24 апр. 2017 г.

մեջ ու դուրս

Երկուշաբթի – արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Երեքշաբթի - արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Չորեքշաբթի - արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Հինգշաբթի - արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Ուրբաթ - արթնանալ, գնալ համալսարան, դասից հետո մի քիչ քայլել, գալ տուն, 20:00-ի կողմերը գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Շաբաթ – արթնանալ, մնալ տանը այնքան մինչև կգա 20:00-ն, գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Կիրակի - արթնանալ, մնալ տանը այնքան մինչև կգա 20:00-ն, գնալ Ֆիֆա խաղալու, գալ տուն, գիրք կարդալ, ֆիլմ նայել, քնել:
Իմ միակ սփոփանքը գրականությունն է:Փրկիչը` գրողները: Եղել է, որ ոչ մի բանի հավես չունենաս` տան, դրսի, համալսարանի, աշխատանքի, սրճարանի աղմուկից ու իրենց մեջ պարփակված թեմաներից գլուխդ ազատելու, տզրուկի պես մարմնիդ մեջ խրված հայացքներից, ու հարցերից պոկվելու համար բացես գրասեղանիդ վրա դրված գիրքը ու սկսես կարդալ ու մեկ էլ տեսնում ես ամեն բան կողքից զրոյացվում է:Իմ հետ եղել է ու հիմա էլ շարունակվում է:Միայն այդպես:
-Ռոբ, արի հաց ուտելու:
-Եկա, մամ:
Սեղանին ժարիտ արած կարտոֆիլ էր, հաց, պանիր, թթու վարունգ, հենց նոր ջրի տակով անցած կանաչի, որի վրայի ջրի կաթիլները թվում էր մեկը մանրակտորեն դասավորել էր հատիկ առ հատիկ կանաչու վրա, հյութ`չիմացա թե ինչի բաղադրությամբ:
-Երբ ես դասի:
-11-ին:
-Շուտ կգա՞ս:
-Կուզեմ:
-Նորից սկսեցիր:
-Ախր տանջանքա է:
-Չընդունվեիր:
-Չէի հասկանում ինձ:
-Հիմա հասկանո՞ւմ ես:
-Էտքան էլ չէ:
-Ինչ վատ է, կավարտես մի տեղ կընդունվես, նոռմալ կաշխատես:
-Հա, մամ:

Վերջացրի ուտելս:Ափսես դրեցի խոհանոցում, հագնվեցի ու դուրս եկա:
12:30 համալսարանում պետք է լինեի:12:00 էր:Մուտքից դուրս գալուց ամեն ինչ սկսվեց նորից խառնվել:Միտքը, որ պիտի նորից անցնեի փողոցներով`հանդուրժելով շատերի ձայններն ու հայացքները, հետո պայքարեի համալսարանում անցկացրած մի քանի ժամվա համար, այդ մտքերը մանր ավազահատիկի վերածված մտնում էին ողջ մարմնիս մեջ, տարածվում, այնուհետև լցվում կոշիկներիս մեջ ու անհարմարություն առաջացնում ամեն մի քայլ դնելուց:Քայլելիս աջ ու ձախ կողմում նույն պատկերներն էին, ավտոբուսի պատուհանի կողքով շարժվող ու անհետացող արդեն հազարերրորդ անգամ տեսած խանութները, ծառերը, շենքերը, անցումները, արձանները, դպրոցներն ու նույն աղմուկը:
Թվում է մարդու ու բնության միջև կա մեծ համաձայնություն, որի արդյունքը մեր համակերպումն է:Անգամ ինքն իր անձը սեփական կամքով կյանքից դուրս թողնելը դեմ դուրս գալ չէ այդ մեծ համաձայնության դեմ:
Համակերպված առօրեա, որից լսվում է առանց դուռ ու պատուհան ունեցող սենյակում լսվող ձայնը, որտեղ դուռ չկա ու դու մնացել ես մեջը:Բայց մեզ էտ լռությունը դուր չի գալիս, մեքն այլ, ավելի խոստումնալից, ավելի բովանդակալից լռություն ենք ուզում:Լռություն, որի մասին ստեղծվում են են երգեր, նկարվում ֆիլմեր, գրվում բանաստեղծություններ:Բայց միթե չի լինելու մի օր երբ այդ լռությունը դուրս կգա այդ գրված, հորինված, ստեղծագործած տիրույթից ու կլցվի մեր շուրջը, չի լինի այն օրը, երբ մենք կփաստենք, որ ապրում ենք լռության մասին պատմող քաղաքում:Լռություն աղմուկից, այլ ոչ մահացողի լռությունը, Հիսուսի լռությունը, դատարկության լռությունը:Մենք համըդնհանուր լռություն ենք ուզում, որպեսզի հասկանանք:
Լսարանում աղմուկ է:Օդում շպրտված բառեր, որոնց լսելը անարդար եմ համարում:Խոսում են Աբխազիայի մասին:Իսկ ես բացարձակապես տարված եմ երեկ տեսածս ֆիլմում ցուցադրած Յուպպերի խաղով:Նստած եմ լսարանի վերջին լուսամուտի սեղանի մոտ:Դրսում մառախուղ էր:Կուրսեցիս` Անին, մոտենում է ինձ:
-Ռոբ, պրիվետ, ոնց ես:
-Նոռմալ, դու:
Դու-ն հարցականով  տալիս եմ, որ չնեղանա, ուղղակի խոսալու հավես չունեմ:
-Լավ եմ, էս ինչ կա դասի ես եկել:
-Դե ասեցի գամ, մեկ-մեկ կարելի է:
Կարճ եմ պատասխանում, որ գոնե հասկանա, որ ուզում եմ մենակ թողնի:
-Մեկ-մեկ արի, էնքան չես գալիս, մոռնանում ենք, որ Ռոբ անունով կուրսեցի ունենք:
Ժպտում է:
-Դե հա:
-Գոնե երեկ գայիր, լսարանում հարսանիք էր:
Նորից ժպտում է, ես`չէ:
-Այսինքն:
-Դե Գուգոն ու Սառան երկու օր առաջ նշանվեցին, երեկ էլ կուրսում էինք նշում:Երեխեքը խմելու բան էին բերել:
-Մե՞ր կուրսի Գուգոն:
-Հա Սառայի հետ, Մնացականյան:
-Սառան ով ա:
-Է, Ռոբ, մեր կուրսի Սառան:
-Ա հա, ոնց որ թե հիշեցի:
Բայց իրականում չհիշեցի, որ աղջիկն էր:
Դասախոսը եկավ, կանգնեց գրատախտակի մոտ, 90 րոպե ինչ-որ լեկցիա թելադրեց ոչինչ չպատահեց, զանգը տվեց, լսվեց գրիչնեը սեղանին դնելու ձայնը ու նորից աղմուկ:Չկարողացա ինձ տրամադրեմ ու հաջորդ ժամն էլ նստեմ:Ավագը մոտեցավ:
-Ռոբ, լիկվիդներիդ համար ասել են, որ գնաս դեկանատ:
Իջա 2-րդ հարկ:
Դեկանատում աշխատող աղջիկն ասում է.
-Ինչի չես գալիս դասի:
-Չի ստացվում:
-Դե տես, մի օր չգաս իմանաս, որ էլ էս համալսարանի ուսանող չես:
Ա, թե ինչի ընդունվեցի ստեղ:Ատում եմ էտ որոշումս:Ատում եմ էս մարդկանց, դեմքերն ու ասած բառերը:
-Ըհն, օրերը կասեք:
Ասում է, թղթի վրա գրում եմ:
-Կպարապես անպայման:
Չէ մի, էտքան հավես չկա:
-Հա, կփորձեմ:Հաջողություն Ձեզ
Գնում եմ տուն, պարկում քնելու:Երբ  արթնացա սենյակս լավ մթնել էր:Բաց թողած զանգ ունեի:Հետ զանգեցի, ընգերս էր, ասեց իջի գնանք Ֆիֆա 17 խաղալու:Լվացվեցի, իջա:
Ընդհանրապես Բարսայի երկրպագու եմ, բայց Ֆիֆայով միշտ Յունայթեդով եմ խաղում, ուժեղ են լավ սարքել, չորս խաղ խաղացինք, երեքը կրեցի, մեկը կրվա:
Ժամանակը լավ թռավ, 1200 դրամ վճարեցինք դուրս եկանք:
Ընկերոջս ճանապարհեցի ու քայլեցի դեպի տան կողմ:Մութ է:Օդից կարծես սև գույնի ներկ էր դանդաղ կաթում ծառերի ճյուղերի, կանաչ գլխարկիս, թարթիչներիս,չերևացող ասֆալտի ու շուրջս երևացող ձայն չհանող առարկաների վրա:Արագ-արագ քայլում եմ:Մութը սկսում է ճնշել, դանդաղ կուլ տալ, հասնում եմ տուն, մտնում սենյակ ու միանգամից պարկում քնելու:
Երբ արթնացա, տանը մենակ էի:Մենակ տանը լինելը դուր է գալիս, սկսվում է ամեն ինչ, ինչ շրջապատում է քեզ, միայն ու միայն քեզ է պատկանալ:Խոհանոցից նոր պատրաստած ուտելիքի հոտ էր գալիս:Սկսում եմ սուրճ պատրաստել ինձ:Վերցնում եմ սուրճով լցված բաժակը ու տեղավորվում լուսամուտի մոտ:Մեր հարևան Զոյա տատին երկու մեծ տոպրակներով մտնում էր մուտք, իսկ հայաթում բանջարեղեն ծախող տղեն ցրտից կծկված ծխում էր վերջին գլանակը:Դրսում նորից մառախուղ էր:
Տանից դուրս եմ գալիս:Թվում է ձյունը չի ուզում հալչի ու չի էլ հալչի, ծառերը չեն ծաղկի ու էն վերջին հույսը, որը թողել էինք եղանակի պայծառացման ու տաքացման վրա, տենց էլ չի արդարացվի ու մեր կյանքում ոչ մի փոփոխություն չի կատարվի:
Համալսարանի կողքով անցնում եմ ու չեմ մտնում ներս:Ուղղակի քայլում եմ:Ծանոթների նկատելով շրջվում եմ, քայլում լռիվ այլ ուղղությամբ:Միևնույն է ինչ-որ տեղ չեմ գնում, իսկ իրենք գնում են:Մոտս ուղղակի գիտակցության հոսք է:Ոչ մի ոտքի վրա ամուր կանգնած միտք:Նայում եմ ձեռքիս ժամացույցին էնքան շատ ժամանակ կա, իսկ ես չգիտեմ ոնց վատնեմ , մեկը լիներ ում ժամանակը իրոք պետք է, տայի իրեն:Ինչ-որ մեկին, ով պիտի կարևոր որոշում կայացներ, ինչ-որ մեկին, ով մահանում էր, ինչ-որ մեկին, ով խոստացված ժամից ուշանում էր, տաի իրենց, որովհետև իրենք իրոք դրա կարիքը կունենային:ՄԻ քանի օր է Արտակին չեմ տեսել:Իմ ֆինանսիստ ընկերոջը:Որոշեցի քայլեմ իրենց համալսարն:Զանգեցի, կարողացավ իջնի, նստեցինք իրենց բուֆետ` սուրճ խմելու:
-Ինչ կա Ռոբ, գործերդ ոնց են:
-Նոռմալ դու ասա:
-Դիպլոմայինիս վրա եմ աշխատում, բոմբ բանա ստցվելու, որ սենց շարունակեմ ու ախպերդ կարմիր դիպլոմով կավարտի:
-Հետո կմտնի բանկ մեր ֆինանսիստը, կտեղավորվի մի հատ փոքր տարածքում`համակարգչի դեմը ու կաշխատի, այ քեզ կատարյալ երջանկություն:
-Դե հա, ինչ վատ է, եթե չես հեգնում:
-Չի, ինչի պիտի հեգնեմ, լավ ա, որ արդեն սաղ պլանավորել ես:
-Բա դու:
-Ախպեր ինձ անցանք, ես հաստատ իմ մասնագիտությամբ աշխատող չեմ:Պատմաբան Սողոմոնյանը թանգարանում, կամ ընկեր Սողոմոնյանը դպրոցում:
Դե արի Սողոմոնյան ջան մարդկանց պատմի մի բան մասին, որին անգամ դու չես հավատում:
-Սկեցիր էլի վերամբարձ մտքերդ արտահայտել:
-Լավ վերջացրինք:
-Բա էտքան վարձը, որ տվեցիր:
-Գիտեմ, վատ ա, բայց հնարավոր է չէ, չորս տարի անիմաստ անցկացնես ու էտքան էլ վարձ տաս ու շարունակես ներսում երազանք պահել:Ախր էտքան էլ վախենալու բան չի:
_-Էն օրը պապայիդ հետ էի խոսում ասում էր հեսա Ռոբս վերջացնի մի տեղ տեղավորվի նոռմալ աշխատի:
-Հա, տենց են մտածում:
-Բա, դու:
-Չեմ կարա ախպերս կյանքս տենց պատկերացնեմ:
-Ուղղակի քիչ գիրք կարդա ու  կինո նայի Ռեմբո ջան, իրականությունը էն ա, որ դու Հայաստանում ես  ու ստեղ dreamers -ի համար տեղ չկա:
-Արտ, հաստատ գիտեմ, որ մենք մեր մտքերի վերարտադրված իրականության մեջ ենք ապրում, եթե անգամ տենց չի, ես չեմ կարա անեմ մի բան, որը չեմ սիրում: Ինձ թվում է մենք ամեն մեկս ինչ-որ բան ենք փնտրում էս աշխարհում համակերպված ապրելու հետ, էն ինչը ես եմ գտել նախկինում, չի համապատասխանում իմ նախասիրությունների, գաղափաներների, տեսլականների հետ, բայց հիմա գտել եմ ու ուզում եմ կպնեմ իրան, տես դու գտել ես քոնը ու քո գործողությունների քարտեզը ունես:Ախպեր ոչինչ չէ, որ ես սխալվել եմ:Ու հիմա լռիվ այլ բան եմ ուզում:Ինքնաճանաչումը քո մոտ շուտ ստացվեց, ես սխալվել եմ:
Գնաց դասի:Ես էլ `գրադարան:Մոտս Պալանիկ կար:Նստեցի ու մի քանի ժամ կարդացի:17:00-ին ընթերցասրահը փակվեց, դուրս եկա:Մառախուղը բաժակ-բաժակ թափվում էր մեր վրա:Կուլ էինք տալիս ու զգում թե ոնց է մարսվում մեր դեպրեսիան:Փողոցներում գրեթե շարժ չկար, միայն տաքսիստներն էին ինչ-որ բանով զբաղված:Փողոցում բոլորը սև ու մուգ գույների շորերով էին, դրա համար դրսից եկածները ամենառաջինը տարբերվում են մեր մոտ իրենց վառ գույների շորերով:Երևի հագուստի գույնից էլ է շատ բան գալիս:Ասեցի մտնեմ մի քիչ խմեմ:Գրպանիս պարունակությունը ստուգեցի:Հերիքում էր:Քայլեցի իրար կողք կողքի շարված փաբերի փողոց:Միշտ նույն տեղն եմ գնում, երբ խմելու հավես եմ ունենում:Մատուցողը ծանոթ է:Բարմենը եղբորս կուրսեցին էր եղել:Ճիշտ է, չնայած միշտ կողքի սեղաններում ծանոթ մարդիկ ու դեմքեր էին հանդիպում, բայց ստեղի երաժշտությունը, ատմասֆերան, պատերի կելտական մշակույթի նմուշները ստիպում էին միշտ ստեղ գալ:Նստեցի իմ սիրած մասում, փոքր բեմ կար, բեմի տակ:Սկզբնական մի հատ դու-դու, միանգամից վերջացրի: Դանդաղ, բայց մարմնիս վերևի մասում թմրություն զգացի, որը խթան էր հաջորդ բաժակը պատվիրելու համար:Սեղանները դեռևս կիսադատարկ էին:Ու էս անգամ էլ չստացվեց խուսափել:Հայտնվեց Մարիան` կապույտ մազերով աղջիկը:Մարին իսկապես ծնվել էր խմելու համար:Ինքն էլ էր էտ կարծիքին:Բոլոր փաբերի կողմից վաստակավոր խմողի կոչում էր ստացել:Մենակ էր:Ունքերը բարձրացրեց վեր իբր նկատելու ժեստ ու մոտեցավ:
-Բարև, կորած, արի մի հատ գրկեմ:
-Ինչ կորած, հենա չստացվեց մոտս, գտար:
-Էս ուր ես չկաս, էս խի ես սենց մելանխոլիկ դեմքով:
Սկսեց ծիծաղել:
-Ը, չէ ինչ մելանխոլիկ:Ես մեղավոր չեմ, երաժշտությունն ա տենց տպավորություն ստեղծել:
-Օքեյ, էս դու-դու ոտվել ես:
Նայում էր դատարկ բաժակին
-Տենց մի բան:
-Հա չէ մելանխոլիկ չես թե չէ հիմա սեղանիդ մի քանի արաղի շոթի հետքեր կլիներ, թե չէ դուդու-ով մելանխոլիան չեն մեղմում, այ տես հեսա ինչքան եմ խմում:
-Խի դու էսօր մելանխոլիկ ես
-Ես հավերժի մելանխոլիկն եմ ախպերիկ:
Ինչ-որ ալկոհոլային կոկտեյլ պատվիրեց:
-Ծխես Ռոբերտ:
-Լավա, կա մոտս:Թույլ եմ տալիս կարաս ավելի կարճ դիմես:
-Իմից ծխի մեջը լավ բան կա լցած ու մի քիչ թեթև ապրի:
Դեռ չէր խմել, բայց ամեն անգամվա պես  միշտ խմածի տպավորութուն էր թողնում:
-Ընդունելի լինի, ներս քաշի:
Լցվել էր փաբը մարդկանցով:Երաժշտությունը լավ բարձր էր, գրեթե բոլորը պարում էին:Մենք էլ սկսեցինք պարել, երբ մեր մարմինները թեթև հպվեցին իրար ինձ թվումա երկուսիս մեջ նույն միտքը հավասարապես տարածվեց. վերջին անգամ լավ չէինք բաժանվել:
Մարին իսկական պարող էր, մարմնի հետ նենց զգույշ էր վարվում, նենց էսթետիկ, որ թվում էր մարմինդ իր վրա նրա մարմնի բեմադրությունն էր գզում:Մարիի մարմինը սավառնում էր մարմնիս վրա :Մոտ էի:Երկու դու-դու-ից հետո մի շիշ գարեջուրը բավական լավացրել էր դրությունս:Չհասկացա թե ոնց պարելու ընթացքում անսպասելիիորեն շուրթերս հպվեցին վզին, չէի իզում:Հետո դանդաղ շոշափելով վիզը բարձրացավ այնքան, մինչև զգաց Մարիի շուրթերը:Պարելով սկսեցինք համբուրվել:Ձեռքերս կոնքերին էր, իսկ շուրթերերս հարմարվել էին իր շուրթերի արանքում:Կոնքերը ճոճվում էին գլխիս ներսում կատարվողի պես:Նստեցինք մի քիչ էլ խմեցինք, սիգարտներս վերջացավ, հաշիվը փակեցի ու դուրս եկանք:
Մարին բարձրացավ վերև ես իջա ներքև:
Տուն հասնելն ու քնելը հեշտ ստացվեց:Առավոտը ես ու Կարենը պապայից փող վերցրինք ու դուրս եկանք:Ինքը գործի, ես համալսարան:
Քաղաքը հաջորդ օրերին վերածվել էր դիակներ սառեցնող սառնարանի,իսկ մենք մեջի կիսամեռ դիակներն էինք:Ամեն ինչ չափազանց սառն էր:Միակ ջերմ զգացումը  տանը պառին կպած նստելն էր:Շաբաթ էր, դասի չէի, տանը էնքան նստած մնացի մինչև եկավ 20:00 գնացինք ֆիֆա խաղալու:Մի երկու ժամ անկացրինք:Եկա տուն ֆիլմ միացրի, նայեցի, քնեցի:Ամեն օր հույս կար, որ վաղը կտաքանա մի քիչ, բայց օր օրի դրսից տուն գալուց ներկա էի լինում մատերիս ինձնից օտարացմանը:Վաղը եկավ, բայց նորից ցուրտ:Էլի ցուրտ, մի քանի օր էլ ցուրտ ու նորից ցուրտ:Ամեն ինչ շարունակվում էր,բայց ոչինչ ոչ մի նոր բան չէր կատարվում, ոչ մեր տանը ոչ էլ երևի մյուսների:Բոլորս եղանակին էինք հետևում:Էտ օրերին դասի չէի գնում, պատճառ էր:
-Ռոբ էսօր էլ չես գնում
-Չէ, Կար:
Մաման կողքից.
-Հեսա խնդիր է լինելու:
-Չի լինի, առաջին անգամ չեմ բացակայում մամ:
-Բացակայի, որ հեռացրին էտ ժամանակ քո հետ կխոսամ:
-Ախխպեր բան արա գնա, էս քանի օրա տունն ես:
-Վաղը կգնամ Կար:
-Կոֆե խմում ես:
-Հա մամ:
Կարենը դուրս եկավ, մաման երկու կոֆե ձեռքին մտավ հյուրասենյակ:
-Բան չմնաց, տղես, ընդամենը մի քանի ամիս էլ նոռմալ նստի դասի մինչև կավարտես:Պատկերացնում ես հեռացնեն:
Հենց էտ էլ ուզում եմ, կազատվեմ վերջապես էս ամեն ինչից ու մտածելու ժամանակ կունենամ:Ձանձրալի է էս կիսամարդ վիճակը,ամեն օր ինքս իմ դեմ կոկորդ պատռելով կռվելը:
-Չէ հա մամ ինչ հեռացնել, 4-րդ կուրս ենք հասել, որ հեռացնեն:Եթե հեռացնեին հիմա արդեն արած կլինեին, համ էլ ես իրանց համար պոտենցյալ վարձ տվող եմ:
-Է, ափսոս էտ փողերը, որ գնում են իրանց, իսկ էտ քեզ չի հետաքրում:
-Հա, ըհն մամ:
Մտա սենյակ ֆիլմ միացրի:Էլի սովորականի պես եկավ գիշերը:Հաջորդ օրը թերևս արև չէր, բայց եղանակի տեսությունը հայտնել էր, որ տաքանալու է:Արև չկա, բայց կտուրներից չռում էր, սառույցները պոկվում էին կտուրներից ու իրենց բախտը փորձում կամ ասֆալտին հայտնվելու ու բեկորների բաժանվելու կամ մեր գլուխները շոշափելու միջև:Մայթերին ջրի լճակներ էին գոյացել:Ինքս իմ պատկերը` ծառերի ճյուղերի հետ որսալով, նրանց մեջ հետևելով ու երևակայական ֆոտոխցիկով պատկերներ ստանալով մտա համալսարան:Էսօր միջանկյալ էի պատմության առարկայից, արտագրելու տարբերակ կար, արտագրեցի դուրս եկա:Գնացի գրադարան, մի քիչ գրեցի:
Երեկոյան Կարենը մտավ սենյակ:Նստեց կոմպի դեմը եսիմ ինչ էր նայում:
-Կար, ծխելու կա մոտդ:
-Ան:
Պաչկից երկու հատ հանեց տվեց:
-Կոպեկ չկա՞ մոտդ:
-Չէ, սիգարետս էլ պրծավ:
Գրպանից կոպեկներ հանեց տվեց:
-Կար, լսի ձեր մոտ կարող ա գործ լինի:
-Խի ում համար:
-Դե իմ:
-Դու որ օրվա մատուցող աշխատողն ես:
-ախպեր դե կարամ, մի քիչ կաշխատեմ ձեռքի փողի համար:
-Այ Ռոբ, բա դասերդ:
-Դե մեկ ա չեմ նստում շատ:Շաբաթը մի անգամ հազիվ նստեմ:
-Լավ չես դու, բա խի ես ընդունվել, որ պիտի մի օր նստես:
-Դե հետաքրքիր չի է:
-Հետաքրքիր չի, չընդունվեիր:
-Էլի:
-Հա բա ճիշտ եմ ասում, ավարտեցիր ինչ պիտի աշխատես:
Ծիծաղելով.
Պատմաբան Կար, դասի չնստած պատմաբան: Չէ լավ Կար գործ կա
-Չէ, դասերով եղի:
-Հա, բայց մեկա չեմ գնում:
-Ու լավա էտ վիճակը վարձ ես տալիս, լավ, բա ինչ ես ուզում դու:
-Ահ Կար, գիտես ի՞նչ եմ ուզում, ուզում եմ գիրք գրեմ, սեցնար գրեմ ֆիլմի համար ու նկարեմ:Էտ:
-Թարգի, լավ, սոված արվեստագետ, թե էտ քեզ չի հետաքրքրում,դե  դու նյութականով չես հետաքրքրվում, դու իսկական արվեստագետ ես, կարևորը մարդկության համար մի բան անես` թքած, որ էտ մարդկությունը ոչ նայելու, ոչ կարդալու քեզ:
-Ես տենց չեմ մտածում:
-Հրեշտակ ենք տունը մեծացնում:
-Ոնց Փարաջանովին, Էգոյանին, Փլեշյանին:
-Կենտրոնացի դասերիդ, ավարտես մասնագիտությամբդ մի բանով զբաղվես:
Դուրս եկա սենյակից:
Գնացի դուրս, զագնեցի ընկերջս, գնացինք ֆիֆա ա խաղալու:
Հաջորդ օրը մի քանի հայտարարություն գտա ազատ աշխատանքի, գնացի իրանց հասցեներով, չորս էլ սրճարան էր` մատուցողի գործի համար:Երեքը հստակ մերժեցին, մյուսն էլ ասեց գնա կզանգենք, սրանք մեղմ մերժեցին:Փորձ չունեի:
Քաղաքում սկսվել էր դեղին օրերը:Ոչ մի բանի հավես չկա,ոչինչ չեմ ուզում, ոչինչ չի հետաքրքրում, ոչ մեկի չեմ զանգում, ոչ մեկի հետ չեմ տեսնվում, անգամ ֆիֆա խաղալու չեմ գնում:Ամեն օր իրար հետևից անում եմ հաջորդական գործողություններ, որը սովորաբար պետք է անի բանական էակը իր գոյությունը ապահովելու համար:Միակ փոփոխությունը եղանակն է, բայց խոստացված հույսի արդարացումը չկար:Ամեն ինչ հոդս է ցնդել:Փողոցում հայկական ելևեջներով երգ էր լսվում.մի 60 անց մարդ էր երգում:Ջիպի վարորդը գոռում էր մեկի վրա:Հարցնում եմ ինքս ինձ. տեսնես եթե հիմա ուրիշ տեղ լինեի,էսքան անհետաքրքիր կլիներ , ախր մեր քաղաքը մեկ-մեկ էնքան է նեղանում, կծկվում, որ մի մարդաչափ ու մարդաբոյ բան է դառնում, որտեղ արդեն մեկը հասցրել է կանգնել, իսկ քո համար էլ տեղ չկա:Մեկ-մեկ զարմանում եմ իմ էս չափ իդեալիստական մտքերի վրա` ուրիշ տեղ, էնքան առասպելական է հնչում:Եթե հիմա Գերմանիայի փողոցներով քայլեի, միթե էնքան գաղջ կլիներ, ինչքան հիմա եմ զգում:
Պարկած եմ սենյակումս:Սովորոություն է դարձել պարկած լինելը:Ամեն ինչից սենյակում առանձնանալը:Կոֆեն տանեցիներից առանձին սենյակում խմելը:Հացը սինիով սենյակ տանել ու ընդեղ ուտելը:Պարկած Ֆլոյդ եմ լսում, մաման սենյակ է մտնում, հետս ինչ-որ բաներ խսում, իսկ ես նայում եմ Բեռլինի ճարտարապետությանը, քարերի, օդի, մառախուղի, մթնշաղի մեջ:Քաղաքին նայում ֆոների տակ, տարբեր ժամերի, արևի շողերի դասավորության, ձյան ու անձրևի հայացքների տակ:Ասում եմ ինչ ասեցիր ու նորից շարունակում.կամեռան ձեռքս պտտվում եմ քաղաքի փողոցներով մեկ, հրահանգներ տալիս դերասաններին, նոր մտքեր հանձնում  փողոցի մի անկյունում դրված սեղանի վրա կոլոնված թղթերին:Անընդհատ խառը ու զբաղված:Երրորդ ինչ ասեցիրի ժամանակ մաման արդեն սենյակում չէր:
Մի ամբողջ օր դուրս չեկա սենյակիցս:Մտքերս անդասավորված էին, բառերես անարտասանվող, անկապակվցած:Հեռախոսս անջատեցի, փորձում էի հաջորդ օրերին մաքսիմալ քիչ բառ օգտագործել, այո ու ոչ-ից շատ չանցնել:Ավելի քիչ նեարդայնացնող էր դառնում ամեն ինչ:Որոշեցի մաքսիմալ լռել:Էտ լռելու օրերը բավական դյուրագրգիրռ էին անցնում:Դրական շարժը միանշանակ էն էր, որ քիչ էին խոսեցնում` երբ տենսում էին իրենց լռելով կամ հա ու չէ ով եմ պատասխանում:
Անձրև էր գալիս, կանգառում նստած էի, հայացքով ճանապարհում էի ավտոբուսների տարբեր համարներին, ոչ մի տեղ չէի շտապում, ոչ մի տեղ էլ չէի գնում, ուղղակի պաշտպանվում էի անձրևից:Գետնացման աստիճանների մոտ լիքը մարդիկ էին կանգնած, որոնք մեկ ու մեկ իրենց համարի ավտոբուսին տեսնեով վազում էին կանգառի մոտ, մեկը վազեց, որ նստի իր ուզած համարը, Լիլիթն էր, նկատեց ինձ, մոտեցավ:Ավտոբուսը գնաց:Ոչ վատ սիրային պատմություն էինք ունեցել միասին:Հրաժեշտից հետո երբեք չէինք հանդիպել:Զարմանալու էր:Հաստատ գիտեմ եղել են մի քանի օրեր, երբ նույն օրը նույն պահին նույն փողոցում կամ նույն հաստատության շենքում ենք եղել, բայց չեր եղել նենց, որ նկատեինք իրար:Այլապես անհնար կլիներ:Գրկախառնվեցինք:Խոսելու ժամանակ հիշեցի, որ ինչ-որ մի տաք օր տեսա իրեն`մտնում էր դեղատուն, բայց չնկատելու տվեցի,երևի մեկ կամ երկու անգամ տենց դեպք իր հետ էլ էր եղել, բայց երկուսս էլ այդ պատկերը հանել էինք մեր հիշողության մեջ, որ հիմա անկեղծորեն զարմանայինք ու ապշեինք:Տենց էլ ոչ ես խոստովանեցի ոչ ինքը:Փորձում էի կարճ ու հստակ խոսել, հա ու չէ-ից մի քիչ շեղվել էի,ասեց մի տեղ նստենք կոֆե խմենք:Անկեղծորեն մի պայմանի համար չէի ուզում,որ երկար  չխոսեի:Բացատրեցի` հասկացավ, խոսք տվեց, որ հարցեր չի տա, ուղղակի կնստենք , կնստենք ու ինքը մի քիչ կխոսի:
Ցածր ձայնով ասեցի, որ ամերիկանո պատվիրի իմ համար , ինք էլ ուզեց, պատվիրեց, խմում էինք:
-Ինչքան ժամանակ է անցնել Ռոբ, մի քիչ ավելի բոյովացել ես կամ աչքիս է թվում, բլին, հիմա նստած նայում եմ քեզ ու երկու տարի առաջվա էնքան պատկերներ են պտտվում առջևովս:
Գլխով եմ անում` իբր իմ մոտ էլ-ի նշան:
-Նայում եմ ու մտածում, որ մի քիչ մեծացել է, հասունացել, խոսքի, դիմագծերի արտահայտչականությունը ավելի ընգծվել, զգում եմ, բայց չեմ ուզում զգացնել տալ դրա մաին:
-Դե արդեն 4-րդ կուսր եմ, քո պես:Հիշում ես, չէ, ճարտարապետ եմ:
Ծիծաղում է, գիտի որ լավ գիտեմ:
-Աշխատում էլ եմ, էն էլ մի քանի տեղ,պատվերներով նախագծեր եմ անում:Եսիմ լավ է, էնքան բան կա պատմելու, ցանկություններս փոխվել են, հիշում ես էն ժամանակվա ցանկություններս ոնց էինք իրականացնում,օրինակ ծխելը, հիշում ես, կհիշես, որ խնդրում էիքեզ` ինձ քո ասած ծխելու ծեսին ծանոթացնես, սովորաացրիր, ու մինչև վերջերս փորձառու ծխող էի, օրը մի պաչկա, էս 3 ամիս է թարգել եմ, հիշում ես մի օր էլ նենց խմեցի, ոտքի վրա չէի կարում կագնեի:գ
Գլխով եմ անում ու ժպտում:
-Մի քիչ մեծացել ենք չէ, հիմա էլ տենց ցանկություններ չենք ունենում,աշխատանքը ու ապագան վանդակել են մեզ:Միշտ էն ինչ-որ մի բան առաջին անգամ անելը հաճելի էր, իսկ հիմա ցանկությունները էնքան մեծ են ու էնքան ուռճացված որ, թվում է ողջ ժամանակդ պիտի աշխատանքի վրա ծախես, որպեսզի մեկը իրականություն դարձնես ,իսկ մեզ տենց զգացողության հաամր հարկավոր էր ուղղակի մի գլանակ կպնել բաղնիքում ու հասցնել ծխել, երբ գիտես 10-15 րոպեից տանեցիները լինելու են տանը:
Կհիշես ռոք խումբ էի ուզում ունենայի, գիտառ էի ամբողջ օրը նվագում, երգում էի, երգեր գրում, պարկում էինք գետնին ու պատմում էի քեզ թե ինչ եմ երազում` մեծ բեմերի մասին, իմ ապագա ալբոմների անունների մասին,( դու ծիծաղում էի դրանց տրվող իմ առաջարկված անունների վրա), քեզնից էի օգնություն խնդրում անվան ճիշտ ընտրության համար ու էտ ժամանակ դու էնքան էիր լրջանում ու սկսում մտածել:Հետո ինչ-որ անուն կամ բառակապակցություն էիր ասում շատ լուրջ  ձայնով ու բացատրում թե խի հենց էտ, դա կապում իմ երգերի սուտի փիլիսոփայության ու դու էս ամեն ինչը անում էիր էնքան լուրջ ձևով:Դու ինձ լրջորեն հավատում էիր:Հիմա չեմ էլ հիշում երբ եմ վերջին անգամ գիտառս վերցրել ձեռքս, երգեր գրել, երգել, մենակ ինչ-որ ընկերների հետ կազմակերպված հավաքույթների ժամանակ:Որ գնացիր մի քիչ ժամանակ հետո հագուստս էլ փոխվեց, սև, սև , սև , ոտքից գլուխ սև էի հագնվում, սև շալվար, սև կոշիկներ, կոժից կուրտկա, գանգերով մատանիներ, ցեփեր, ամիսը մեկ մազերիս նոր գույն, իսկ հիմա տենսում ես ուրիշ գույն էլ կա վրաս, քո ասած էն ստանդարտ աղջիկներց եմ դառել:
Ժպտում ենք:
-Հիշում ես, ասում էիր` ատում եմ էն աղջիկներին, ում նպատակը արագ ամուսնանալն ու տնային տնտեսուհու վերածվելն է:Չէ էտ ձև չեմ, բայց աշխատանքը լռիվ կլանել է ինձ, պատվերներ, նախագծեր, հոգսեր, խնդիրներ:
Թվում է հավերժ կորցրել եմ մեր ստեղծած գույները, որոնք հյուսիսափայլում չկային, աստղերը ընկան երկնքից, որովհետև էլ գլուխս չեմ բարձրացնում վեր` իմ դարսած թղթերից:Թվում է, էնքան վաղուց էր գիշերները քնելու իմ ու քո նախապատրաստվելը, որ դու թուղթ  ու գրիչ էիր վերցնում, ես թուղթ ու մատիտ դնում կողքներս ու քնում ու երբ արթնանում էինք մեր երազները արագ տալիս էինք  թղթին, ու հետ իրար ցույց տալիս:Ես էնքան հիմայի համար անծանոթ երազներ էի տեսնում, ու հրճվում էինք գրկում ու արբում ահռելի քանակությամբ ,երբ  դու քո գրածը իմ համար կարդալուց ես իմ նկարը քեզ ցույց տալուց հետո պարզում էինք, որ իրարանման երազ էինք տեսել, մենք էտ ժամանակ անկեղծորեն հավատում էինք, որ նախկին կյանքում իրար հետ կապ ենք ունեցել:Իսկ հիմա չեմ էլ պատկերացնում թե ոնց եմ նկարել, քանոնով ուղիղ գծերը ինձ լռիվ շարքից հանել են:Փոխվել եմ, նկատում ես չէ:
Բայց դու չես փոխվել, գիտես, պայքարում ես, չփոխվես, չխոսաս էլ ,մեկ է, հասկանում եմ հայացքիցդ, երևի  ինձ ծանոթ նույն հայացքն է, դրա համար, իսկ իմը ամեն օր հայլու մեջ փոփոխվում է, էնքան շատ, որ հիշելու համար թե ինչ ձև ուներ մի քանի օր առաջ պետք է հայլու արխիվ  մտնեմ:Խի սենց եղավ Ռոբ:
Լիլիթը լրջացավ, հայացքը իջացրեց ներքև:Աչքերի ձևը փոխվեց:
-Երևի կորցրի հավատս ու էությունս էլ դրա հետ գոլորշացավ:Մեղադրում եմ ինձ, որ գլուխս պահելու համար, կոպիտ ասած, բայց վաճառվեցի, գիտեի որ փող չեն տա, էտ պահին 17 տարեկան էի` 1-ին կուրս, էս տարիքում նկարած աղջկա նկարները գնելու երգածը հիշելու դառնալու համար շատ անհեռատես էի թվում, որովհետև մեր քաղաքում մեր երաժշտությունը քիչ էին լսում, ես չհավատացի, որ կարանք շրջանցենք մեր քաղաքը, վաճառվեցի տիրապետածս ճարտարապետական  լավ ծրագրերին տիրապետելու կարողությամբ լավ գումարների վաստակելուն:Հիմա գումարներ կան, իսկ ծախսելու ժամանակը էնքան սահմանափակ է:Էնքան շատ եմ հեռվացել ու խրվել:
Դադար էր
-Այ տղա մի բան էլ դու պատմիր:
-Ահ, բան չկա, նույն անկապ վիճակները:
-Չէ, գիտեմ, որ անկապ չի, բայց դե չեմ շարունակում, խոսք եմ տվել, որ հարց չեմ տա:Կուզես մի բան գրի ուղարկի կարդամ, գրածներիդ կարոտել եմ, քեզ էսօր ֆեյսով ֆրենդ կտամ,
Գլխով արեցի, հաշիվը փակեցինք դուրս եկանք:Մի  քիչ քայլելուց հետո հրաժեշտ տվինք:
Հագուստս ճմրթված էր, տենց էի քնել, փոխեցի դուրս եկա:Դեկանատում մի տեսակ համոզում էին, բայց ինձ ծիծաղելու էր թվում էտ ամեն ինչը:Հա, անհանգստացնող էր ծախսածս ժամանակը, գումարները, օրերը,բայց  ուրիշ տեղ ու ուրիշ աշխարհ էի ուզում:Ստեղից դուրս ու հեռու:ՀԻմա, երբ դուրս եկա համալսարնից վերջնականպես թվում է շնչառությունս կարգավորվեց, ուզում էի վազել, անդադար վազել:Լվացվել գրականություն ստեղծող բառերով ու Տարկովսկու մտքին հասու ֆիլմի պատկերներով:Ուզում էի ապրել, ուզում էի փրկվել:Հորիզոնը լուսացել էր, տեսանելի դարձել:Դեղին արևը առաջին անգամ սկսեց ջերմացնել:Կյանքումս նոր պատմություն սկսվեց:Տանեցիները հասկացան ինձ:
Ես ` էլ:

խզբզող`նարէկ


Комментариев нет:

Отправить комментарий