրում եմ մի իրականության մեջ, որտեղ ես միշտ ինչ-որ բանի եմ սպասում, քանի որ անընդհատ քայլում եմ` լինի տանը թե դրսում:Գնալ այս ու այն կողմ:Ետ ու առաջ:Անընդհատ:Դա իմ զբաղմունքն է:Քայլելու ընթացքում թվում է ներսումս կամ դրսում կկատարվի մի բան, որը կփրկի ինձ:Կհայտնվի առերևույթ մի բան, որը անշոշափելի ձեռքով կլցնի ներսիս այն դատարկ տարածքները, որոնց տեղերը հայտնաբերելը, անգամ, դժվար հանձնարարություն է իմ համար:
Երկար քայլեցի:Երեկոյան` 7-8-ի մոտակայքում շարժվեցի շատրվանների փողոց` Նիլին տեսնելու:Հասնելով Նիլի փողոցը շատ արագ կարողացա որսալ իրեն:Պայուսակից հանած քարտեզով իրեն մոտեցող տղամարդկանց ինչ-որ տեղեկություն էր տալիս:
Նիլի աշխատանքը ենթադրում էր հետևյալ գործողությունը, քանի որ քաղաքում մշտական բնակիչներից շատ զբոսաշրջիկ կար խնդիր էր առաջանում նրանց բոլորին իրենց հետաքրքրող շենքերի, կառույցների, ծառայությունների և ամեն մանրուքի մասին տեղեկացնել և Նիլի պես շատ-շատերը` հսկողության տակ վերցնելով քաղաքի առանձին փողոցենրը, իրենց համար նախատեսված խցերում նստած, օգնում էին քաղաքի հյուրերին,որոնք տարբեր հարցերով մոտենում էին իրենց: Նրանց ծառայության մեջ էր մտնում նաև մարդկանց հետ պարզպապես զրուցելն ու ինչ-որ խոսքով աջակցելը: Կարճ ասած ամեն ինչ անում էին օտար քաղաքացիների հարմարավետությունը ապահովելու համար: Իսկ ոտքից գլուխ սև հագնված Նիլը` իր սև խորհրդավոր գլխարկով, չափազանց հեշտ էր աչքի ընկնում, թե մեր և թե օտարների համար:Նրան շատ հեշտ էր գտնելը:
-Բարև մոլորյալներին փրկող,- ձեռքս պարզելով մոտեցա Նիլին:
-Օ՜, Զրադաշտի վերադարձը,- ժպտալով պատասխանեց ինձ,- հն, որոշեցիր դուրս գաս տանից:
-Դե, ոնց պայմանավորվել էինք,երկու շաբաթ:Էսօր 14-րդ օրնա:Դե ասա տեսնեմ գործերդ ո՞նց են:Ի՞նչ-որ հետաքրքիր բան կատարվեց էս 14 օրվա ընթացքում:
-Չափազանց շատ բան, լավ կլինի ասես կոնկրետ քեզ ո՞ր ոլորտում կատարված փոփոխություններն ու ցնցած լուրերնեն հետաքրքիր, որ միանգամից դրանց մասին պատմեմ:
-Իրականում ոչ մեկ Նիլ, պարզապես հարց տվեցի:
-Երևումա քիթդ կախել ես նորից, հն, ոչինչ չստացվե՞ց:
-Չէ Նիլ, խնդիրը էնա, որ ես գնալով էլ ավելի լայն ու խորնեմ ըմբռնում իմ տեսակետը:
Մինչ Նիլը կպատասխաներ նրան մոտեցան երկու կին,նրանցից մեկի հեռախոսի մարտկոցը զրոյացվել էր, Նիլը նրանց ուղարկեց մեզնից ոչ հեռու գտնվող տաղավարը, որտեղ ուզածդ տեսակի հեռախոսի համար լիցքավորման սարք կգտնես ու լիցքավորելուց հետո կկարանաս գործի գցել հեռախոսդ:Գոհունակության ժպիտով նրանք հեռացան:
Նիլը նորից մոտեցավ ինձ:
