5 июл. 2016 г.

իմ ու քո սենյակը

Գիշերը սենյակի պատուհանից նայում եմ մթի մեջ տնավորված շենքերին:Շենքերի վրա մեկ ու մեջ երևում են տների դեղին լույսերը, որոնք փոքր քառակուսիների ու ուղղանկյունների են վերածվում բարձրահարկերի վրա:Հեռանում եմ պատուհանի մոտից ու անցնում գործերիս, անցնում է մի քանի ժամ նորից եմ մոտենում, համեմատաբար նախորդ պատկերին` սև գույնի բացարձակ իշխանությունը հաստատելու դեմ դեռևս շարունակում են պայքարել մի քանի լույսեր:Եւս մի քանի ժամ ու արդեն հնարավոր է տարածության մեջ հաշվել այդ դեղիններին. մեկը ահա դիմացի շենքի 5 հարկանիի 3-րդ հարկում է, մյուսը` կողքի 9-ը հարկանիի 9-րդում, երրորդը` մի քիչ հեռվում երևացող 16 հարկանիի 11-րդ հարկում:Գիշերվա չորսին շարունակվում են վառվել, հինգին նորից կան, վեցին կրկին անփոփոխ:Ես գնում եմ քնելու:Հաջորդ օրը նորից հետևում եմ պատուհանից բացվող տեսարանին, դանդաղ վերացող դեղիներին,մոտենում է գիշերվա ուշ ժամը ու հասկանում եմ, որ նորից մնացին այն նույն երեքը, ու այդ ձև ամեն օր:3-րդը,9-րդը,11-րդը:Երևի նրանք չեն համակերպվում գիշերը քնելուն:Երևի մենակ էտ պահին է հարմար լսելու կտուրների ձայնը, լսելու ծառերի խոր ու մաքուր հևոցը, որովհետև մենակ էտ պահերին է հետդ կատարվում  մի ինչ-որ ուրիշ բան ու դու էլ քեզ էտքան հարազատ անունով մարդը չես, գրողը տանի, դու շփոթվում ես` ինքդ քո օտարացումից, ու սկսում ման գալ ցերեկվա կերպարին` ում մի քիչ առաջ կորցրիր:Կորան ցերեկվա մտքերդ, հոգիդ, շարժումներդ, ցանկություններդ, պատկերացումներդ, մարմինդ, դու դառնում ես ինքդ քեզ օտար, էն էլ մնաց աշխարհը էտ պահին չդառնա քեզ անծանոթ:Հետո վեր ես կենում, ավելացնում մոխրամանի մեջի մոխիրը, բազմապատկում կոֆեի դատարկ բաժակները, ավելացնում աչքերիդ կարմրությունը, մաքուր օդ շնչելու համար դուրս գալիս պատշգամբ ու շնչում օրվա ամենամաքուր օդը, ամենամաքուր հոտը, այն, որը ի սկզբանե եղել է` մինչև մարդու ստեղ ոտք դնելը:
Ծանր քայլերով հետ ես վերադառնում, երկար ժամանակ կոպերիդ հանգստանալու հնարավորություն չտալուց հետո, երբ մի քանի րոպե իջացնում ես նանց, միանգամից քնում ես ու անգամ երազներում քեզ մատուցում էն այն իրականությունը, որը սպասվում է քեզ առավոտյան:Երազումդ դու նստած ես աշխատասենյակիդ քառակուսի խցում ու մի պարոն` դուռը բացելով ներս է մտնում, ձեռքին լիքը թղթեր, դնում է սեղանի վրա ու դուրս գալիս:Վերցնում ես ամենավերևի թուղթը, ձեռքումդ շոշափում, սկսում ես կարդալ:Լիքը հարցեր, երկրորդն ես վերցնում` նորից լիքը հարցեր, երրորդն էլ նախորդի շարունակությունը:Կատաղած վեր ես կենում ու դրանց չպատասխանելու անտրամադրությունից ուզում էս քեզ գցես աշխատասենյակի պատուհանից, բայց հետո հիշում ես, որ գիշեր է, դու երազում ես,էտ պահին աչքերդ ուժեղ փակում ես ու վերջ, դու նորից արթուն ես:Սկսում ես նայել պատերին ու թվում է, թե ուր որ է անձայն պատերը պատասխան կտան բոլոր հարցերին, ու էտ ուր որ էի միտքը քեզ մտահոգությունիցդ կտրում է ու  առաջին անգամ, ամենից անկախ, վայելում ես օրդ, սենյակիդ դատարկ պատերը:

խզբզող՝ նարէկ

4 комментария: