16 мая 2016 г.

քո բառերը

Մարդիկ, ովքեր ամեն օր շարժվում են իմ կողքին, մտածում են, որ ես անկարող եմ վայելել ինչ-որ մի բան, սիրել ինչ-որ մեկին, բայց նրանք երևի թե երբեք չհասկանան, եթե հասկանան էլ` քչերը, (չեն հասկանա, քանի որ ես երբեք չփորձեցի հասկացնել ինձ իրենց) որ ես ապրում եմ ցնորքների մեջ, իսկ այնտեղ ամեն բան հնարավոր է:Հնարավոր է ես չսիրեմ քեզ, հա ես անզոր եմ այդպես սիրել քեզ,  քրոջդ, մոտ ընկերուհուդ, կամ էլ երբ ձեր շենքի ամենատպավորիչն ու անթերին  անցնի իմ կողքով իմ աչքերը չդադարեն նայել հորիզոնում գտնվող այն չշարժվող կետին, որը զբաղեցրել էր ինձ նախքան նրա իմ կողքով անցնելը: Բայց ես ունակ եմ սիրել այն մարդուն, ով իր քաղաքային մտքերը` թաթախված արվեստի, կրքի,երազանքի մեջ, կպոկի իր մեջից  ու կշարի իր ֆեյսբուքյան պատին (տեղը կապ չունի, կարևորը, որ ես այն մի ձև նկատեմ): Ես կսիրեմ իր գրած տառերը, եթե դրանք այն տառերից լինեն, որոնց հանդեպ ես թուլություն ունեմ, ես կսիրեմ իր զգալու ունակությունը, իր ստեղծած իռացիոնալ իրերը ու երևույթները, կողքը գտնվող ամենափոքր ձևերին ու շարժումներին, հայացքներին, հպումներին, շնչառություններին, մարմնի տեղաշարժին ուշադրություն դարձնելը, ու այն մթնոլորտը, որ կարողանում է տարածել իր շուրջը:Ես կերկարացնեմ իմ ու իր պատկերացումների խառնուրդը ու կհիանամ երևակայական արդյունքով, բայց չեմ ասի նրան ոչինչ, չեմ գրի ոչ մի բառ, որովհետև ես առավել շատ էտ պահին կսիրեմ իր բառերը` քան մարմինը, այն ինչը կատարվում է իր մարմնի ներսում:Որովհետև ինչ-որ պահ անընդհատ առջևդ երևացող մարմնից մենք ուղղակի հոգնում ենք:
Ես կարող եմ սիրել իր հագուստը, որոնց հետ նա վարվել է արվեստորեն, ես կարող եմ սիրել իր աչքերը ու երկար մատերը, որոնք թվում է թե կապ չունեն մարմնի հետ, բայց ես չեմ կարող իր բառերի պես սիրել իր մարմիը, որովհետև մտավախություն ունեմ զգացած բառերը արժեզրկվեն նրա համար, որ իր մարմինը անթույլատրելիորեն դառել է իմ համար սովորական մի բան: Քանի որ մենք մշտապես կարող ենք սիրել մենակ մեր պատկերացումները. այն ինչ կա ռեալում այդքան էլ չի գոհացնում:Որովհետև բառերը ունակ են նորոգել իրականության հնացած պատկերները, դրանք փոխարինել քեզ անծանոթներով, իսկ ես ոչինչ առավել չեմ կարող սիրել քան երևակայորեն թարմացվողից, դրանով  ձև տրվողից, որոնք հասունանում ու ձևափոխվում են քո գիտակցության ճանաչողության գրավված նոր իմացությունների հետ:Իսկ մարմինը հիմնականում կարողանում է հիանալիորեն  վազել դեպի անտարբերության ու ձանձրույթի չվերջացող թունել:

խզբզող՝ նարէկ

4 комментария:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. "Ես կարող եմ սիրել իր հագուստը, որոնց հետ նա վարվել է արվեստորեն, ես կարող եմ սիրել իր աչքերը ու երկար մատերը, որոնք թվում է թե կապ չունեն մարմնի հետ"

    ОтветитьУдалить