-Սպասի մինչև հերթափոխող գործընկերս մի կես ժամից կգա ինձ փոխարինելու,վերջացնեմ աշխատանքս կնստենք մի տեղ ու նոմռալ կզրուցենք:
Նիլը հանձնեց այն ամենը, ինչ պարտավոր է ունենա քաղաքի մարդ-օգնողը:Խցում տեղավորվեց մեկ այլ օգնող:Մենք հեռացանք շատրվանների փողոցից:Որոշեցինք քայլել իմ տուն, այնտեղ մեզ ոչ ոք չէր խանգարի:Մտանք խանութ մի քանի շիշ գարեջուր ու մեկ տուփ դեղին CAMEL 
գնեցինք. Նիլը չէր ծխում:
Բացելով դուռը նորից տեսա այն նույն պատկերները, որոնք երբևէ այնքան ձանձրալի չէին եղել, որքան այս 14 օրվա ընթացքում:Համ ես էի նրանցից հոգնել համ էլ երևի նրանք` ինձնից:Մտածածս բարձրաձայնեցի Նիլի մոտ ու ժպտալով մտանք սենյակ:Ես տեղավորվեցի անկողնուս վրա, Նիլը` դիմացիս աթոռին: Մեր միջև փոքր սեղան կար,որի վրա տեղադրելով երկու շիշ գարեջուր սկսեցինք խոսել;
-Կարծես թե հետաքրքիր ես անցկացրել երկուշաբաթյա հանգիստդ,-Նիլը ձեռքը վերցնելով այս ու այն կողմ դրված գրքերիցս մեկը ու բացելով էջերից մեկը սկսեց լուրջ հայացքով ինչ-որ հատված բարձրաձայն կարդալ:
-Նիլ, իրականում մարդկանցից շատ, գրքերն են ինձ հասկանում:Գուցե դա զվարճալի է, բայց ես գրքերի հետ ավելի շատ եմ զրուցում:Անտանելիա, որ մարդիկ հակասում են ինձ ու հետո չեն կարողանում ապացուցել, որ իրենք իրենց ասածներով ճիշտ են:
Նիլը միանգամից թեթև ժպիտը դեմքին մեջ մտավ.
– Ուզում ես ասես էսօր մենակ պիտի լսե՞մ հա քեզ:
-Դե չէ, Նիլ, եթե կարող ես հակասել ինձ, խնդրեմ, ես պատրաստեմ ընդունել քեզ-, մարտահրավեր նետող տոնայնությամբ պատասխանեցի ես:
-Լսիր, ի՞նչ է քո ուզածը,-միանգամից հայացքի ու աչքերի մեջ լրջություն ընդունելով խոսեց Նիլը:
-Նիլ, քո երջանկությունը ո՞րն է:
-Իմ առօրյայում ես օգնում եմ մարդկանց, և դա ինձ դուր է գալիս:
-Աիսինքն քո ամենօրյա արթնանալու խթանը ինչ-որ մեկին օգնե՞լն է :
-Դա ինձ դուր է գալիս:
-Բայց միթե դա արդարացնում է մեր ծնվելը:Ծնվել օգնելու համար, այն դեպքում, երբ թվում է մենք ծնված օրից անկարողության պատին ենք դեմ առել և եկող տարիների ընթացքում փորձում ենք շրջանցել այդ պատը` դուրս գալու համար այն տարածություն, որտեղ անհայտները բացահայտվում, որտեղ հարցերը ժամանակի և տարածության մեջ ստանում են իրենց պատասխանները, որտեղ քո խնդիրը չի լինի  մտածել թե որն է քո այստեղ հայտնվելու իմաստը:Քանի որ այդ ամենը պարզ ու բացահայտված կլինի, իսկ քո միակ մտածմունքն ապրելն կլինի, լիարժեք ապրելը:Իսկ հիմա Նիլ, ես` ով չի գտել իր օգնելու պատճառն ու իմաստը, ու դու` ով օգնում է բոլորին, թվում է թե կանգնած ենք այդ պատի մոտ ու պարզապես մեզ զբաղեցնում ենք, գուցե անզորությունից:
Նիլը ցանկանում էր խսել,ձեռքով չխանգարելու նշան արեցի ու շարունակեցի.
-Զբաղեցնում ենք, որպեսզի հնարավորություն չունենա մեր ուղեղը գիտակցելու, որ մեր ծնվելու մեջ կա թյուրիմացություն, հասկանում ես, աշխարհը այդքան գեղեցիկ չէ, որքան դու ես պատկերացնում, կամ թույլ չեն տվել, որ լինի այդքան գեղեցիկ:Անտարբերությանը, որ մատնված ենք մենք, ինքնստինքյան ստիպումա անտեսել էն բոլոր գեղեցիկը, էն բոլոր աստղերին, որոնք մեր գլխավերևում շողում են:
-Պարզապես հարկավոր է ընկնել ռիթմի մեջ, տրվել շարժումին ու փորձել երջանկանալ`բոլոր մանրուքների մեջ փորձելով բավարարվածություն ստանալ:
-Նիլ, դու էս ամենը կարաս առաջարկես աշխարհի վրա եղած կամ չեղած էն միակ մարդուն, ով երբեք չի լսել մահանալու մասին:Մահը ամեն ինչ խառնումա Նիլ, արժի արդյոք ապրել, չարչարված պայքարել ու միայն նրա համար, որ ծնվել ես:
-Դու ուզումե՞ս իմանաս քո ծնվելու պաճառը:
-Հա Նիլ:
-Գուցե դա մեզ մահից հետո պարզ լինի:
-Իսկ եթե մենք մահանանք ու մոռանանք, որ մեզ հետաքրքրելա էտ հարցը ու այդպես էլ չպարզենք դա:
-Էտ դեպքում մենք ունենք այս սկզբից վերջ հասնող ընթացքը ու մենք պետք է իմաստավորենք այն, դու վախենո՞ւմ ես իմաստ բառից, դու հեգնումե՞ս, արհամարո՞ւմ, էտ ամենը երևումա քո աչքերում, դու հեսա կսկսես անհանգիստ շարժումներ անել, որ ես հասկանամ`մոտեցելա իմ գնալու ժամանակը, դու նորից ձանձրացար ինձնից, ոնց մյուսներից:Ու հետո դու կպարկես ու լույսից բացակայող էս սենյակում չես որսա պատճառի մի բեկոր`վաղը արթնանալու համար:Ընկերս, պատճառ հորինի, զբաղեցրու քեզ, թող զբաղվածություն լինի կյանքդ,միթե՞ էտ ելքից լավ տարբերակ չէ:
-Նիլ քո արթնանալու պատճառը մարդկանց օգնե՞լն ա:
-Տաս տարի կանգնած եմ մեր քաղաքի փողոցներում,այն փողոցներում, որոնք կրեցին իրենց վրա ժամանակի բոլոր փոփոխությունները:Մեկ հարկանի շենքերը փոխարինվեցին անհաշվելիներով, շենքերի ձևերը` նախորդներին ամեն ձև հակասող, շենքերի հետ փոխվեցին մարդիկ, սանրվածքները, հագուստները, հոգսերը, աչքերը, ժպիտները, ամենավերջում` ներսը:Երբ փոխվեց ներսը գլխիվայր շրջվեցին նաև պահանջները:Իսկ իմ խնդիրն ամեն օր արթնանալն ու համակերպվել այս` ամեն օր անծանոթ դարձող փողոցի մարդկանց պահանջներին ու տալ նրանց հստակ ու ճիշտ պատասխան:Առաջարկել ճիշտ տարբերակը ու ուղղորդել:Իսկ դա դժվար գործ է, որովետև ամեն օր առավոտվա սուրճի հետ փոխվում են մարդկանց պահանջները:
-Նիլ դու ապրումես մարդկանց համար, քեզ գոհացնում է նրանց օգնելը, իսկ ի՞նչ ես անում դու քեզ համար:
-Ես իմ խնդիրները դրել եմ նրանց մեջ ու լուծելով նրանց խնդիրը թվում է թե լուծում եմ իմը:Տուն վերադառնալուց ես դատարկված եմ լինում խնդիրներից, որովհետև օգնած եմ լինում մի քանիսին:
