18 окт. 2015 г.

ոչինչ

մի պահ մտածում եմ թե ինչ եմ ուզում:մի քանի վարկյան դադար եմ վերցնում:աչքերս փակում:հետո՝ կարծես հենց նոր բացահայտելով:չնայած շատ վաղուց ու պարզ պատճառով արդեն հասկացել էի:որ այն:ինչ ուզում եմ:կամ այն ամենը:ինչ կուզեի լիներ:չի համապատասխանում մեր մոլորակին:մի տեսակ էնքան խոր վիշտ եմ ապրում:կարծես իրոք հենց նոր հասկացա դա:հա:չգիտեմ:խնդիրը դիրքնա:պատմության անորոշությունը:ապագայի հանդեպ անվստահությունը:ինչ-որ թելադրանքը:պարտադրանքը:մեր ուղեղը:ես:թե ինչ-որ տեղ:ինչ-որ սրճարանում տաքացած գարեջրի շշերի շուրջ այս ու այն կողմ տատանող ձեռքերով ու ոտքերով պարող հազարամյակների մարդիկ:բայց այն:ինչ մտածում ու ուզում եմ:մի տեսակ չի տեղավորվում էս աշխարհում:ու չգիտեմ ինչի:ում պատճառով:կամ շատ փոքրա:կամ շատ մեծ:կամ էլ չափից դուրս անիմաստ ու հնարովի:միշտ սենց պատասխաներ են տալիս:պատճառաբանելով իբր թե չափից դուրս ֆանտազիա կա՝ ֆանտազիա չպարունակող այս աշխարհում տեղ գտնելու համար:բայց որ մի փոքր երկար մտածենք իրականում մենք:մեր ապրելը:քնելն ու վեր կենալը:ու էս գործընթացին կապակցված փոքր գործողությունների մեջ էնքան տարօրիանակություն կա:հա:հա մի ծիծաղեք:ախր տարօրիանկ չի թվում:որովհետև մենք մեր ուղեղին թելադրել ենք:որ ոչինչ հանկարծ չմտածի:հանկարծ տեղից վեր չկենա ու կարծիք հայտնի:չէ չէ:մենք արգելել ենք իրան:բայց ախր հենց մի պահ մեր զգոնությունը թուլացնում ենք:հոպ: ընենց բաներա առաջ քաշում:ախր մի քիչ հետևենք էս աշխարհին կհասկանանք որ շատ ֆանտազիայա:ուղղակի մենք ենք իրան իրական դարձրել:իրան նոռմալ:կարճ ասած յանի տենց էլ պիտի լիներ էլի:հասկացությունը փաթաթելով բնության մեջ կատարվող ամեն բանի վրա:շարունակել օրեր անցկացնել:հա ստեղ ինչ-որ բան էն չի:ինչ-որ փոքր բայց վճռորոշ գաղտնիք կա:կամ էլ չկա:էտ դեպքում խի եմ գրում էս ամեն ինչը:ում համար:իմ:չեմ ուզում:ինչիսա պետք:ոչ էլ ուրիշինա պետք:բայց մեկա շարունակում եմ գրել:մեկա շարունակում եմ ապրել:հա էս մարմինս շատա կապված էս աշխարհին:ինչի:չգիտեմ:հնարավորա ինքը մի բան գիտի ինձ չի ասում:այ երանի թե հասկանայի մարմներենը:եսիմ կարողա մի բան ասեր:մի բան պատմեր:մի ձև օգներ:թե չէ սենց:իրոք չի լինում:էսքան անհասկացված:էսքան հարցախեղդված:ու չպատասխանված:

խզբզող՝ նարէկ

2 комментария:

  1. "խի եմ գրում էս ամեն ինչը:ում համար:իմ:չեմ ուզում:ինչիսա պետք:ոչ էլ ուրիշինա պետք"
    Պետքա..

    ОтветитьУдалить