9 янв. 2016 г.

մոռացի

մոռացեք ինձ:հիշողության մեջից հանեք իմ անունը ու դրա հետ կապված ձեր հիշողության փոշոտ դարակների մեջ մնացած դրվագները:մոռացեք իմ երկար ու բարակ մատները:հասակս:ցցված երակներս:խոսալուս ու ժպտալուս ձևերը:տվեք անծանոթ մանրամասնություններ ու երբ փողոցում հանդիպեք:կարծեք թե օտար եմ:շրջվեք մեջքանց ու մի բարևեք:մի զանգեք:մի գրեք:ինձնից ոչ մեկի մոտ մի հետաքրքրվեք:իմ անունը մի տվեք անգամ ձեր մտքում:վառեք էն իրերը որ ինձնից են:ջուր լցրեք էն թղթերի վրա որոնց վրա ինչ-որ բան եմ գրել ու տվել ձեզ:հեռախոսի մեջից սեղմեք ջնջելու կոճակը ու ուղարկեք այլևս երբեք չվերադառնող աղբարկղի մեջ մեր միասին նկարները:տեսանյութերը:նամակները:ամեն հիշողություն:
ինչ անեմ:որ բառերը օգտագործեմ:որ հասկանանք իրար: բացարձակապես մոռացեք իմ գոյության մասին:ու էնքան կրկնեք ձեր մտքում որ մոռացելեք ինձ:երբ մի օր սրճարանում սուրճ խմեք նորից ընկերներով:իմ ընկերենով:իմ սիրած պատի մոտի աթոռը դատարկ լինի կամ էլ արդեն ինչ-որ մեկի կողմից զբաղեցված:երբ հեռու ինչ-որ նկարի կամ գրքերով լցված դարակի տակ տեսնեք նստած սուրճ եմ խմում:չճանաչեք ինձ:իրապես չճանաչեք:այ էս մոռացությանը մատնեք ինձ:
ես էլ իմ չափով սենյակս կլցնեմ ոչնչով:ոչինչ որի մեջ չկա անցյալ:չկա հիշողության մեջ անգամ մեկ նյութ:այլ միայն ներկա:որտեղ մենակ ես եմ:այ էտ ժամանակ ես կգրեմ իմ ուզած բանաստեղծութուններն ու պատվածքները:այդ ժամանակ կապրեմ ու կգրեմ էն:ինչ իսկապես կցանկանամ:գուցե էտ պահին ես ինձ կզգամ ազատ:

խզբզող՝ նարէկ

2 комментария: