6 янв. 2017 г.

որն է իմ պատճառը

Լսո՞ւմ ես իմ շնչառությունը:Մի քիչ խնդրում եմ համբերիր, հանդուրժիր, մի քիչ էլ ու էլ չես լսի:Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում:Խնդրում եմ, եթե իմ գլխուղեղի ձայնը մեկդ լսում է արձագանքեք, եկեք կանգնեք առջևս ու ասեք ոմն էսինչ էսինչյանը իր տախտկալի կյանքում ուզում է փոփոխություն մտցնել, խնդրում եմ եկեք ու մի թողեք դադարի շունչս:Ինչն է պատճառը, որ մենք ուզում ենք ապրել:Էս հարցի շողքը երևաց  Կիմ Կի Դուկի սենյակում,ինքը վերցրեց ու ֆիլմ նկարեց, շողքը երևաց Կառամազով եղբայրներին ու իրենք սկսեցին քայլերի դիմել, երևաց Բուկովսկուն, կանչեց զուգարանում միզող աղջկան, նստեցրեց կողքը,լցրեց առջևը դրած բաժակները ու խմեց, որ հետո գրի,երևաց ինձ, իսկ ես չգիտեմ թե ինչ ձև պատասխանեմ:Ամեն ինչ վերջանում է:Ես նոր եմ եկել ու դեռևս նոր ենք ձեռք սեղմել ու ի՞նչ, արդեն վե՞րջ:Գնամ, գնաս, գնանք:Ախր ինչի եթե կարելիա հավերժ շարունակել կամ էլ ընդհանրապես չսկսել:Ում են պետք էս խաղերը:Ես սարսափելի կուշտեմ:Իսկ ինչի ընտերցիք ինձ կամ էն մեկին, ով ինձնից 47, 470, 4700 կմ հեռավորության վրա է գտնվում: Ինչի հենց մենք:Համոզեք ինձ ու ապացուցեք, որ ես մնացել եմ գրքի կամ կինոյի տակ ու դրա համար է ինձ հետաքրքրում էս ամենը:Արի ձեռքով բռնիր գլխիս մազերը, հավաքիր բռիդ մեջ ու ճչա հենց երեսիս, ողջ ունակությամբդ, ճչա էն բառերը, որը ինձ պետք է,ասա, որ էս ուղղակի տակը մնալու խնդիր է:Ու ես չեմ եղել սենց,երբ դեռևս չէի կարդացել մի քանի գրողի ու չէի նայել մի քանի ռեժիսորի:Ես ուզում եմ հիշել իմ էտ ժամանակները, բայց ինձ կասեցնում եմ, վախենում եմ,իսկ եթե պարզվի, որ էն ժամանակ ես նույնպես սենց էի:Գոնե մոտավոր:Էտ կծակի:Պարկած տեղիցս վեր եմ կենում, մի կողմ եմ դնում ականջակալներս, որ լսեմ հարցիս պատասխանը` Որն Է Իմ Պատճառը:Մարդիկ` էն ուրիշները, կամ երջանիկ են կամ էլ ինձ են տենց թվում,բայց ես երբեք ինձ տենց չթվացի:Ես նախանձում եմ մարդկանց լիարժեք ծիծաղին, առանց հետին կսկիծի, առանց տագնապի ու առանց անշիտակության, ես դրանից չունեմ:Թվում է մյուսները արդարացված են ապրում, իսկ ես մի քիչ ուշացել եմ:Ես ու իմ բանակը:
Ինչ-որ մի բան ինձ հանգիստ չի տալիս:Ագռավը անքնությամբ է տառապում,
մեր շենքի անցումի պատին գրած է` կյանքը մի պահ է, որսա այն:
Իտալացի մի տղա սրճարանում սպիտակ չոր գինի է խմում:Էն մեկը մյուսին տալիս է, էն մյուսը` չի տալիս:Մեկը ինչ-որ  հիվանդանոցում աբորտ է անում:Մեկը սպանում է էն մեկը հավատափոխ լինում, իսկ էն մյուսը` քոմենթ գրում:Ստեղ ինչ-որ մի բան անդասավորված է:Հավատա:Ես ուզում եմ կանգնել հայլու առջև ու էնքան նայել իմ իսկ անձի աչքերի մեջ, որ ինձ օտար թվամ ու էտ օտարությունից խելագարվեմ:
Նորից ինչ-որ հեռվում լռիվ մի այլ ագռավ էր տառապում անքնությամբ: Սարդոստայնը պատել է սենյակը, արևը`ծածկվել մրոտված կտորով ,աստղերը փայլեցվում են շորով ու կապույտ հեղուկով, եղևնիները ուտում են ձնեմարդուն:Ինչ որ մի տեղ կինը նորոգում է երկինքը, իսկ տղա երեխան լցնում բաժակը սաղմոսով ու խմում:Ձյունը տպվում թերթերում իսկ բառերը թափվում երկնքից:Իսկ ինչ-որ մեկի դեմքին աչքերի փոխարեն երկու ընկույզ է, իսկ մյուսը եկել է դրանք ուտելու:Ու լինում է նենց, որ այլևս զարթուցիչը  առավոտվա համար չէ, այլ գիշերվա, մարդիկ մահանում են ու սպասում էն դժվախտ օրվան, որ պիտի ծնվեն, չարը հաղթում է բարուն ու մարդիկ սկսում են այլևս պատասխանատու չլինել իրենց արարքների համար,իրենց համար:

խզբզող՝ նարէկ

Комментариев нет:

Отправить комментарий