-Իսկ ե՞րբ ա գալիս այս ամենի վերջը:
-Երբ այլևս անելիք չես ունենում, կարճ ասած` կատարում ես քո հանձնարարությունը:
-Քո կարծիքով յուրաքանչյուր ոք ունի՞ հանձնարարություն:
-Այո:
-Երևի իմ հանձնարարությունը սենյակիս պատերի հետ կռվելնա,որ նրանք դադարեն տալ ինձ մտքեր, որոնց պատասխաններին անպատասխանատու կերպով ազնորեմ ես պատասխանել:
-Իմ հանձանարարությունը մարդկանց օգնելն է, տալ նրանց այն, ինչ ես գիտեմ ու ունեմ:Ես դա անում եմ մարդ-օգնողի անձի միջոցով, բժիշկը` իր, ճարտարապետը, նկարիչը, կոշկակարը,Նյուտոնը, Էդիսոնը, Ֆորդը ու մնացածները իրենց նախասահմանված հանձնարարությամբ:Օգնել, որպեսի մյուսների կյանքը ավելի հարմար ու հաջող լինի, իսկ երբ բոլորս ունենանք մեր հանձնարարության կատարումը, միթե մի պահ չենք տեսնի, որ ապրումենք հաջող մոլորակում, որտեղ քայլումեն երջանիկ մարդիկ:
-Նիլ, Նիլ, ինչ հանձրարարություն, ախր ոնց բացատրեմ քեզ, որ մենք մատնված ենք անտարբերության, որն էլ չի ներշնչում անել այդ <<լավը>>:Անտարբերության բծերը առաջանում են մեր երկրային առաջին թթվածինը մեր ներսում տեղավորելուց հետո, իսկ լույսը,որ հայտնվում ու զարմացնում է մեր աչքերին,սկիզբ է դնում այն հետհաշվարկին, որը քեզ մոտեցնում է դեպի վախճանդ:Մեր ուղեղը տրորվում է կյանքի անհասկանալի վիճակից, չհասկացված ապրումը կանգնել է մեր կոկորդին, մենք ուզում ենք թքել այն մեր բերանով, որպեսզի զգանք ազատություն ու հարմարավետություն, որը անհրաժեշտ է այսպիսի կյանքում ապրելու համար,բայց այդ կտորը մեր կոկորդումա, կողքներս կատարվողից էլ ավելիա քերում, մեծանում ու նեղությունը կրկնապատկում:Նիլ, որտեղ է քո գեղեցիկը, քո հնաձնարարությունը, երբ գերեզմանոցներում տեղավորվում են 10-15 տարեկան երեխաներ` սովից, պատերազմներից, մահացու հիվանդություններից, միթե դա է նրանց հանձնարարությունը. ծնվել ու համոզվել որ կյանքը զիբիլ է:Իրոք հանձրարություն է, բա չէ:Տեսնելով, որ Նիլը ոչինչ չէր ուզում ասել, չգիտեի ասելիք չուներ, թե ուներ մի բան ներսը` խմորում էր, որ կարանա հակադարձի ինձ, ես շարունակեցի,-ու այս հուսահատեցնող նույնությունը փակել է իմ աչքերը` վայելքների, բերկրանքի, տարերքի համար:Անգունությունը ներկել է իմ սենյակը, իմ քաղաքը, կաթացել իմ մոլորակի վրա:Իսկ գուցե պետք չէ տրտնջալ, որովհետև հենց այսպես էլ պետք է լինի, և սա է ճշմարտությունը, որից փախչել պետք չէ, այլ ընտելանալ, հասկանալ, որ մենք ենք սխած թույլ տվել` մեր երևակայությանը զոռ տալով, ու ընդունելով այս վերջին փաստը`պարզապես վարժվել եղածին:Հարկավոր է անզգայանալ:Անզգայացնել ողջ գիտակցությունդ, սիրտդ, միտքդ, կենդանի թողել միայն չոր մարմինդ ու պարզապես շարժվել:Շարժվել հանուն ոչինչի:Ինչ կարիք կա ոչնչի տեղը նոր բան տեղադրել եթե գաղափար անգամ չունես, թե ինչ կկատարվի քեզ հետ վաղը:Արդյոք երկրաշարժ չի լինի ու քո մարմինը չի ճզմվի ամենամեծ բեկորի տակ, կամ վաղը փողոցում քայլելիս հանկարծակի սրտի կանգ չի գրանցվի, արդյոք մեկը վրաերթի չի  ենթարկի քեզ. կամ ինչ-որ խաղաղապահ պետություն` աշխարհում խաղաղություն ապահովելու համար, սեփական որոշումներով  որոշի, որ պետք է համամարդկային զենք կիրառի քո կամ էն մյուսինի երկրի վրա, ու կիրառի:Ու թերևս ամենապարզը` քնես ու էլ չզարթնես:Մահանալու համար էնքան տարբերակներ կա, իսկ ապրելու համար տարբերակները էնքան սուղ են:Խաբեություն կամ տառապանք:Էսա մեր ընտրությունը Նիլ:
-Ա, ի՞նչ ես դու ուզում:
-Ես իմաստ չեմ ուզում Նիլ, պարզապես ուզում եմ երջանիկ լինել, ապրել, էտքանը:
-Լավ էտ դեպքում ինչպես ես պատկերացնում երջանկության հնարավորությունը աշխարհում:
-Նիլ, ես պարտավոր չեմ ուենենալ հարցիդ պատասխանը:Ես մեկնեմ մյուս բոլոր ծնվածներից, ով պատկերացում ունի իր գիտակցության հնարավորության չափով, ես լուծումներ առաջարկող չեմ և չեմ էլ կարող լինել:Ախր ես չեմ որոշում իմ ու քո ծնունդը, իսկ դու ասում ես լուծումներ, ես ինչ լուծումներ տամ, եթե  ես էլ քո պես պարտված եմ ու` անազատ մարդ, և միթե լուծումը չի ենթադրում կատարող.իսկ մենք կատարող չենք,ամեն ինչ առանց այդ էլ կատարվել է:Իսկ եթե ունենայի, գուցե տայի անմահություն, կամ էլ չգիտեմ, գուցե էտ ժամանակ, երբ ունենայինք անմահություն, այն մեզ ձանձրացներ,մտներ մեր մաշկի տակ ու տարներիներս քայքայեր, իսկ մենք դուրս գալու համար լուծումներ չէինք ունենա:Դրա համար ես չգիտեմ մահնա արդյոք մեր դժբախտության պատճառը թե ոչ, բայց եթե իմ աշխարհում մահ լիներ, ապա գոնե մինչև մահը զգալ այնպիսի երջանկություն, որը պատասխան կհանդիսանար քո տեսակի, ծագածդ հարցերի ու կյանքդ իմաստալից համարելու համար:
Նիլը կանգնեց տեղից, տեղավորվեց պատուհանի մոտ, աչքերը փակեց:Ես էլ իր օրինակին հետևցի, վառեցի մեկ գլանակ ու փռվեցի աթոռի վրա:Նիլի` երկու անգամ անունս տալուց հետո աչքերս բացեցի:
-Արի այստեղ,- առանց իմ կողմ նայելու ասաց Նիլը:
Մոտեցա:
Նիլը մատերը օդում խաղացնելով փորձում էր հավասարապես շարժել ծիծեռնակի թռիչքի ուղղությամբ:
-Նայիր հորիզոնին, կարմրացած ամպերին, մտքերդ անջատի, մոռացի քո մարմինը, մոռացի թե ինչ ձևա:Դու ձեռքեր չունես, ոտքեր էլ, ողնաշար էլ, ներքին օրգաններ, վերացել են քո զգայական մարմինները:Դու մոռացել ես ինչա մարրդը, ինչ կառուցվածք ունի, ինչ ֆունկցիա, երկրի վրա ոչինչ չկա,մենակ բնություն ու բնության վերևն էլ մենակ երկինք, լիքը երկինք, նայի հորիզոնին, ճախրի ընդեղ, խորը շնչի ու արտաշնչի:Չէ, դու թռչուն չես, չպատկարցնես քեզ թռչունի մարմնով, դու հիմա անմարմին ես, ով միայն սլանալ գիտի ու նիրվանայի հասնող հանգստության զգացողություն:Թող տիեզերքն ու բնությունը հալվեն ու կուտակվեն շուրջդ:Զգա իրանց հոտը ու հավատա, որ ապրում ես իրանց համար,իրանք էլ` քո:Կարևորի քեզ:Հանգստացի:Մի թող միտք մտնի ներսդ:Միայն պատկերացրու:
Ինչ-որ ժամանակ հետո մենք հայտնվեցինք մեր աթոռներին նստած:Քաղաքի արթնացող ձենը տեղավորվեց սենյակումս:
-Ընկերս, քեզ հանգստանալա պետք:Մտքերիդ ինչ-որ երկար ժամանակով ուղարկի մի հեռու տեղ:
-Նիլ, չեմ կարա:Չեմ ուզում:Հասկանոմ ես, րոպեական վայելքի համար չեմ համարձակվի հեռանալ ճշմարտությունից:Ճշմարտությունը քո մեջ ունենալով, երկինքը, որը միակ բանն է, որ ինձ չի հոգնեցնում` քիչ է, աղջկա ստինքները,Նիագարա ջրվեժը, Փարիզի փողոցներում սիրուն աղջկա հետ ամենաբազմաբովանդակ զրույցը վարելով քայլելը, Խաղաղ օվկիանոսում լողալը, աշխարհի ամենաբարձր կետում կանգնած լինելը,Չինաստանում` մի հեռու տեղում, գետնին նստած թեյ խմելը, սիրածդ խմբի համերգին ներկա լինելը, էս ամենը դառնումա քիչ.սենց ասած, չարժեր մենակ դրանց համար ծնվել:Քիչա Նիլ, ու սպառվող:
Նիլը մի քիչ էլ մնաց իմ տանը ու հետո ես նրան ճանապարհեցի:

Պարզապես կարծել եմ, որ միշտ հարմար է մահանալ կիրակի օրերին` լույս երկուշաբթի` 4:00-5:00-ի միջակայքում:Գուցե տենց մահին ինչ-որ խորհրդավոր սիմվոլներ ես տալիս ու այն հստակ իրողությունից դարձնում միստիկ մի բան:
Կիրակիից հետո կգա սովորականի պես երկուշաբթին ու դու արդեն չես լինի, կլինեն նրանք, ում համար երկուշաբթին կհամարվի աշխարհ գալու սկիզբ, հոգ չէ նրանց նախանձել, դու ապրել ես արդեն քո երկուշաբթին, հերթը իրենց է, նրանք կապրեն ու կունեն իրանց կիրակին:Աշխարհին սերնդափոխություն է պետք, իսկ այդ ծանր բեռը դրված է մեր վրա,սակայն դա մենք հեշտ չենք մարսում:Հենց մեր կյանքի երկուշաբթիից սկսած մենք զգում են կիրակիի մոտելուտ լինելը, ու նրա հոտը երկրաբնակներին բաժանում է երկու մասի` մարդիկ, ովքեր դյուրագրգիռ են դառնում այդ հոտից ու ամեն կերպ փորձում են հետաձգել կիրակիի արևածագը`սպորտով են զբաղվում, սնվում սահմանափակ սննդակարգով, չեն ծխում, չեն խմում,երկար համակարգչի առջև չեն նստում, նայում են ամեն օր հաղորդումներ, որտեղ ասվում է թե ինչ ուտել կամ չուտել, ինչպես մարզվել, որպեսզի լինես առողջ,եկեղեցի են գնում, փորձում են բարի լինել, չմտածել կիրակիի մասին, ու վերաբերվել այնպես, կարծես այն չի էլ գալու:Երկրորդ մասը նրանք են, ովքեր ընդունելով կիրակիի անխուսափելիությունը, զբաղվում են, անում են էն, ինչ պարզապես ցանականում