31 янв. 2017 г.

կյանք, որը չի արդարացնում սպասելիքներդ

Համար Դ27 սրճարանը փակվեց, որովհետև անկյունի սեղանի մոտ նստող ու գիրք կարդացող աղջիկը սկսեց էլ չգալ ըտեղ, արևը վերջնականապես սկսեց խավարել, որովհետև մեկը, ով պիտի ծնվեր ու փրկեր աշխարհը տենց էլ չծնվեց:Բեմերը սկսեցին փոշոտվել, իսկ խոսափողերը անարձագանք մնացին, որովհետև այլևս ոչինչ չմնաց,որ խաղացվի կամ երգվի:Հիմա մենակ բաց սեռական օրգաններն են պահանջարկ ապրում, մենակ դրանց կարանք նստենք ու նայենք:Կարելի է արդեն (չնայած պետք է արվեր շատ վաղուց) ապամոնտաժել բոլոր փողոցներն , տներն ու հոգիները, տոնը վաղուց անցել է ու ամանորյա հրաշքը տենց էլ չկատարվեց:Հովը նորից կփչի ու ոչինչ չի կատարվի:Մեր անչափ տրագեդիկ վիճակում, երբ, ի զարմանս մեզ,ոտքի կանգնած, գլուխներս վերև բարձրացած ու ձեքերի շատ դրամատիկ շարժով գոչում ենք` Աստված եղիր, ու չենք էլ թողում մեզ ըմբոստանալ, անում ենք դա, որովհետև էտ պահին մեզ փրկվել է պետք` մահից կամ խելագարությունից:Բայց Աստված երբեք չերևաց մեզ, իսկ մենք բոլորս Թովմաս ծնվեցինք:
Սա հասարակ պատմություն ա:Պատմություն, որը կատարվում ա իմ ու քո քաղաքում ու էտ պատմության հերոսը կամ ես եմ, կամ դու, կամ էլ էն տղեն` ում դու գիտես:Ինքը ապրում ա ձեր շենքում ու եթե դու աղջիկ ես տեսած կլինես թե ոնց ա նայում ուղիղ աչքերիդ մեջ, երբ աստիճաների վրա հանդիպում եք իրար:Ինքը էտ պահին մենակ մի բան ա պատկերացնում` քեզ հանված` անկողնում սիրով զբաղվելիս, կամ էլ սրճարանում կրքոտ զրույցի բռնված, կամ ` տանիքում կանգնած աստղերին նայելուց ու ընթացքում քո հետ համբուրվելիս:Ու հետո ինքը կհանդիպի ուրիշին ու եթե դու հրաժարվես իրա տեսիլքից, ոչինչ, էտ նույնը ինքը կիրագործի մեկ այլի հետ, որովհետև ինքն ուզում ա փրկվի:Ամեն անգամ, երբ գրկած լինի ինչ-որ մեկին, ով իրա զգացմունքները ալիք առ ալիք կլցնի իր վրա, իրան կթվա, որ փրկվում ա:Հետո հնարավոր ա թվա, որ սիրում ա, իսկ մի քանի պահ հետո կուզի լքել, որովհետև մարմինը, որ հետքրքրում էր, այլևս չի հետաքրքրի, որովհետև ծածկված տեղ չմնաց ,որ վայելած չլինի:Բառերը, որ լսելի էին, սկսել էին ելևեջներից զրկվել:
Ցանկություն:
Ցանկություն:
Ցանկություն, ուրիշ ոչինչ:Հետաքրքիր զբաղմունք, որը քեզ ազատում ա մտքերից` աշխարհի, կյանքի, ապագայի, առօրյայի, մահվան:Իսկ մենք տրվում ենք ցանկացածի , մենք ուզում ենք Սոդոմ ստեղծել մեր շուրջը ու գոյատևել ըտեղ:
Ու ոչինչ չմնաց, միայն կեղտ, որը բուսնում է ամենուր` մեր հոգիների ու մտքերի արանքում:
Մենք կեղտի կտորներ ենք, ովքեր գունավոր շորերով սավառնում են երկրի վրա ու անամոթաբար մեր էժանագինից բացի մեկ – մեկ ձգտում գեղեցիկի:Իսկ աշխարհի վրա շատ մարդիկ դա ամուր պահել են իրենց գրկում, իրենց պատկերացումների մեջ ու չեն տալիս մեզ:Մենք նորից կանգնում ենք բարձրահարկի գլխին ու գլխիվայր ընկնում քաղաքի մարդաշատ փողոցների վրա` ֆիզիկական տենչանքը բավարարելու համար:Սենյակների ծխոտված պատերի տակ, գրեթե մերկ, առանց մտածված խոսքի, որովհետև էտ սենյակում նրանք են, ում մոտ կարելի ա ասել այն, ինչ մտածում ես` առանց ենթատեքստի, առանց կոմպլեքսի, առանց զգուշավորության, մենք դառնում ենք Ադամ ու Եվա` բացարձակ մերկ ու կեղտոտ,ու հրճվում մեր գտած ազատությանը ձեռքը:Հետո նայում գետնին ընկած մեզ հիշեցնող հագուստներին, սենյակի կարմիր լույսի տակ շարված գարեջրի ու արաղի շշերին, մեր թափթփված ուտելիքներով լցված սեղանին ու փորձում գոնե գոհ տեսք ունենալ ու համոզել մեզ, որ սա լավ միջոց է ապրելու համար:Մենք էտ սենյակում համ սիրում ենք մեզ համ ատում:Ասում ենք էտ սենյակի աղջիկներին, որ իրանց հետ թույն ա, որ մեկն էլ լինի քո հետ էտ պահին, ու գուցե էտ պահին իրոք դա տենցա, բայց մի քանի օր հետո դու ուզում ես ազատվել իրանից, որովհետև մոռացել ես իրա պատմությունը, խառնում ես ուրիշի պատմածը իրա պատմածի հետ, հարցեր ես տալիս բաներից, որոնցից ինքը տեղյակ չի, այլ իրանից նախորդն ա տեղյակ եղել ու մենակ իրա հարցական հայացքն ա հիշացնում քեզ դրա մասին:Դու շփոթում ես ամեն ինչ, խառնում ու չհիշում իրա տարիքը ,աշխատած տեղը, պատմած պատմություններն, ապրումներն ու սովորությունները:Մենակ մարմիններն ես հիշում, ուրիշ ոչինչ:Դրա համար ազատվում ես բոլորից ու սպասում նորին, որ գա ու նոր բան պատմի, նոր բան առաջարկի, որ փորձես հիշել ու էլ չխառնել:Հետո իրանից էլ գլուխդ կազատես ու կսպասես մյուսին, ով կգա ու ամեն ձև կմերկանա քո առջև:Չէ որ երկուսիս ցանկությունն էլ հենց դա է լինելու:Ու տենց ամեն օր, կարծես աշախարհում այլ ձև չի լինում: Ու երբ հայտնվում ա մեկը, ով իրա աշխարհով կուրացնում ա քո աչքերի պատկերները, ում հետ կարծես չես շտապում, ում հետ դանդաղությունը քեզ դուրեկան ա դառնում, ում հետ ցանկանում ես քայլել ու անում ես դա հաճույքով, ում հետ ձանձրալի չի նստել կայարանում ու հաշվել օրվա ընթացքում անցնող գնացքների թիվը, ու ում կարելի ա լսել, այլ ոչ թե ձևացնել, իսկ երբ կողքդ ա մենակ չես մտածում իրան գրկելու ու ձեռքերովդ իրան շոշափելու մասին, սկսում ես ամեն ինչին արտասովոր նայել, որովհետև չես հասկանում թե ինչ ու ոնց պիտի անես:Ամենագեղեցիկ ժամին, երբ ժամերը դադարում են գոյություն ունենալ ու ոտները կախ են գցում` նայելու ձեզ ու ձեր ասած բառերին, էտ պահին, երբ դու ուզում ես չվախենալ անկեղծանալուց, էտ ամենազգայուն պահին դու հիշում ես բոլոր նրանց, ովքեր եղել են քո հետ, հիշում ես բոլոր բոլորին: Նայելով իրան, զգում ես, թե ոնց են իրա տեղը հայտնվում բոլոր նրանք, ովքեր նմանատիպ սենց պահերին մոտեցել են քեզ, ամբողջ մարմնով հպվել, լուսավորված աչքերով նայել աչքերիդ ու շուրթերը մոտեցրել քեզ, իսկ երբ համբուրել ես ու թվացել ա պահը արժի դադար տալ ու հիշողության մեջ ամրագրել, արագ ձեռքները տարել են ներքև, ու շատ նուրբ ձայնով շշնջացել, որ արագ մի տեղ գնալ ա պետք:Ու ամենաանտանելին էն ա, որ սենց պահերին քեզ հանգիստ չի տալիս ոչ մի անցյալի կադր, էտ ամենսիրուն պահին դու հիշում ես ոնց էն մեկը նմանատիպ սենց պահին ձեռքը տարավ ,արձակեց գոտիդ ու ոնց առաջին անգամ զգացիր անդամդ իրա ձեռքերի մեջ ու ոնց որովայնիդ ամենախորը մասում զգացիր ոնց են ներսիդ բջիջները շարժվում ու ոնց առաջին անգամ թափեցիր իրա ձեռքերի վրա:Հա, ամենասիրուն պահերին մեզ հանգիստ չեն տալիս ամենաէժան ու ամենաոչգեղեցիկ պահերն ու տեսիլքները,երբ մեզ խանգարում են զգալու այլը, որը մենք դեռևս չենք զգացել:Էտ ամենը էնքան ենք զգացել, որ դառել ա ձանձրալի ու անհետաքրքիր մի բան, մենք նոր ենք ուզում:Ու սկսում ա քեզ հանգիստ չտալ էտ հայտնվածի հետ անցկացրած օերին կատարվողը, որովհետև մեր ողջ քաղաքի փողոցները մեր նախկինների փողոցներն են, որտեղ ամենուր իրենք են,ամենուր հանդիպում ես իրենց ու իրենք հիշացնում են քեզ իր հետ ունեցած օրերը`չթողնելով քեզ ապրել հիմայիդ նորությամբ, ում հետ մի քիչ իրերը այլ են, ու քաշում են քեզ դեպի քո` մարմնիդ ներս անցած առօրյայիդ ու սովորույթների մեջ:Ու հետո սկսում ես երազել մի բանի մասին, որը էնքան հեռու ա էս կեղտից, մի բան, որը դեռ չի եղել ու պատրաստ ա քեզ փրկել ամեն ինչից:Դու վախենում ես տանուլ տալուց, թուլանալուց,հանձնվելուց ու ամեն կերպ հետաձգում ես էն պահը, երբ մարմնականդ խաղից կհանի այլ զգացածդ:Բայց տանուլ ես տալիս ու ամեն ինչ փչացնում:Սովորել ես դրան ու թվում ա այլ կերպ էլ չես կարող:Գնում փակվում ես սենյակումդ, ականջներդ ու աչքերդ փակում, մինչև կանցնի ամեն ինչ, մինչև քեզնից բացի կարևոր այլ բան չես տեսնի, ու որ քո ներսը միակ տեղը կլինի, որտեղ դու փրկված կլինես ու կսովորացնես քեզ այն, որ աշխարհի վրա ոչինչ քեզ չի հետաքրքրում:Հետո մի օր դուրս կգաս քայլելու, մարդիկ քեզ կփորձեն վերադարձնել, բայց դու քո անտարբերությամբ կվանես իրանց, կգաս տուն, կանցնի օրեր ու կգա էն օրը, երբ դու հեռախոսիդ զանգին կպատասխանես ու կհամաձայնվես նախկիններիցդ մեկի հետ հանդիպելու:Դե ջրհոսները ոչ ասել չգիտեն:

խզբզող`նարէկ

Комментариев нет:

Отправить комментарий