են:Եթե կա կիրակի, ուրեմն գրողի ծոցը ամեն ինչ, այն, ինչ կա, դառնում է անիմաստ, որից էլ հետևություն են անում, որ ոչինչ պետք չէ շատ լուրջ ընդունել:Երկու օր հետո, երբ իմացա Նիլի մահվան լուրը (ըստ ոստիկանության Նիլը մահացել էր իր տանը`գազի արտահոսքից)դրան հաջորդող օրերին ինձ անընդհատ էտ հարցներ գալիս, որին էր պատկանում Նիլը, ու ես հստակ դժվարության պատի էի հառնում:Հետագա օրերին ես միայն Նիլի, իր բառերի, իր կերպարի, ապրելակերպի մասին էի մտածում, ու չափազանց շատ ուզում էի մտնել Նիլի մաշկի տակ ու զգալ իր զգացողությունները` նոր հորիզոններ ինքս ինձ համար բացելու համար, ցանականում էի Նիլին հանել իր փոսից ու մի քանի հարց տալ, հասկանլու նրան, հասկանալու ինձ, հասկանոլւ աշխարհը:
Արդյոք Նիլը երջանիկ մահացավ:Մահը, ինչ խոսք, անհարմարություն է ցանկացածի համար, բայց ասում են, իբր մահացողը մահից վարկյաններ առաջ ու հետո կախարդական չզգացած հարմարություն է զգում` աչքի առջևով անցկացնելով ողջ կյանքը, դրվագ առ դրվագ: Նիլը, ում համար կյանքը մի տեղ էր, որտեղ գոյությունը նախևառաջ հնարավոր էր դառնում` իրերն ու երևույթները դրական ընկալելու, իսկ բացասականի հանդեպ խլություն պահպանելու վայր,արդյոք գոհ էր ամեն ինչից, իր ապրելուց ու ինչպես ապրելուց, ու եթե հնարավոր լիներ վերադառնալ` արդյոք կապրեր նույն ձևով:Նիլի մահից հետո հաջորդող մյուս օրերին երկինքը կարծես դառել էր Նիլի պատկերի ու ձայնի արտացոլանքը, ընդեղ Նիլի հնչյուններ էին պտտվում, նոր բառերը ու նոր փիլիսոփայությունը:Ամեն օր նայելով ընդեղ ու համեմատելով իմ կյանքը Նիլինի հետ համոզվում եմ, որ կյանքը հնարավոր է ապրել կամ իմ կամ Նիլի պես, հարցը էնա, որ հասկանաս որն է դրանցից ավելի երջանկացնողն ու ներսդ հանգստացնողը:

խզբզող՝ նարէկ

4 комментария:

  1. Նիլը իրական կերպար չէր, չէ՞

    ОтветитьУдалить
    Ответы
    1. չեմ սիրում գրածս կարդացողի մոտ վերլուծություն անել, սիրունա որ ընթերցողինա մնում գրողի մտքերն ու մտահաաղացումները բացելն ու բացահայտելը :3 ու ինչի չէ իրա սեփական եզրահագնմանը գալ էտ գրվածքի շուրջ:

      Удалить
  2. Анонимный14 июня 2016 г., 10:19

    Ովա( կամ միգուցե ինչա) Նիլը իրականում չգիտեմ,բայց ինձ թվումա Նիլը են անտեսանելի էակնա,ով ապրումա քո մեջ ու քեզ անընդհատ հարցերա տալիս։ Դու մտածում ես,փորձում ես գտնես ետ հարցերի պատասխանները,բայց չես գտնում,որովհետև ետ հարցերը չունեն պատասխաններ կամ գոնե շատ դժվարա դրանք գտնելը։ Նիլը են հակասուոյուննա ում հետ դու անընդհատ պայաքարի մեջ ես։ Նիլը քո ընկերնա,քո թշնամինա,դու սիրում ու ատում ես Նիլին։ Նիլը դու ես։

    ОтветитьУдалить